• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

«Լիկբեզ» պատգամավորի համար

Մեսրոպ Հարությունյան 11:30 | 30.04.2021
Մեսրոպ Հարությունյան 11:30 | 30.04.2021
Hrachya Hakobyan

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, անդրադառնալով Սյունիքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքողներին բերման ենթարկելու փաստին, հայտարարել է. «Բա պետք է բերման ենթարկվեն եւ պետք է այ տենց ստորանալով (ընդգծումը մերն է – Մ․ Հ․) բերման ենթարկվեն, որովհետեւ նրանք հայհոյում են ՀՀ քաղաքացիներին»։

Մենք չէինք անդրադառնա սույն պատգամավորի այս տգետ հայտարարությանը, եթե նա նույնը չկրկներ. «Ես շատ հստակ ասել եմ, որ պետք է ստորացնելով բերման ենթարկեն (ընդգծումը դարձյալ մերն է – Մ․ Հ․) էն խուլիգաններին, ովքեր հայհոյում են ՀՀ վարչապետին եւ հայհոյում են ՀՀ վարչապետի կողմնակիցներին՝ ՀՀ քաղաքացիներին։ Եվ դա անում են խուլիգանավարի»։

Հիմա ստիպված ենք մի փոքրիկ իրավական «լիկբեզ» անել պատգամավորի համար, որը, հավանաբար, ծանոթ չէ ո՛չ ՀՀ Սահմանադրությանը, ո՛չ էլ Հայաստանի վավերացրած միջազգային փաստաթղթերին։

Նախապես ասենք, որ մեզ համար անընդունելի են ցանկացած մարդու, այդ թվում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հասցեին հրապարակային հայհոյանքները, եւ նման արարքը ենթակա է պատասխանատվության։ Այսուհանդերձ, այն, ինչ հայտարարում է պատգամավորը, ոչ միայն անընդունելի ու դատապարտելի է, այլեւ հակասահմանադրական։

Մեկնաբանենք. մարդիկ ունեն իրավունքներ՝ ազատ արտահայտվելու, հավաքներ կազմակերպելու, միավորումներ ստեղծելու, խղճի ազատության եւ այլն։ Այս հիմնարար իրավունքները, այո՛, ենթակա են սահմանափակումների։ ՀՀ Սահմանադրությամբ եւ Հայաստանի վավերացրած միջազգային փաստաթղթերով այդ սահմանափակումները պետք է սահմանված լինեն օրենքով եւ անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների եւ ազատությունների։

Այսինքն՝ մարդու հիմնական իրավունքները բացարձակ չեն։

Սակայն ե՛ւ մեր Սահմանադրության մեջ, ե՛ւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայում, որն առավել հայտնի է իբրեւ «Եվրոպական կոնվենցիա» (հատուկ «օժտված» պատգամավորների համար ընդգծեմ, որ վավերացումից՝ 2002 թվականի ապրիլի 26-ից հետո այն ՀՀ օրենսդրության մաս է) կա մի իրավունք, որը չունի սահմանափակումներ, այսինքն՝ բացարձակ է, եւ որեւէ պարագայում չի կարելի այն խախտել։ Դարձյալ հատուկ «օժտված» պատգամավորների համար շեշտեմ, որ երբ ասում ենք «իրավունքի խախտում», նկատի ենք ունենում պետության կողմից խախտումը։

Ահա Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը.

«Հոդված 3. Խոշտանգումների արգելում
Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։

Առաջարկում եմ պատգամավորին այս հոդվածում գտնել սահմանափակող երկրորդ կամ երրորդ մաս, ինչպես այլ իրավունքների դեպքում է։

Չի գտնի։

Իսկ հիմա նույն պատգամավորի եւ նրա նման մտածող այլ «ԻՔ»-ականների համար կարդանք ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածը.

«Հոդված 26. Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը

1. Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
2. Մարմնական պատիժներն արգելվում են:
3. Ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք»:

Քանի որ կասկածում եմ, թե Հրաչյա Հակոբյանը երբեւէ կարդացել է այս հոդվածը կամ հիմա կարդալով կհասկանա, բացատրեմ. «ստորացնելով բերման ենթարկելու» արտահայտությունը ոչ այլ ինչ է, քան պետության կողմից մարդկանց նկատմամբ նվաստացնող վերաբերմունք դրսեւորելու կոչ-պահանջ։ Անելով այդ արտահայտությունը` օրենսդիր մարմնի անդամը՝ պետական անձը, կոչ է արել խախտելու ՀՀ Սահմանադրությունը, այսինքն` կատարել է հակասահմանադրական արարք։

Հ. Գ. Սույն «լիկբեզը» ուղղված է նաեւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը։ Եթե նրանք չդատապարտեն իրենց ամբարտավան գործընկերոջը, նշանակում է՝ իրենք էլ հակասահմանադրական գործողություն կատարելու կոչի պատասխանատու են։ Չնայած, ո՞ւմ եմ ասում։ Արդեն էնքան են ոտնահարել Սահմանադրությունը, որ կարկառուն աներձագի այդ հակասահմանադրական կոչը անմեղ մի բան է թվում։


*«Լիկբեզ» – Ռուսերեն «ликвида́ция безгра́мотности» բառակապակցության հապավումն է, այդպես էին ԽՍՀՄ-ում անվանում անգրագիտության վերացմանն ուղղված շարժումը:

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ականազերծվել է 2050 հա տարածք
հաջորդը
Ներհուն բանակցողի թաքուն հարցազրույցը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

  • 5

    Եվս մեկ զինծառայողի աճյուն Վարանդայում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն