• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Որտեղի՞ց եկավ բուլինգը

Աննման Մինասյան 15:00 | 02.02.2024
Աննման Մինասյան 15:00 | 02.02.2024
բուլինգ

Բուլինգ եզրույթը մեր առօրյա խոսակցական լեզվում վերջերս է մուտք գործել: Թեեւ սահմանումը նոր է, բայց երեւույթն այնքան հին է, որքան մարդկությունը:

Հոգեբան Ելենա Հովհաննիսյանը բացատրում է ինչ է բուլինգը՝ միմյանց հանդեպ ագրեսիվ դրսեւորում հիմնականում դպրոցահասակ երեխաների շրջանում: Բուլինգն ամենուր է, բայց ամենահաճախը դպրոցում է հանդիպում, քանի որ այդ տարիքում են երեխաները ձեւավորվում ու կայանում, փորձում ինքնահաստատվել իրենցից թույլ հասակակցին ճնշելու միջոցով:

Ելենա ՀովհաննիսյանԸստ հոգեբանի թե՛ հալածանքի ենթարկողը, թե՛ ենթարկվողը հոգեբանական խորը խնդիրներ ունի: Որտեղ է խնդրի հիմքը. դպրոցն ասում է՝ ընտանիքում, ծնողն էլ թե՝ դպրոցում:

Խնդիրն ավելի անլուծելի է դառնում, դրա մեջ հայտնվածն էլ խճճվում է այն ժամանակ, երբ երեւույթը կոծկվում է: Ծնողն ասում է՝ իրենց տանն ամեն ինչ կարգին է, ուսուցիչն ու տնօրենն էլ ուղղակի բացառում են, որ դպրոցում խտրական վերաբերմունք եւ հալածանք կա աշակերտների շրջանում:

Ըստ հոգեբանի, որքան բաց խոսեն խնդրի մասին եւ բարձրաձայնեն, այնքան կմոտենան ցանկալի արդյունքի. երեխան, ով տեղեկացված է բուլինգ երեւույթի մասին, կհասկանա, որ իր հետ տեղի ունեցողը հենց դա է եւ սովորած պաշտպանության մեխանիզմները գործի կդնի:

Գեւորգ ՂումաշյանՇիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գեւորգ Ղումաշյանն ասում է՝ բուլինգը դպրոցի «մենաշնորհը» չէ: Ըստ նրա մարդը միշտ էլ ունի իշխելու ցանկություն իր միջավայրում: Օրինակ է բերում. խանութում, հերթի մեջ էլ բուլինգ կա, ավելի ուժեղը կճնշի թույլին ու հերթն առաջ կգցի: «Որքան վատառողջ ու աղճատված է հասարակությունը, այնքան շատ է տարածված բուլինգն ամենուր»:

Կրթության ոլորտի մասնագետը հաստատում է, որ դպրոցներում բուլինգի վերաբերյալ ահազանգեր ստանում են: Դրանց կանոնակարգված ընթացակարգ են տալիս, հարկ եղած դպքում ոստիկանություն դիմում, հոգեբանական աջակցություն ցուցաբերում:

Ղումաշյանը թյուր է համարում այն կարծիքը, թե դպրոցում բուլինգը դրսեւորվում է միայն աշակերտների շրջանում: Աշխատանքի բերումով բազմաթիվ դեպքերի է ականատես եղել, երբ հոգեբանական եւ ֆիզիկական հալածանքը դրսեւորվել է աշակերտ-ուսուցիչ, ուսուցիչ-աշակերտ, անգամ՝ ուսուցիչ-ուսուցիչ փոխհարաբերություններում:

Ոլորտի մասնագետը մտահոգություն է հայտնում՝ աշակերտի պես, ուսուցիչն էլ երբեմն չունի բուլինգ երեւույթից պաշտպանության մեխանիզմ: «Ինչքան էլ հալվա ասես, բերանդ չի քաղցրանա, ինչքան էլ ասենք կանխարգելում ենք բուլինգը, խնդիրը չի կարգավորվի,-ասում է Ղումաշյանն ու բացահայտում պատճառը,- հասարակության մոտեցման փոփոխություն է պետք: Ուսուչիչը վստահ չէ, որ խնդիրը բարձրաձայնելու դեպքում աշակերտներն ու ծնողները, նույնիսկ գործընկերները չեն մեղադրի իրեն: Աշակերտը նույնպես վստահություն չունի, որ եթե ասի՝ իրեն հալածում են, ավելի վատ չի լինի իր վիճակը, քան՝ եթե թաքցներ խնդիրը:

Բուլինգ երեւույթի մասին ավելի բաց խոսելու եւ խնդրին որոշակի լուծում տալու համար «Կանանի» հասարակակական կազմակերպությունը Գերմանիայի դաշնային հանրապետության Տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության ֆինանսավորմամբ, ԵՄ համաֆինանսավորմամբ գործուն քայլեր է ձեռնարկել Շիրակի եւ Լոռու մարզերում: Կազմակերպությունը վերապատրաստման դասընթացներ է անցկացրել բազմաթիվ մանկավարժների, ծնողների, աշակերտների մասնակցությամբ:

Քրիստինա Բաղդասարյան«Կանանի» ՀԿ նախագահ Քրիստինա Բաղդասարյանը տեղեկացնում է, որ օրենսդրական փոփոխությունների փաթեթ են մշակել ու ներկայացրել ԱԺ-ի հաստատմանը: Բացի այդ, բուլինգի դեմ պայքարի մեթոդների ուղեցույց-ձեռնարկ են ստեղծել, որը շուտով կտրամադրեն մանկավարժներին:

Ըստ կազմակերպության ուսումնասիրությունների, որքան էլ խնդիրը դպրոց տանենք, միեւնույնն է, հիմքն ընտանիքում է: «Ցանկացած մասնագետ, մինչեւ պատասխանատու գործի անցնելը մի քանի տարի կրթվում, գիտելիքով ու փորձառությամբ է զինվում: Սակայն մեր հասարակության մեջ ծնողները մնում են գիտելիքով բոբիկ: Ի՞նչ արժեհամակարգով են դաստիարակում երեխաներին, երբ իրենք անգամ ձեւավորված չեն որպես անհատ»,-ասում է Քրիստինա Բաղդասարյանը եւ ամենավառ օրինակը համարում ծնողի կողմից իր երեխային բուլինգի ենթարկելու փաստը թաքցնելը:

Անահիտ ԽաչատրյանՄԻՊ աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը վստահեցնում է, որ բուլինգի ենթարկվելու առնչությամբ քաղաքացների դիմումներ ստանում են: Դիմումատուի խնդիրը լուծելու համար համագործակցում են պետական համապատասխան մարմնի հետ:

ՄԻՊ ներկայացուցիչը չի ժխտում, որ խնդրի վերաբերյալ բոլոր իրավական կարգավորումներն ունենք, բայց խնդրին գնահատական տալուց հետո արձագանքման մեխանիզմ չունենք: «Մեկ օրում բուլինգ չի ձեւավորվում, որոշակի փուլից պետք է կանխարգելվի: Դպրոցում մեկ հոգեբան ընդունելով հարց չի լուծվի: Համատեղ հարթակ է պետք, պատճառահետեւանքային կապը գտնել եւ, ըստ այդմ, ռազմավարական հստակ ուղենշով գործել է պետք»,-ասում է Անահիտ Խաչատրյանը:

Նշենք, որ բուլինգը ոչ միայն հոգեբանական եւ ֆիզիկակական բռնություն է, այլեւ անտեսում եւ խտրական վերաբերմունք է՝ պայմանավորված հաշմանդամություն ունենալու, հաճախ էլ սոցիալական վատ վիճակով:

Գաղտնիք բացահայտած չենք լինի. Շիրակն ամենաաղքատ, ամենագործազուրկ, ամենաշատ անօթեւան ունեցող մարզն է: Հազարավոր տնակներում ապրում են բազմաթիվ դպրոցահասակ երեխաներ, որոնք, վստահաբար, ամեն օր հոգեբանական բարդ իրավիճակում են հայտնվում: Սոցիալական վիճակը թույլ չի տալիս տնակաբնակ երեխային դպրոց ներկայանալ պատշաճ տեսքով՝ մաքուր ու կոկիկ հագնված:

Որ Գյումրիում տնակաբնակների եւ սովորական պայմաններում ապրող քաղաքացիների միջեւ խոր անջրպետ կա, բազմաթիվ անգամներ ենք բարձրաձայնել: Հասարակության երկու մասի բաժանված լինելու բացասական հետեւանքներից մեկն էլ բուլինգի ենթարկված տնակաբնակ երեխաներն են:

Այս դեպքում որքան էլ խոսենք բուլինգի կանխարգելման, լուծման մեխանիզմների մասին, կստացվի, որ միայն հետեւանքն ենք վերացնում՝ անտեսելով պատճառները:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանը Հայաստանի բնապահպանական դրությունը ներկայացնող քարտեզ է պատրաստում
հաջորդը
ԵՏՄ-ի հետագա զարգացման Փաշինյանի տեսլականը ընդունելի է ՌԴ համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 3

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն