Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չի լքի Գազայի հատվածը եւ համոզված է, որ տեղի բնակիչները նույնպես չեն հեռանա։ «Սա մեր ամբողջ ժողովրդի հստակ դիրքորոշումն է, սա մեր հողն է, եւ մենք կպահենք այն ու չենք հեռանա»,- ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Հուսամ Բադրանը:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայի հատվածի բնակիչներին կոչ էր արել լքել իրենց տները պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պայմաններում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարություն է տարածել Իսրայելում եւ Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ: Կոչ է արվում հարգել եւ պաշտպանել քաղաքացիական բնակչությանը եւ չթիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները:
«Մենք արդեն ունենք հաղորդումներ Գազայի բժշկական հաստատությունների, ինչպես նաեւ բնակարանների եւ մզկիթի վրա իսրայելական հրթիռային հարձակումների մասին»,- ասված է հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն էլ հայտնել է, որ Մերձավոր Արեւելքում ՄԱԿ-ի օգնության եւ աշխատանքի գործակալության շուրջ 13 հազար աշխատակիցներ են մնացել են Գազայի հատվածում։
