• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Մարզադաշտի «հեքիաթը»՝ իշխանափոխության եւ ջրհեղեղի արանքում

Տաթեւիկ Ճուղուրյան 19:01 | 29.11.2024
Տաթեւիկ Ճուղուրյան 19:01 | 29.11.2024
Ալավերդու մարզադաշտը

Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտն է՝ քաղաքի սրտում։ Անխնամ ու լքված տարածք հիշեցնող մարզադաշտում նախորդ տարի ամռանը վերակառուցման աշխատանքներ էին ընթանում։ «Ապրելու» հիմնադրամի մոտ 150 մլն դրամ ներդրումով «Մետալուրգը» նոր ենթակառուցվածքներ ու ժամանակակից պահանջներին համապատասխան կահավորում էր ունենալու։ Սակայն 2023-ի դեկտեմբերին՝ Ալավերդիում իշխանափոխությունից հետո, մարզադաշտի շինարարությունը դադարեց։ Հետո էլ՝ 2024-ի գարնանը՝ մայիսին, մարզադաշտը ջրհեղեղից ավերվեց:

մարզադաշտՀիմնանորոգման առաջին փուլով կատարված աշխատանքներից (ջրային համակարգի կառուցում, խճապատում, խոտածածկի տեղադրում) հետք անգամ չի մնացել: Ավերված տարածքում միայն պոմպակայանն ու բաքն են հուշում, որ այստեղ ինչ-որ աշխատանքներ են արվել:

Ջրհեղեղից նաեւ մարզադաշտի հենապատն է փլվել:

Մինչեւ աղետը Ալավերդու համայնքապետարանում պլանավորել էին կառուցապատումը կիսատ մնացած մարզադաշտում աշխատանքներ իրականացնել, ապա՝ շահագործել այն: Սակայն թերություններ էին հայտնաբերել, որից հետո որոշել էին մասնագետ հրավիրել՝ դրանք շտկելու նպատակով: Այդ մասին «Ալիք Մեդիա»-ին հայտնեց Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը:

մարզադաշտ«Ջրային համակարգը նորմալ կառուցված է եղել, բայց խոտածածկի հետ կապված խնդիր է եղել, նորմալ վիճակ չի եղել, որպեսզի շահագործվի։ Ըստ մասնագետների՝ առաջին շերտը, որ փռվել է, շեբենը (խճաքար – հեղ.) մեծ չափսերի է եղել»:

Մինչդեռ Ալավերդու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում 2023-ի նոյեմբերի 1-ին հրապարակված լուսանկարներում դաշտի մարզահրապարակը կատարյալ տեսք ունի: Իսկ տրիբունաները, տանիքը, հանդերձարաններն ու սանհանգույցը ծրագրի երկրորդ փուլով պիտի վերանորոգվեին 2024-ի սկզբին:

մարզադաշտՆախորդ ամռանը՝ հուլիսին, հողային աշխատանքների իրականացման ընթացքում մարզադաշտ են բերվել «Ապրելու» հիմնադրամի ֆինանսավորմամբ ձեռք բերված նստաթոռներ, որոնք հետո տեղափոխվել են համայնքապետարանի կոմունալ ծառայության պահեստ:

«Նստարանները մեզ մոտ են, ի դեպ, դրանք վնասվել են կարկուտից, մի մասը կփոխարինենք։ Իսկ ջրհեղեղից հետո պոմպակայանը, ջրահեռացման համակարգն են վնասվել, ապամոնտաժել ենք դրանք, պահեստավորել, որպեսզի գողություն չլինի։ Սարքելու ենք մարզադաշտը, մտածում էինք, որ մեր ուժերով անենք, բայց անհնարին է, չենք կարողանա, մասնագիտական մոտեցում է պետք։ Ջրային համակարգը դուրս է գալիս հողի տակից, պետք է այնպես անենք, որ չվնասենք»,- պարզաբանում է համայնքի ղեկավարը։

մարզադաշտԻսկ Ալավերդիում մարզական ակտիվ կյանքը, «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի գործունեությունը, մարզադաշտում ոչ վաղ անցյալում անցկացվող փառատոներն ու մրցաշարերը դադարել են:

Այնպես չէ, որ Ալավերդին սպորտ չունի, քաղաքում մարզադպրոց, նաեւ ըմբշամարտի դպրոց է գործում: Բայց սպորտի զարգացման գործում «Մետալուրգ» մարզադաշտի դերը Ալավերդիում ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ներկայացուցիչ, «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Ռուբեն Ծատինյանը անգնահատելի է համարում:

