• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

1000 հայ, եւ համաշխարհային գյուտը ստեղծված է

Մարիամ Սարգսյան 19:00 | 03.05.2024
Մարիամ Սարգսյան 19:00 | 03.05.2024
«Քայլիր, որ քայլեն»

Շուրջ 1000 հայեր քայլել են, որ քայլելու հնարավորություն տան հաշմանդամություն ունեցող հայրենակիցներին։ «Քայլիր, որ քայլեն»-ը դրամահավաքային նախաձեռնություն է, որի ընթացքում շուրջ 27 միլիոն դրամ է հավաքվել։ Մեկ դրամ՝ յուրաքանչյուր քայլի համար։

Դրամահավաքի արշավի համակարգող, «Տեր եմ» հիմնադրամի համահիմնադիր Ժաննա Հարությունյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է՝ կարճ ժամանակում նախաձեռնությանը որպես դոնոր միացել են Հայաստանի տարբեր կազմակերպություններ։

Ժաննա Հարությունյան«Ծրագիրն այնքան մեծ արձագանք ստացավ, որ միացան երկրի խոշոր բանկեր, ֆինանսական կազմակերպություններ, մեծ ու փոքր բիզնեսներ, բոլոր մարզերից երիտասարդ ու տարեց մասնակիցներ»,-ասում է Ժաննան։

Ծրագրի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց «Մետագեյթ» վերականգնողական սարքերով ապահովելն է եղել։ «Մետագեյթն» աշխարհում առաջին հեռավար վերականգնողական սարքն է, որն օգնում է շահառուին հեռավար վերականգնողական բուժում ստանալ եւ կանխարգելել 30-ից ավելի այն հիվանդություները, որոնք առաջանում են, երբ մարդը չի քայլում։

«Մետագեյթ»-ի շնորհիվ շահառուն կարողանում է տանը մարզվել, իսկ բժիշկը հեռավար վերահսկում է շահառուի վերականգնման ընթացքը, տեսնում է քայլերի քանակը, արդյունքները, հրահանգներ տալիս՝ հաջորդաբար ինչ պետք է անել։

«Քայլիր, որ քայլեն»«Քայլիր, որ քայլեն»-ի ընթացքում տարբեր թիմեր են ձեւավորվել․ յուրաքանչյուր թիմում՝ երկու մասնակից՝ քայլորդ եւ հովանավոր։ Քայլորդի յուրաքանչյուր քայլի համար վճարել է հովանավորը։ Քայլերը հաշվել են հավելվածի միջոցով։ Ոգեւորությունն այնքան մեծ է  եղել, որ տարբեր բանկերի ներկայացուցիչներ բարձրացել են Արարատ ու այդ քայլերի համար հավաքված գումարը եւս փոխանցել նախաձեռնությանը։ Մասնակիցներից մեկն էլ մեկ օրում ռեկորդային՝ 130000 քայլ է կատարել՝ Երեւան-Ծովագյուղ-Երեւան երթուղին ոտքով անցնելով։

«Քայլիր, որ քայլեն»«Սա մեր ամենամեծ նախագիծն էր։ Արել ենք ամեն ինչ, որ դոնորները ներգրավված լինեն գործընթացում, իրենք էլ մասնակցեն, ոչ թե ուղղակի գումար տան ու հաշվետվություն ստանան։ Այժմ հպարտությամբ ասում ենք՝ 1000 հայ միավորվեց, ու համաշխարհային գյուտ կյանքի կոչվեց, որում ներգրավվեցին ոչ միայն Հայաստանի բոլոր անկյուններում, այլեւ ուրիշ երկրներում բնակվող հայեր եւ այլազգիներ»,-ասում է Ժաննան։

Դրամահավաքի արդյունքում ձեռք բերված սարքերը տրամադրվել են հաշմանդամություն ունեցող տարբեր անձանց ու վերականգնողական կենտրոնների։

«Մետագեյթ»-ն արտադրում է «Քայլտեք» ընկերությունը։ Հեղինակը ֆիզիաթերապիստ Դավիթ Արսենյանն  է։ Հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանքի ընթացքում էլ առաջացել է դրա ստեղծման գաղափարը։

«Երբ տղաների հետ աշխատում էինք, մի շարք խնդիրներ էին լինում՝ աշխատանքի արդյունավետ կազմակերպման, ռեսուրսների ճիշտ օգտագործման, վերականգնողական բուժման անընդհատությունն ապահովելու։

Դավիթ ԱպրեսյանՄեր խնդիրն էր ստեղծել այնպիսի սարքավորում, որի ՕԳԳ-ն կլիներ 100-ին մոտ»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է Դավիթ Արսենյանը։

Սարքը նախագծվել է երկու մեթոդների միացմամբ՝ ֆիզիկապես քայլաբեր եւ VR տեխնոլոգիաների օգտագործում։ «Դրանք մարդուն կտրում են իրականությունից եւ արտաքին միջավայրն են ապահում, որ կենտրոնանա տվյալ շարժման ու բարդության վրա, ինչը կրկնակի էֆեկտ է տալիս վերականգման առումով։ Հաշմանդամություն ունեցող անձը մարզում է հենաշարժողական համակարգը, կենտրոնական նյարդային համակարգը ամբողջությամբ կենտրոնացած է լինում»,-ներկայացնում է Արսենյանը։

«Քայլիր, որ քայլեն»Հեղինակը կարեւորել է նաեւ սոցիալական բաղադրիչը։ Սարքն օգտագործելիս տղաները նաեւ շփվում են միմյանց հետ՝ հնարավորություն ունենում տարբեր խաղերում մրցել, համեմատել արդյունքները։

«Մետագեյթ»-ով քայլելու շնորհիվ արդեն իսկ երեք շահառուներ սկսել են իրենց ոտքերը զգալ, ինչը լավ արդյունք է եւ մոտիվացիա՝ սարքի հնարավորություններն ու արդյունավետությունը բարձրացնելու համար։ Հեղինակն աշխատում է, որ սարքի միջոցով շահառուն ամբողջությամբ վերականգնի իր քայլքը։

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սրանք Վրաստանի համար տխուր օրեր են․ Ամերիկյան «Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի» ղեկավար
հաջորդը
Արեւմուտքը ի՞նչ անի, ՀՀ-ն է ճանաչել, որ գյուղերը Ադրբեջանինն են, իրենք էլ ասում են` ապրեք

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն