Ադրբեջանը հուսալի տարանցիկ երկիր է, եւ մեր տրանսպորտային ու լոգիստիկ ենթակառուցվածքը բաց է բոլոր երկրների համար: Դրա մասին հոկտեմբերի 10-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Նա շեշտել է, որ Իրանի հետ ճանապարհի եւ երկաթգծի կառուցման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Դա, ըստ Ալիեւի, հնարավորություն կընձեռի Իրանի տարածքով մուտք գործելու Նախիջեւան։
«Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է նաեւ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կարողությունների հետագա ընդլայնման ուղղությամբ»,- ասել է Ադրբեջանի նախագահը Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 27-րդ նիստի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։
