• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Հայաստանը կկարողանա՞ ամերիկյան ռեակտորներ ներդնել եւ դուրս գալ Ռուսաստանի ազդեցությունից

Արմինե Ավետյան 18:30 | 29.05.2023
Արմինե Ավետյան 18:30 | 29.05.2023
Metsamor Nuclear Power Plant

«ԱՄՆ-ը դիտարկում է Հայաստանում եւ Եվրասիայի այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը՝ ձգտելով ամրապնդելու այդ երկրների էներգետիկ անկախությունը Ռուսաստանից եւ Չինաստանից»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի, Եվրասիայի եւ Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին մայիսի 24-ին՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ։

Նոր ատոմակայան կառուցելու հարցը Հայաստանում երկար տարիներ քննարկվում է։ Բայց քննարկումները հիմնականում եղել են Ռուսաստանի հետ։ Երբ էներգետիկ կամ քաղաքական բնագավառներում Հայաստանում ՌԴ-ի նկատմամբ դժգոհություն էր սկսվում, այդ երկրից պաշտոնյաների մի խումբ էր գալիս ու նորից արդիականացնում այստեղ նոր ատոմակայան կառուցելու թեման։ Բայց, ինչպես տեսնում ենք, նոր ատոմակայանը դեռ չկա։

Իսկ նորը Հայաստանին անհրաժեշտ է։ Գործող ատոմակայանի՝ ՀԱԷԿ-ի ժամկետն անցել է, 2016 թվականին այն 10 տարով երկարացվել է։ Նախատեսվում է եւս 10 տարով երկարացնել եւ շահագործել մինչեւ 2036 թվականը։ Բայց դրանից հետո արդեն երկարացնելու հնարավորությունները սպառվելու են, եւ մեր երկիրը կկանգնի էներգետիկ ճգնաժամի առաջ, եթե նորը չկառուցենք։ Այսօր մեր էլեկտրաէներգիայի ավելի քան 30 տոկոսն այդ կայանն է արտադրում։

Ինչ վերաբերում է Հայաստանի էներգետիկ անկախությանը կամ կախվածությանը, ապա, այո՛, մեր երկիրն այդ ոլորտում ինքնաբավ չէ, էներգետիկ ռեսուրսների գրեթե 70 տոկոսը գալիս է Ռուսաստանից։ Այդ թվում՝ ՀԱԷԿ-ի միջուկային վառելիքը։ Եվ հարկ չկա նկարագրելու, թե այդ երկիրն իր էներգետիկ մահակն ինչպես է թափահարում Հայաստանի եւ ամբողջ աշխարհի գլխին։ Այնպես որ էներգետիկ առումով ՌԴ-ից որոշակիորեն անկախանալու անհրաժեշտություն կա, եթե դա հաջողվի, ՌԴ-ն թույլ տա այստեղ ամերիկյան ռեակտորներ շահագործել ու գոնե այդ հարցում դուրս գալ իր ազդեցությունից։

Ազգային ժողովում Կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այդ հարցին, ասել է՝ «հիմա մի քանի գործընկերների հետ շատ ակտիվ բանակցում ենք նոր ատոմակայան կառուցելու հարցով»։ «Այդ բանակցությունները վարվում են ՌԴ-ի հետ, ԱՄՆ-ի հետ, նաեւ երրորդ երկրների հետ։ Եվ մենք հիմա դիտարկում ենք, թե այդ տարբերակներից որն է տնտեսապես մեզ ավելի շահավետ։ Այդտեղ կա ներդրման չափ եւ այլն։ Մեր էներգետիկայի մասնագետները շատ խոր վերլուծություններ են անում, թե որ հզորությունն է մեզ անհրաժեշտ։ Առաջիկայում պատվիրակություն կմեկնի ԱՄՆ, որպեսզի տեղում ավելի մանրամասն ծանոթանա այդ մոդուլային ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

ԱՄՆ-ից հնչած այս հայտարարությունը ոգեւորել է էներգետիկ ոլորտի փորձագետներին։ Արա Մարջանյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նախ զգուշացնում է, թե ատոմային էներգետիկան այն ոլորտն է, որը թեեւ ներառում է բարձր տեխնոլոգիաներ, բայց չափազանց պահպանողական մոտեցում ունի նույն այդ տեխնոլոգիաների օգտագործման նկատմամբ։ Այսինքն՝ այդ տեխնոլոգիաները պիտի ապացուցեն իրենց հուսալիությունը, անվտանգությունն ու արդյունավետությունը։ Նա շեշտում է, որ «մոլորակի վրա գործում է ընդամենը մեկ փոքր մոդուլային ատոմակայան՝ Չինաստանում»։

Եվ միանգամից ընդգծում է, որ ռուսական «Բեւեռ» տիպի ռեակտորն առայժմ ամենալավն է։ «Այն ապացուցել է իր արդյունավետությունն ու էֆեկտիվությունը, եւ նոր հեծանիվ հորինելու անհրաժեշտություն չկա։ Կարծում եմ՝ Հայաստանն իր ատոմային հեռանկարները պետք է կապի «Բեւեռ» տիպի ռեակտորների հետ»,- եզրափակում է նա։

Ատոմակայանների շահագործման ԳՀԻ տնօրեն, ՀՀ նախագահին կից ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի անդամ եւ գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը, սակայն, կարծում է, որ պետք է քննարկել բոլոր տարբերակները եւ ընտրել մեկը, որն ավելի է համապատասխանում մեր երկրի կարիքներին։

ՌԴ-ն Հայաստանին առաջարկում է 1200 մեգավատտ հզորությամբ ռեակտոր, եթե, իհարկե, ապագայում դա իրականություն դառնա։ Գործող ատոմակայանի հզորությունը դրանից գրեթե երեք անգամ պակաս է՝ 440 մեգավատտ է։ Վահրամ Պետրոսյանի կարծիքով մեր երկրին նման մեծ հզորության ռեակտոր պետք չէ։ Այլ բան է, եթե կարողանանք ավելցուկ էլեկտրաէներգիան վաճառել։ Բայց առայժմ նման պայմանավորվածություններ չկան հարեւան երկրների հետ։ Բացի այդ՝ ՌԴ-ի առաջարկած հզոր ռեակտորը կարող է շատ թանկ լինել։

«ԱՄՆ-ի ներկայացրած փոքր մոդուլային ռեակտորները շատ ավելի մատչելի են, եթե անգամ դրանցից մի քանիսը ներդրվեն Հայաստանում։ Յուրաքանչյուր մոդուլ մոտավորապես 77-78 մեգավատտ է: Եթե մենք 6 մոդուլ հավաքենք, կունենանք գործող էներգաբլոկին լիարժեք փոխարինող բլոկներ: Հետագայում եւս 6 այդպիսի մոդուլ կարող ենք հավաքել»,- ասում է նա:

Ամերիկյան այդ մոդուլները դեռ չեն շահագործվում։ 2030 թվականին ԱՄՆ-ը նախատեսում է առաջինն ինքը շահագործել, այնուհետեւ ներդնել Ռումինիայում։ Եվ անհրաժեշտ է, որ դրանք աշխատեն, հայտնաբերված թերությունները շտկվեն, հետո միայն լայնածավալ կիրառման հանձնվեն, ինչի համար անհրաժեշտ կլինի լրացուցիչ մի քանի տարի, այսինքն՝ մինչեւ ճիշտ այն նույն ժամանակահատվածը, երբ պետք է շահագործումից դուրս գա մեր ՀԱԷԿ-ը։

Այդ դեպքում ինչո՞ւ է ԱՄՆ-ը հենց այս պահից «դիտարկում Հայաստանում եւ Եվրասիայի այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը։ «Այդ հարցը ինձ չպետք է տալ։ Ատոմակայանը կապ ունի մեծ քաղաքականության հետ, միջուկային էներգետիկայի հետ գործ ունենք։ Ով ատոմակայան կառուցեց, նա պետք է ապահովի միջուկային վառելիքը։ Ճիշտ է, ԱՄՆ-ից դժվար է այն բերել, բայց այս դեպքում ցիկլը ավելի երկար՝ ութ տարի է տեւում»,- ասում է Պետրոսյանը։

Արմինե Ավետյան

Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
185 վարակվածներից 133-ը երեխաներ են, 52-ը` մեծահասակ
հաջորդը
Ամեն երկուշաբթի եւ հինգշաբթի՝ ուղիղ չվերթեր դեպի Քուվեյթ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն