ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Չինաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, ՉԺՀ կոմկուսի քաղաքական բյուրոյի անդամ գեներալ–գնդապետ Խը Ուեյդոնի հետ: Կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը եւ դրա զարգացման հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։
Հանդիպմանը նշվել է, որ հայ-չինական պաշտպանության բնագավառի մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման մեծ ներուժ կա։