• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Առերեսվել իրականությանը

Վարդան Հարությունյան 14:15 | 30.03.2023
Վարդան Հարությունյան 14:15 | 30.03.2023
Armenian flag

Տարիներ շարունակ մենք հրաժարվել ենք, այսօր էլ հրաժարվում ենք իրականությանն առերեսվելուց։ Գերադասում ենք ականջահաճո սուտը։ Կույր ենք ձեւանում, փակում ենք մեր աչքերը, ցավեցնող իրականությունը որ չտեսնենք։ Այդպես ապրելը հեշտ է թվում մեզ։

Այս պատճառով է, որ 30 տարի շարունակվող պատերազմի վերջակետը չի դրվում։ Որ կորցնում ու կորցնում ենք։ Այս պատճառով է, որ ունեցանք երեկվա պարտությունը, որն իր անպատկերացնելի ծանրությամբ իջել է մեր ուսերին, սեղմում է մեր կոկորդը եւ մեզ ազատ շնչել չի թողնում։

Մենք մեր հորինած ստի ու կեղծ իրականության գերին ենք եղել։ Խաբել ենք մեզ, մեր հնարավորությունները ճանաչել չենք ցանկացել։ Անլուծելի խնդիրներ ենք առաջ քաշել։ Համոզել ենք մեզ, թե կարող ենք, թե կպարտադրենք Ադրբեջանին ու միջազգային հանրությանը, որ մեր ցանկալի լուծումներն ընդունեն։

Բոլոր սթափ մտածողների համար վաղուց արդեն պարզ է՝ 1998-ին մեզ Արցախի խնդրի լուծման լավագույն տարբերակ է առաջարկվել։ Ավելի լավը չենք ունեցել երբեք։ Իսկ այսօր ոչ մի տարբերակ չունենք։ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած իրատեսությանը, սակայն, հակադրվեց պոպուլիզմը ու հաղթեց։

Վազգեն Սարգսյանն իր համար ստեղծել էր ֆիդայու եւ հաղթած հրամանատարի պաթետիկ կերպար, որն ամենազոր է, որին ամեն ինչ կարելի է։ Կերպարը թելադրում էր՝ հողն արյամբ են գրավում եւ արյամբ են հանձնում։ Այլ տարբերակ չի լինում։ Բոլորովին էլ պատահական չէ, որ նրան է պատկանում ամենացնցող ձեւակերպումը՝ կզիջենք, երբ ստիպված կլինենք։ Այսինքն՝ երբ կլինենք 2020-ի նոյեմբերի վիճակում։

Ղարաբաղյան թեւը՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Արկադի Ղուկասյան ու մյուսները, տեղավորվել էին թուրքերին հաղթածի կերպարի մեջ։ Նրանք այսօր էլ են այդ կերպարում։ Այդպիսիք թշնամու հետ, իբր, չեն խոսում։ Նրանք միայն գրավում են։ Գրավածն էլ իրենցն է ու սակարկման ոչ ենթակա։

Շատ ավելի ուշ միայն պետք է պարզվեր՝ խորքում Արցախը չէ եւ ոչ էլ զիջման ենթակա տարածքներն են։ Խորքում իշխանությունն է, որ խլել է պետք։

Ներիշխանական պառակտումից ոգեւորված ընդդիմադիր ուժերն էլ, տարբեր լինելով հանդերձ, մի ընդհանուր սուտ ունեին, որի վրա կանգնած էին ամուր՝ Տեր-Պետրոսյանը ծախում է Արցախը, նա պետք է հեռանա։ Եթե նա հեռանա, ապա կգան իրենք ու չեն ծախի։ Ավելին՝ ոչինչ չեն զիջի ու կպահեն ամբողջը։

Այդ շրջանում էր սկսում մարմին ստանալ «ոչ մի զիջում թշնամուն» կարգախոսը։ Այդ կարգախոսի տակ էլ հավաքվել էին իրար հետ ընդհանուր եզրեր չունեցող իշխանության առանցքային դեմքերն ու ընդդիմադիր խայտաբղետ ուժերը։ Նրանց ի մի էր բերել իշխանությունը վերցնելու հնարավորությունը։ Հոգ չէ, որ Արցախի խնդրի լուծումն է տապալվում, որ Հայաստանի ապագան է վտանգվում։ Տանող ուժը նրանք էին։ Նրանց հետ էր հանրությունը։

Հաղթածի, անզիջումի, նոր հաղթանակներ խոստացողի կերպարը, որքան էլ այն լիներ հորինված ու պաթետիկ, ընդունելի էր ու սիրելի, իսկ սթափվելու, ցնորքներից կտրվելու եւ իրականություն վերադառնալու կոչ անողները՝ մերժելի։

Սուտը, թե ուժեղ ենք մենք ու անպարտ, թե մերն են լինելու Արցախը եւ շրջակա տարածքները, թե լուծել ենք հարցը զենքով ու փակել ենք թեման, թե նոր պատերազմի դեպքում նոր տարածքներ ենք գրավելու, որ հաղթում ենք ու այլ տարբերակ չի էլ լինելու, մինչեւ մեր ջախջախիչ պարտությունը, մինչեւ 2020-ի նոյեմբերի 10-ի առավոտը ուղեկցեց մեզ։

Այսօր էլ դեռ խաբում ենք մեզ։ Դեռ իրականությունից կտրված ծրագրեր ենք կազմում։ Առանց ուժերի դասավորությունը, մեր շուրջն ու աշխարհում ընթացող զարգացումները հաշվի առնելու՝ կռվելուց ու կորցրածը հետ բերելուց ենք խոսում։

Մեզ սթափվել է պետք։ Մենք պարտավոր ենք ազատվել ստից ու այն առասպելներից, որ տարիներ շարունակ հորինել ենք։ Մեր պարտությունը պետք է մեզ սթափեցնի։ Մենք պետք է կարողանանք տեսնել իրական աշխարհը եւ մեզ իրական աշխարհում։ Մեր հնարավորությունները եւ մեր ցանկությունները պետք է կարողանանք համադրել։ Մեր ցանկությունները եւ իրական աշխարհում գործող խաղի կանոնները պետք է կարողանանք համադրել։

Դեպի վաղը տանող մեր ճանապարհը միայն իրականության ընկալմամբ կարող է հարթվել։ Եվ բոլորովին կարեւոր չէ, թե որքան ցավեցնող է այդ իրականությունը։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուս-ուկրաինական պատերազմը կհարվածի ընթացիկ տարվա գլոբալ տնտեսական աճի տեմպերին
հաջորդը
Գագաթնաժողովում ընդունված հռչակագրին Հայաստանը միացել է վերապահումով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 2

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

  • 5

    Եվս մեկ զինծառայողի աճյուն Վարանդայում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն