• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուսաստանը եւ Հյուսիսային Կորեան կնքել են Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր

aliq 13:21 | 19.06.2024
aliq 13:21 | 19.06.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ

Ռուսաստանի Դաշնությունը եւ Կորեյաի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը կնքել են Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Փաստաթուղթը Ռուսաստանի կողմից ստորագրել է նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ ԿԺԴՀ կողմից՝ Պետական ​​գործերի նախագահ Կիմ Չեն Ընը։

Ինչպես ավելի վաղ բացատրել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, նոր փաստաթուղթը կփոխարինի 1961 թվականի Բարեկամության եւ փոխօգնության պայմանագրին, 2000 թվականի Բարեկամության եւ բարիդրացիության համագործակցության պայմանագրին եւ 2000 եւ 2001 թվականների Մոսկվայի եւ Փհենյանի հռչակագրերին:

Ըստ ՌԴ նախագահի օգնականի, նոր փաստաթղթի անհրաժեշտությունը պայմանավորված է աշխարհում եւ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի խորը էվոլյուցիայից, ինչպես նաեւ որակական փոփոխություններով, որոնք վերջերս տեղի ունեցան Ռուսաստանի Դաշնության եւ ԿԺԴՀ-ի երկկողմ հարաբերություններում:

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ նոր փաստաթուղթը կհամապատասխանի միջազգային իրավունքի բոլոր հիմնարար սկզբունքներին, չի կրի առճակատման բնույթ եւ ուղղված չի լինի որեւէ երկրի դեմ, այլ ուղղված կլինի հյուսիսարեւելյան Ասիայի տարածաշրջանում ավելի մեծ կայունության ապահովմանը։

Պուտինն էլ բանակցություններից հետո հայտարարել էր, որ ստորագրված  համաձայնագիրը նախատեսում է նաեւ փոխօգնության տրամադրում այն ստորագրող կողմերից մեկի դեմ ագրեսիայի դեպքում։

«Այսօր ստորագրված համապարփակ գործընկերության համաձայնագիրը նախատեսում է նաեւ փոխադարձ օգնության տրամադրում այս համաձայնագրի կողմերից մեկի դեմ ագրեսիայի դեպքում»,-ասել է Պուտինը։

Այսօր ՌԴ նախագահը իր կառավարման ընթացքում երկրորդ անգամ պետական այցով ժամանել է ԿԺԴՀ, որտեղ նրան օդանավակայանում անձամբ դիմավորել է առաջնորդ Կիմ Չեն Ընը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումը լուրջ մտահոգությունների պատճառ է. Հաջիեւ
հաջորդը
Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականի հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն