• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Բռնարարին անիծելով խնդիրը չի լուծվի

Աննման Մինասյան 16:30 | 22.08.2023
Աննման Մինասյան 16:30 | 22.08.2023

Օրեր առաջ համացանցում հայտնված անչափահասին բռնության ենթարկելու հայտնի տեսանյութը հանրային հույզերի վայրկենական հրաբխի պատճառ դարձավ: Ազգովի հավաքվեցինք Ֆեյսբուքում, մեր «հեղինակավոր» կարծիքն արտահայտեցինք, բռնարարին մի լավ անիծեցինք ու հարցը համարեցինք փակված:

Քանի որ խիստ զբաղված էինք հարցի միայն հուզական կողմը քննարկելով, այդպես էլ չիմացանք՝ անբարեխիղճ աշխատանքի համար գեթ մեկ պատկան մարմնի ներկայացուցիչ, համայնքային սոցիալական աշխատող կամ ոստիկան նկատողություն ստացա՞վ, թե՝ ոչ:

Ըստ մասնագետների՝ կյանքի դժվար իրավիճակում հայտնված, սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներում են հիմնականում նման դեպքեր լինում, իսկ նրանք ավելի հաճախ մարզերում են: Փոխանակ այս համատեքստում պատկան մարմինների հսկողությունն ավելի ուժեղ լինի հենց մարզերում ճիշտ հակառակն է՝ թույլ է կամ չկա:

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի նախագահ Կարինե Դավթյանը թվարկում է այն կառույցները, որոնք պարտավոր են կանխել խորքային այս խնդիրների նման զարգացումները՝ ՏԻՄ-եր, համայնքային սոցիալական աշխատողներ, խնամակալության եւ հոգաբարձության մարմիններ, ոստիկանություն, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, հոգեբաններ եւ այսպես շարունակ:

Կարինե ԴավթյանՈր օրենքի բացեր կան, Կարինեն չի ժխտում, բայց մեղքի առյուծի բաժինը պատկան մարմիններինն է համարում, որոնց ոչ պրոֆեսիոնալ աշխատանքն է հանգեցնում նման խնդիրների: «Դեռ մեկ տարի առաջ իրավապահ մարմիններն իմացել են, որ այդ ընտանիքում երեխաները հոր կողմից եւս բռնության են ենթարկվել: Դրանից հետո փոխանակ ընտանիքը խոշորացույցի տակ պահվեր, երեխային համայնքից դուրս են հանել»:

Նա հիշում է Պեմզաշենի հայտնի դեպքը, երբ հարեւանն ասում է՝ ձայներ լսեցինք, բայց ասացինք՝ գուցե ծնողն է իր երեխային ծեծում: Նույնն էլ հիմա է, դպրոցը, ուսուցիչները, հարեւան-բարեկամները ոչինչ չեն տեսել, ոչինչ չեն լսել:

Կարինե Դավթյանը օրենքի բացերն էլ է մատնանշում: Ըստ օրենքի՝ բռնության առաջին դեպքի բացահայտումից հետո բռնարարն ընդամենը զգուշացվում է, երկրորդի դեպքում 20 օր մեկուսացվում է երեխայից կամ ընտանիքից, կրկնվելու դեպքում նոր դատական գործընթաց է սկսվում: Ստացվում է՝ ոստիկանը զգուշացնում, գնում է՝ բռնարարին թողնելով զոհի հետ մենակ, իսկ ինչ է լինում դրանից հետո, անգամ ամենաթույլ երեւակայություն ունեցողին է պարզ:

Էդուարդ ԲաղդասարյանԳյումրու խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը համամիտ է, որ պատկան մարմինները պետք է մշտական կապ ունենան խնդրահարույց ընտանիքիների հետ: Բայց մի բան է ընդունելը, այլ բան՝ կատարելը, երբ ռեսուրսներդ բավարար չեն: «Սոցիալական աշխատանքը մեր երկիր է մտել 14 տարի առաջ: Դա քիչ է լիովին կայանալու եւ գործառույթներն ամբողջ ծավալով իրականացնելու համար: Նրանց մասնագիտական կարողությունները չեն բավարարում անհատական մոտեցում ցուցաբերելու յուրաքանչյուր դեպքի, իսկ դրա համար լուրջ ու կայացած սոցիալական աշխատողի դպրոց եւ դրա նկատմամբ հասարակական ընկալում է պետք»,- ասում է Բաղրամյանը:

Քրիստինա Բաղդասարյան«Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ-ի ներկայացուցիչ Քրիստինա Բաղդասարյանի կարծիքով էլ օրենքը կիրառելու հստակ գործիքակազմ եւ բռնության կանխարգելման ռազմավարություն չունենք: «Երբ մենք Շիրակի մարզի դպրոցներում հետազոտություն էինք իրականացնում, ոչ մի դպրոցում բռնության դեպքերի համար չկար գրանցամատյան: Այսինքն, եթե հիմա վիճակագրական տվյալներով բռնության 500 դեպք է գրանցվել, դա միայն մակերեսային թիվն է: Բովանդակային աշխատանք տանելու դեպքում այդ թվերը հարյուրապատիկ կավելանան»: Ըստ Քրիստինայի՝ սոցիալական աշխատողի ինստիտուտը կայացնել է պետք, ինչպես նաեւ հետեւել մեդիայի տարածած նյութերի բովանդակությանը, որ լուսաբանելու դեպքում, ինչպես հիմա է լինում, անչափահասը կրկնակի չզոհականացվի:

Արմինե Գմյուր«Արեւամանուկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ հոգեբան Արմինե Գմյուրը բռնությունը «ունիվերսալ երեւույթ» է որակում, որը կարելի է մեղմել, բայց վերացնել անհնար է: Հոգեբանը վստահ է, որ կան ագրեսիայի դեպքեր, որոնք կարելի է կանխարգելել: «Մենք անկեղծ չենք, մենք շփոթմունքի մեջ ենք այս նոր ինֆորմացիայի հոսքի եւ մեր ավանդույթի մեջտեղում: Օրենքն էլի պաշտպանի, բայց մեր հասարակության մեջ քանի՞ հոգի է պատրաստ հարեւանի հարսին դիտողություն անելու, թե քիչ է երեխան ընկել է, դու էլ  ծեծում ես դրա համար»:

Գմյուրը վստահեցնում է, որ գիտելիք է պետք երիտասարդ ծնողին: Հորդորում է չվախենալ հոգեսեռական թեման երեխայի հետ քննարկելուց, ասում է՝ դա մարդկային է: «Մեծ Բրիտանիայում, Շվեցարիայում եւ զարգացած այլ երկրներում 6 ամիսը մեկ դասընթաց են անում ծնողների ու մանկավարժների համար: Բա մենք գոնե մի քանի տարին մեկ չանե՞նք: Բա ծնողն ու մանկավարժն էլ չիմանա՞ն, թե սեռական բռնության ենթարկված դեռահասն ինչ վարք է դրսեւորում»:

Նշենք, որ վերջին տարիներին ավելացել են բռնության բացահայտված դեպքերը, բայց մասնագետները վստահեցնում են, որ ոչ թե բռնությունն է շատացել, այլ բացահայտման մեխանիզմներն են քչից-շատից բարելավվել: Իսկ բացահայտվելուց վախենում են բոլորը, հատկապես՝ զոհը, քանի որ հասարակությունը կդատապարտի ու կվտարի, պատկան մարմինն էլ աչք կփակի դեպքի վրա՝ առավել անտանելի դարձնելով տուժածի կյանքը:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Էրդողանն ինքը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու
հաջորդը
Բոլոր դպրոցներում կներդրվի հոգեբանի հաստիք

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն