• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԵԽ-ն կոչ է անում բանակցություններ սկսելու ԼՂ-ում ԵԱՀԿ խաղաղապահներ տեղակայելու շուրջ

aliq 19:55 | 19.01.2023
aliq 19:55 | 19.01.2023
Lachin road

Եվրախորհրդարանը Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետեւանքների վերաբերյալ հետեւյալ համատեղ բանաձեւն է ընդունել:

Ա. Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, 2022-ի դեկտեմբերի 12-ից արգելափակված է Ադրբեջանի ինքնահռչակ բնապահպանների կողմից, հաշվի առնելով, որ դա խաթարել է Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար հայերի համար հիմնական ապրանքների եւ ծառայությունների, այդ թվում՝ սննդի, վառելիքի եւ դեղորայքի հասանելիությունը՝ փաստացի շրջափակման մեջ դնելով նրանց,

Բ. հաշվի առնելով, որ շրջափակումը հանգեցրել է ծանր հումանիտար ճգնաժամի՝ էապես ազդելով առավել խոցելի բնակչության վրա, հաշվի առնելով, որ ծանր հիվանդների տեղափոխումը գրեթե անհնար է, եւ այս իրավիճակի հետեւանքով 1 մարդ է մահացել, հաշվի առնելով, որ հարյուրավոր ընտանիքներ մնում են իրարից բաժանված,

Գ. հաշվի առնելով, որ այս հումանիտար ճգնաժամն էլ ավելի է խորացել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ բնական գազի մատակարարման խափանման պատճառով, որի հետեւանքով տները, հիվանդանոցներն ու դպրոցները մնացել են առանց ջեռուցման,

Դ. հաշվի առնելով, որ պահպանելով Լաչինի միջանցքի շրջափակումը՝ Ադրբեջանը խախտում է իր միջազգային պարտավորությունները, որոնց ստանձնել է հրադադարի մասին 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է երաշխավորի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների տեղաշարժի անվտանգությունը,

Ե. հաշվի առնելով, որ Լաչինի միջանցքի օգտագործման խոչընդոտները դանդաղեցնում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը եւ խաթարում միջազգային վստահությունը,

Եվրոպական հանձնաժողովը.

  1. Ցավում է Լաչինի միջանցքի շրջափակման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողբերգական մարդասիրական հետեւանքների համար:
  2. Հորդորում է Ադրբեջանին հարգել եւ կյանքի կոչել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը եւ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը՝ ազատ տեղաշարժի հնարավորություն տալով եւ ապահովելով հիմնական ապրանքների եւ ծառայությունների հասանելիությունը՝ այդպիսով երաշխավորելով անվտանգությունը տարածաշրջանում եւ ապահովելով բնակիչների ապրուստի միջոցները։
  3. Ընդգծում է համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները եւ զերծ մնալ իր հրահրիչ հռետորաբանությունից, որը հայերի դեմ խտրական վերաբերմունքի կոչ է անում եւ հորդորում է հայերին լքել Լեռնային Ղարաբաղը:
  4. Կոչ է անում Ադրբեջանին ապագայում զերծ մնալ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ տրանսպորտային, էներգետիկ կապերը եւ հաղորդակցությունը խաթարելուց:
  5. Խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների պաշտպաններին եւ ՔՀԿ-ներին քավության նոխազ դարձնելը եւ կոչ է անում ԵՄ եւ անդամ պետությունների ներկայացուցչություններին աջակցել նրանց աշխատանքին:
  6. Դատապարտում է ՌԴ խաղաղապահների անգործությունը, գտնում է, որ ՄԱԿ-ի մանդատի ներքո գործող ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով նրանց փոխարինման շուրջ պետք է հրատապ բանակցություններ վարվեն:
  7. Կոչ է անում միջազգային կազմակերպություններին տրամադրել անարգել մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակը գնահատելու եւ անհրաժեշտ մարդասիրական օգնությունը տրամադրելու համար:
  8. Կոչ է անում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն կազմակերպել դեպի Լաչինի միջանցք՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար:
  9. Կոչ է անում առանց նախապայմանների անհապաղ վերսկսել բանակցությունները՝ հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա:
  10. Կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն ներգրավվել եւ ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այլեւս պատանդ չպահվեն Բաքվի ակտիվության, Ռուսաստանի ապակառուցողական դերի եւ Մինսկի խմբի անգործության կողմից:
  11. Հանձնարարում է իր Նախագահին սույն բանաձեւը փոխանցել Հայաստանին, Ադրբեջանին եւ միջազգային կառույցներին։
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ազատ տեղաշարժը պետք է անհապաղ վերականգնվի. Շվեյցարիայի ԱԳՆ
հաջորդը
Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն