Իսրայելում զոհերի թիվը իսրայելա-պաղեստինյան ներկայիս հակամարտությունում, ՄԱԿ-ի տվյալներով, ամենաբարձրն է վերջին 50 տարվա ընթացքում։
Ըստ ամերիկյան Sky News-ի՝ նույնիսկ եթե 123 հաստատված զինվորականի մահը ներառված է 900 սպանվածների ընդհանուր թվում, դա ամենաբարձր ցուցանիշն է 50 տարի առաջ Յոմ Կիպուրի պատերազմից ի վեր, երբ մոտ 2500-2800 զինվորական էր սպանվել: Ընդ որում՝ այս ցուցանիշը 3 անգամ գերազանցում է վերջին 15 տարվա ընթացքում իսրայելական կողմի ընդհանուր կորուստները։
Ինչ վերաբերում է պաղեստինցիներին, առնվազն 770 զոհված խաղաղ բնակիչների եւ առնվազն 1500 սպանված զինյալների ընդհանուր թիվը ամենաբարձրն է 2014 թվականի՝ Իսրայելի եւ Գազայի հատվածի միջեւ հակամարտությունից հետո, երբ զոհվեց 2329 մարդ, նրանց թվում՝ 1760 խաղաղ բնակիչ:
