• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Գյումրիից Շուշի՝ արվեստի միջոցով

Աննման Մինասյան 18:00 | 27.03.2024
Աննման Մինասյան 18:00 | 27.03.2024
Ժակլինա Սարգսյան

Գյումրու համայնքային ցուցասրահում բացվել է գյումրեցի նկարչուհի Ժակլինա Սարգսյանի անհատական ցուցահանդեսը։

Նրա շուրջ երեք տասնյակ նկարները հանդիսատեսին մտովի տարել են Շուշի, այնուհետեւ վերադարձրել Գյումրի: Արցախցի տատիկ-պապիկներին միացել էին նաեւ գյումրեցիները: Բացի այդ, ցուցադրվող շարքում ներկայացված էին տարվա գլխավոր հոբելյարներին՝ Սերգեյ Փարաջանովին եւ Շարլ Ազնավուրին նվիրված ստեղծագործություններ:

Ժակլին ՍարգսյանՆկարչուհին ցուցադրված աշխատանքները ստեղծել է պատերազմից հետո, երբ նրա ստեղծագործությունների մի զգալի մասը փրկել չէր հաջողվել. մնացել էին Շուշիում: Արվեստագետը փորձել էր նորերը ստեղծել, բայց ասում է՝ ոչ մեկը նախորդներին նման չեղավ: «Բոլորովին նոր նկարներ ստացվեցին: Եթե կորցրած ստեղծագործությունների մեջ մարդը քիչ էր, նորերում մարդիկ ու կերպարներ հայտնվեցին»:

Ժակլինա ՍարգսյանԺակլինան նկարների մասին խոսել չի սիրում. «Ես չեմ խառնվում, թող հանդիսատեսն ու կտավներն իրար հետ խոսեն, իրար հասկանան» եւ վստահեցնում է, որ գեղեցիկի մեջ Էներգետիկ դրական դաշտ կա: «Երբ աչքդ գեղեցիկն է տեսնում, ներսդ նույնպես գեղեցկանում է»:

Լիլիթ ԹովմասյանԳյումրու համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը տեղեկացնում է՝ ստեղծագործություններից շատերը քաղաքում ցուցադրվում են առաջին ու վերջին անգամ: Մեկ ամսից նույն շարքը հեղինակի՝ Փարիզում արված եւս մի քանի նկարների հետ կցուցադրվի արտասահմանում: «Ժակլինա Սարգսյանի ստեղծագործությունները արտասահմանյան ցուցադրություններից հիմնականում հետ չեն գալիս. արագ վաճառվում են»:

Արաքս ՄարգարյանԳյումրեցի արվեստաբան Արաքս Մարգարյանը Ժակլինա Սարգսյանի արվեստը կարծրատիպեր կոտրող է համարում: «Նա կին-արվեստագետ է, որ համատեղում է ընտանիքի հոգատար մոր ու բազմազբաղ արվեստագետի կենցաղը, նկարազարդում է եկեղեցիներ, համարժեք դրսեւորում իր տաղանդը թե՛ նկարչության, թե՛ դիզայնի ասպարեզներում: Ստեղծագործելը Ժակլինայի համար ապրելու ձեւ է ու կյանքի իմաստ»,-ասում է արվեստաբանն ու վստահեցնում, որ Ժակլինան հյուսում է իր կյանքի հեքիաթը՝ դիտողին դարձնելով համախոհ ու մասնակից:

Ժակլինա ՍարգսյանՑուցահանդեսը Գյումրիում բաց կլինի մեկ ամիս:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արարատ Միրզոյանն այցելել է Միջազգային հարաբերությունների արգենտինական խորհուրդ
հաջորդը
Ադրբեջանում մեկնարկել է երկարաժամկետ զինվորական ծառայության հավաքագրման գործընթացը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն