• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Կամուրջը՝ ռեսուրս

Վարդան Հարությունյան 20:15 | 13.09.2023
Վարդան Հարությունյան 20:15 | 13.09.2023
մեջբերում Վարդան Հարությունյանից

Պարտությունից հետո ոտքի կանգնել միշտ էլ հնարավոր է։ Շատ կան նման օրինակներ։ Դրա համար պետք է լինել իրատես ու հեռատես։ Պետք են ոչ թե դատարկ կարգախոսներ ու պահի ազդեցությամբ թելադրված հայտարարություններ ու գործողություններ, ոչ թե քաղաքական նպատակահարմարություններով պայմանավորված հռետորաբանություն, այլ վիճակին համահունչ եւ իրագործելի ծրագրեր։

Մենք բարդ տարածաշրջանում ենք ապրում։ Այստեղ հնարավոր չեն, դեռ երկար ժամանակ հնարավոր չեն լինելու այն պայմանները, որոնք եղել են, ասենք, Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայում, եւ պարտված Գերմանիային ոտքի կանգնելու հնարավորություն են տվել։ Ոչ էլ ունենք պարտված Ճապոնիայի պայմանները։ Բայց սա է մեր տարածաշրջանը, սրանք են մեր հարեւաններն, ու այստեղ պետք է մենք դրսեւորվենք։

Ոտքի կանգնել ասելով պետք է հասկանանք տարածաշրջանային գործոն դառնալը։ Այն, իհարկե, մեկ օրվա գործ չէ, բայց հաշվարկված քայլերի, ճիշտ ընտրված դաշնակիցների հետ ճիշտ աշխատանքի շնորհիվ հնարավոր է։

Հազար անգամ է ասվել, հազար անգամ էլ պետք է ասվի՝ մեզ պատերազմի ու պարտության բերել են մեր անհեռատեսությունը, մեր կամակորությունը եւ իրականությունը մերժելու ու մեր ստեղծած երեւակայական աշխարհում ապրելու հակումը։ Հետեւաբար՝ մեր առաջին գործն իրատես դառնալն է։

Փաշինյանն, իհարկե, պոպուլիստ է։ Պոպուլիստ էր նաեւ Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Երկուսն էլ պոպուլիզմով են իշխանության հասել։ Երկուսի հաղթաքարտերն էլ եղել են անցյալի մերժումը եւ հավակնոտ խոստումները։

Երկուսին էլ պետության կառավարումը խաղ է թվացել։ Երկուսն էլ, կառավարման հմտություններ չունենալով, կարծել են, թե գործող կաշառակերներին եթե իրենց երիտասարդ ու անփորձ թիմակիցներով փոխարինեն, ապա կվերացնեն կոռուպցիան ու ծափահարություններ կստանան։

Երկուսի դեպքում էլ պատերազմ եղավ։ Մեր պատերազմներն, իհարկե, տարբեր են, քանի որ տարբեր են մեր երկրներն ու մեր խնդիրները։ Ուկրաինական պատերազմը Զելենսկուն շատ արագ պետական գործիչ դարձրեց։ Այժմ Զելենսկու համար նախկիններ-ներկաներ թեման եթե անգամ կա, ապա առաջին պլանում չէ։

Դրությունը ճիշտ գնահատելով՝ նա հասկացավ բոլոր կարող ուժերի հետ աշխատելու անհրաժեշտությունը։ Իսկ մեր պատերազմը Փաշինյանին չփոխեց բոլորովին։ Նա մնաց այնպիսին, ինչպիսին էր մինչեւ պատերազմն ու պատերազմի ընթացքում։ Նույնիսկ պարտությունը նրան չփոխեց։

Շարունակվում է կառավարման կարեւորագույն բնագավառները սեփական թիմի անփորձ երիտասարդներով լցնելու պրակտիկան։ Նրանց ձեւավորած պառլամենտը կենսագրություն չունեցողների հավաքատեղի է եւ գործադիր իշխանության կցորդ։ Նշանակումներ անելիս չեն էլ մտածում, թե ինչպես են կարողանալու դիվանագիտական աշխատանքի ոչ մի օրվա փորձ չունեցող երիտասարդները, ընդհանրապես որեւէ աշխատանքի փորձ չունեցող երիտասարդները հաջողություններ գրանցել դիվանագիտական ճակատում։

Կամ ինչպե՞ս կարող են զինվորական գործից անտեղյակները, ընդհանրապես, որեւէ գործից անտեղյակները, շտկել պարտված բանակի մեջքը եւ ժամանակին համահունչ բանակ կազմակերպել։

Բայց, ուզենք թե չուզենք, նրանք են մեր իշխանավորները, նրանք են մեր երկիրը ներկայացնում, նրանք են մեր անունից բանակցում, հետեւաբար՝ նրանցից են սպասելիքները։

Մենք հարեւան երկրներին ու աշխարհին տալու շատ բան չունենք։ Զուրկ ենք մեր հարեւանների ունեցած ռեսուրսներից։ Բայց ունենք այս փոքրիկ երկիրը, որը ճիշտ աշխատելու դեպքում կարող է դառնալ բանուկ ճանապարհ, տարածաշրջանի ու տարածաշրջանից դուրս գտնվող երկրներն իրար կապող վստահելի կամուրջ։

Կամուրջը լուրջ ռեսուրս է։ Այն մեզ միջավայրի համար կարեւոր կդարձնի, կդարձնի գործոն։ Նախապայմանը, բայց, հարեւանների հետ կարգավորված հարաբերություններն են։ Որքան շուտ՝ այնքան լավ։ Հակառակ դեպքում դուրս ենք մնալու տարածաշրջանային ծրագրերից։ Մեզ շրջանցող ճանապարհներ միշտ էլ կգտնվեն։ Այդպես եղավ Բաքու-Ջեյհան նավթամուղի դեպքում։

Այս անգամ սխալվելու իրավունք չունենք։ Կհաջողենք, եթե աշխատանքներում կարող ուժեր ներգրավվեն։ Եղածները, ակնհայտ է, չեն կարողանում։ Խանդով առաջնորդվելու, քննադատներին ու մրցակիցներին թշնամաբար վերաբերվելու փոխարեն համագործակցություն է պետք։

Պատասխանատուն իշխանություններն են, պարտավորությունն էլ նրանցն է։ Մտքում պետք է լինի ոչ թե միայն սեփական քաղաքական ուժը, ոչ թե կառավարման համակարգի համատարած կուսակցականացումը, ոչ թե ընդդիմախոսներին չլսելու, չտեսնելու, մերժելու հնուց եկող սովորությունը, այլ Հայաստանի Հանրապետությունը։

Այս դեպքում հաջողություն հնարավոր է։ Այս դեպքում պարտությունը կործանում չի դառնա։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանը Հայաստանին նոր առաջարկներ է փոխանցել. Միրզոյան
հաջորդը
Ցասումնալի ինքնարդարացում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն