Հոկտեմբերի 10-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը «Վացլավ Հավել» մրցանակը հանձնել է Թուրքիայում ցմահ բանտարկված Օսման Կավալային: Թուրքիայի իշխանությունները դատապարտել են ԵԽԽՎ-ի որոշումը։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը X-ում գրել է, թե «անընդունելի է Եվրոպայի խորհրդի կողմից «այսպես կոչված» մարդու իրավունքների մրցանակ շնորհել դատապարտյալին, որի նկատմամբ վճիռը հաստատվել է Թուրքիայի բարձրագույն դատարաններից մեկում»:
«Վացլավ Հավելի» անվան մարդու իրավունքների ամենամյա մրցանակը տրվում է մարդու իրավունքները պաշտպանող հասարակական ակնառու գործիչներին: Մինչ օրս մրցանակ ստացած յոթ հաղթողներից հինգը իրենց իրավապաշտպան գործունեության պատճառով կալանքի տակ էին։