Ռուբեն Ծատինյանը«Մանկապատանեկան բոլոր միջոցառումներն անցկացնում ենք Ախթալայում, Շնողում, Դսեղում, Օձունում, այսս դաշտում ոչինչ չենք կարողանում անել։ Մարզադպրոցում տաբեր տարիքային խմբի երեխաներ են մարզվում, բայց ֆուտբոլի քաղաքային թիմ չունենք: «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբը քանի տարի է՝ չի կարողանում գործունեություն ծավալել՝ դաշտի փակվելու հետ կապված»:

Ծատինյանը դեռ 2003-ին է հիմնադրել «Մետալուրգ» ակումբը՝ Ալավերդու հայտնի «Մետալուրգ» ֆուտբոլային թիմի ավանդույթները շարունակելու նպատակով: Այդ թիմում պատանեկան տարիքից նաեւ ինքն է խաղացել:

«Էս դաշտում խաղացել է 20-րդ դարի լավագույն դարպասապահներից Սերգեյ Զատիկյանը, էս դաշտում 2004-ին խաղացել է Հենրիկ Մխիթարյանը, ՀՀ հավաքականի տարբեր տարիքային խմբի ֆուտբոլիստներ, «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի պատանեկան թիմերը երկու տարի անընդմեջ (2008-2009 թթ.) Հայաստանի Բ խմբի առաջնության հաղթող են դարձել։ Վրաստանից են խմբեր եկել, էստեղ ընկերական հանդիպումներ անցկացրել»,- պատմում է նա։

մարզադաշտՌուբեն Ծատինյանի մտահոգությունը ոչ միայն մարզադաշտն է, այլեւ տարբեր տարիների ընթացքում համայնքային իշխանությունների անտարբերությունը սպորտի նկատմամբ: Դեռ 2020-ին Լոռու մարզում ՖԻՖԱ-ի ծրագրով ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման ծրագիր էր մեկնարկել: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 90 եւ համայնքների 10 տոկոս ներդրումով մարզի 15 բնակավայրերում, այդ թվում Ալավերդիում, պետք է կառուցվեին եվրոպական չափանիշերին համապատասխան արհեստական խոտածածկով խաղադաշտեր: Ալավերդիում մինչ այսօր որեւէ աշխատանք չի արվել:

Մինչդեռ Օձունում, Շնողում, Ախթալայում, Դսեղում, Ստեփանավանում եւ մարզի այլ բնակավայրերում վերոնշյալ ծրագրով կառուցված խաղադաշտերը վաղուց շահագործվում են:

2023-ի մայիսին Ալավերդու ավագանու որոշմամբ «Վալլեքս» ՓԲԸ-ին պատկանող «Մետալուրգ» մարզադաշտն ու ճոպանուղին 49 տարի ժամկետով վարձակալությամբ (ճոպանուղին տարեկան 35 հազար, իսկ մարզադաշտը՝ 12 հազար դրամ վարձավճարով) հանձնվեցին Ալավերդի համայնքին:

Մարզադաշտի՝ «Ապրելու» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող վերակառուցման ծրագրում Ալավերդու համայնքապետարանը նախաձեռնող կողմ էր: Միայն հիմնանորոգումից հետո էր մարզադաշտի կառավարումը հանձնվելու համայնքին:

«Էս դաշտի խայտառակ վիճակը, որ տեսնում եմ, անկեղծ ասած՝ սրտի ցավ եմ ապրում, լացս գալիս է, որովհետեւ էստեղ մանկություն, կյանք եմ անցկացրել։ Տպավորություն է, որ դաշտը պետք չէ ոչ մեկին: Եթե էս զրույցը չլիներ, էստեղ ոտք չէի դնի: Հիսունից ավելի տարիներ էս դաշտում եմ եղել։ Շատ ուրախացել էինք, որ վերջապես նորոգվում էր: Մինչ այդ ինձ թվացել էր, թե հեքիաթ չկա…»,- զրույցը եզրափակում է Ռուբեն Ծատինյանը:

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ-ն չի խուսափում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելուց․ Գալուզին
հաջորդը
ՌԴ-ն եւ Հյուսիսային Կորեան ակտիվորեն ընդլայնում են ռազմական համագործակցությունը․ Բելոուսով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն