• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ի՜նչ քաղաքականություն, Հայրենիքի փրկության հարց է

Տաթեւիկ Ճուղուրյան 15:00 | 22.05.2024
Տաթեւիկ Ճուղուրյան 15:00 | 22.05.2024
Ոսկեպար

«Վերանում են այն ազգերը, որոնք ոչ թե պարտվել, այլ՝ զիջել են»․ Տավուշի մարզում իրականացվող սահմանազատման գործընթացի մասին խոսելիս Ալավերդու բնակիչ, պատմության ուսուցիչ Էդուարդ Շահվերդյանն է այս միտքն արտահայտում։ Վերջերս է ինչ-որ տեղ կարդացել, ասում է եւ հաստատում՝ սա այն է, ինչn ուղիղ իմաստով մեզ հետ կատարվում է։ Այլապես գործընթացն այլ՝ փոխադարձ բնույթ կունենար։

«Մենք զիջող ենք, պարտված չենք։ Կրավորաբար եւ շատ հեշտությամբ զիջել ենք։ Փաստաթուղթ ստորագրելու ժամանակ լավ կլիներ ասել՝ դու քո անկլավը կստանաս, բայց էն տարածքները, որ մտել ես՝ Իշխանասարից, Ջերմուկից, Վարդենիսից, դուրս պիտի գաս։ Մինչեւ իսկ Արծվաշենի մասին որեւէ բառ չի ասվել»,- նշում է Շահվերդյանը։

Ի՞նչ անել հարցի պատասխանը չգիտի․ ժողովուրդը ռեսուրս չունի այս գործընթացում որեւէ բան փոխելու։ Հրապարակ դուրս գալն էլ թեեւ փրկության հույս է մարդկանց համար, բայց 2018-ի սխալը կրկնելուց այսօր շատերն են վախենում։

Էդուարդ Շահվերդյան«Էն ժամանակ ես ոգեւորվել եմ վատ հինը հեռացնելու հույսով։ Ոչ ավելի։ Հիմա էն, ինչ կատարվում է, կարծես դեժավյու լինի ինձ համար։ Մտածում էինք՝ Նիկոլն ազնիվ է, բայց ստախոսի մեկը դուրս եկավ, քարին քսեց երկիրը։ Էսօր էլ ոգեւորված չեմ, որովհետեւ Սրբազանը (Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը – հեղ․) կարող է պարարտ հող ստեղծել նախորդներից մեկի համար։ Շատ կուզեմ սխալված լինել»,- ասում է:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 9-ի հանրահավաքին մասնակցել է․ եկեղեցու դերը կարեւորում եւ ամենեւին էլ տարբերություն չի տեսնում, թե ով է առաջնորդողը՝ եկեղեցակա՞ն, թե քաղաքական կամ հասարակական գործիչ։ Միայն թե օր առաջ ժողովուրդն ազատվի գործող իշխանությունից։

Հրապարակում մեծ էներգիա կար, ինչը նախկին հանրահավաքների ժամանակ չեմ զգացել․ գեղանկարիչ Վարուժան Վարդումյանն է ասում, ով միշտ էլ «հայրենիքի փրկության» համար կազմակերպվող բոլոր հավաքների ու նախաձեռնությունների կենտրոնում է եղել։ Արցախյան շարժման տարիներին Մոսկվայում ուսանող է եղել, երբ համաքաղաքացու՝ Էդուարդ Շահվերդյանի հետ մասնակցել են ՏԱՍՍ գործակալության շենքի առաջ կազմակերպված ցույցերին։ Հիմա էլ շատերի նման փորձում է «երկիրը տանուլ տալու գործընթացը» կասեցնել։

Վարուժան Վարդումյան«Հրաշալի է, որ համերաշխություն են քարոզում, ուզում են գահավիժումը դադարեցնել խաղաղ ճանապարհով։ Մարդիկ հավատում են։ Ինձ շատ դուր եկավ, որ Սրբազանը գնաց գրողների, նկարիչների միություն, գիտությունների ակադեմիա՝ «ստիպելով» արտահայտվել, դիրքորոշում հայտնել։ Բոլորս գիտենք, որ մտավորականները կամ ղեկավարները վախենում են արտահայտվել։ Նույնը մեզ մոտ է, երբեւէ տեսած չեմ, որ Ալավերդիում որեւէ դպրոցի կամ հիմնարկի տնօրեն դիրքորոշում հայտնի»,- նշում է Ալավերդի քաղաքի Գեղարվեստի դպրոցի տնօրեն Վարդումյանը։

Չեն արտահայտվում, որովհետեւ մարդիկ հիմնականում մարզպետարանի, համայնքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպություններում (կրթական, մշակութային եւ այլն) են աշխատում եւ վախենում են, օրինակ, աշխատանքը կորցնելուց։  Իշխանությունը երկրում ծավալվող գործընթացներից հիմա էլ եկեղեցուն է փորձում հեռացնել՝ տարբեր թեզեր շրջանառելով։ Հիմնականը քաղաքականությունն է, ինչով, կարծում են, հոգեւորականները, մտավորականները պիտի չզբաղվեն։

«Քաղաքականություն չէ, այլ հայրենիքի փրկության հարց», — ասում է Վարդումյանը, ապա հարցնում՝ եթե ոչ մտավորականությունը, մտածող մարդը, ապա էլ ո՞վ պիտի հայրենիքը հանի այս վիճակից։

Սահմանազատման գործընթացում, գուցե չստացվի ինչ-որ բան փոխել, բայց պետք է կասեցնել ներկա իշխանության հետագա գործողությունները, որոնք, ըստ քաղաքացու, հիմնականում հակապետական են։ Հատկապես, որ թշնամու կողմից վաղն ուրիշ պահանջներ են լինելու։

«Եթե իշխանությունն էլ փոխվի, մեկ է՝ բարդ վիճակ է լինելու երկրում։ Պատերազմ լինելու է՝ ուզում ես տուր հողերը, ուզում ես՝ չէ։ Նույնիսկ հնարավոր է դա թե՛ մեզնից եւ թե՛ Ադրբեջանից կախված չլինի։ Հիմա, որպեսզի չասեն Թուրքիան ամբիցիաներ ունի եւ 1915-ի արյունոտ ծրագիրն է շարունակում, դա անում է Ադրբեջանի ձեռքով։ Իսկ մենք սրճարան ենք բացում, անունը դնում Շուշի․․․ Տարոն, Մալաթիա, Նոր Հաճն ու ողբում, որ Արցախում թշնամին վերացնում է հայկական հետքը։

Բա ի՞նչ պիտի անի․․․»։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վարչապետը հանդիպել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ
հաջորդը
Ռուսաստանը կճշգրտի սահմանները ՆԱՏՕ-ի երկրների հետ սահմանային Բալթիկ ծովում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն