• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելական բանակը գործողություններ է սկսել Սիրիայի տարածքում

aliq 10:43 | 09.12.2024
aliq 10:43 | 09.12.2024
Իսրայելական տանկերը Գոլանի բարձունքներում

Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ուժերը 1973 թվականի «Յոմ Կիպուրի» կամ Հոկտեմբերյան պատերազմից հետո առաջին անգամ բացահայտորեն ներխուժել են Սիրիայի տարածք՝ հատելով ապառազմականացված սահմանային գոտին, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով երկու պաշտոնյաների։ 

Բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերզի Հալեւին հայտարարել է, որ Իսրայելը «զորքեր է տեղակայել Սիրիայի տարածքում»՝ այդպիսով հաստատելով, որ զինվորականները դուրս են եկել Գոլանի բարձունքների ապառազմականացված բուֆերային գոտու տարածքից: Ելույթ ունենալով «Գոլանիի բրիգադի» նորակոչիկների առջեւ՝ Հալեւին նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակն այժմ կռվում է չորս ասպարեզում՝ Հորդանան գետի արեւմտյան ափում, Գազայի հատվածում, Լիբանանում եւ այսուհետեւ նաեւ Սիրիայում:

Միեւնույն ժամանակ Գոլանի բարձունքների հատված ցամաքային ուժերը տեղափոխելու մասին է հայտարարել նաեւ Իսրայելի պաշտպանության բանակը՝ ընդգծելով, որ այն կատարվում է «հաշվի առնելով [Սիրիայում ստեղծված] իրավիճակի գնահատումը եւ որպես բարձր պատրաստվածության մաս»։ Զուգահեռաբար կատարվում է նաեւ թիկունքային մոբիլիզացիա։ 

«Ընդգծում ենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը չի միջամտում Սիրիայի ներքին իրադարձություններին»,- ասվում է բանակի մեկ այլ հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ նոյմբերի 27-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում հարձակման անցած հակակառավարական ապստամբական ուժերը նախօրեին վերահսկողություն հաստատեցին մայրաքաղաք Դամասկոսի նկատմամբ եւ հայտարարեցին նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության տապալման մասին։ Ռուսական լրատվամիջոցները, հղում կատարելով Կրեմլի աղբյուրներին, ավելի ուշ գրեցին, որ Սիրիայի նախկին նախագահը ընտանիքի հետ ապաստան է ստացել Ռուսաստանում։ 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ հայտարարեց, որ Ասադի վարչակարգի տապալումը հնարավոր է դարձել սիրիական կառավարության հիմնական աջակիցներին՝ Իրանին եւ լիբանանյան «Հեզբոլլահին», Իսրայելի հասցրած հարվածների հետեւանքով։ 

Նեթանյահուն հաջորդիվ հայտարարեց, որ Ասադի տապալումից հետո փլուզվել է նաեւ Սիրիայի եւ Իսրայելի միջեւ կնքված 1974 թվականի ուժերի բաժանման մասին պայմանագիրը, որով էլ հաստատվել էր դեռ 1967 թվականի Վեցօրյա պատերազմի հետեւանքով իսրայելական օկուպացիայի տակ անցած Գոլանի բարձունքների հարակից չեզոք գոտին։ 

«Այս պայմանագիրը գործում էր 50 տարի։ Անցած գիշեր այն փլուզվել է։ Սիրիական բանակը լքել է իր դիրքերը։ Մենք իսրայելական բանակին հրաման տվեցինք գրավել այդ դիրքերը, որպեսզի ոչ մի թշնամական ուժ չհայտնվի հենց Իսրայելի սահմանի մոտ: Սա ժամանակավոր պաշտպանական դիրք է, քանի դեռ հարմար պայմանավորվածություն չի գտնվել»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը։ 

Նա նաեւ նշել էր, որ, այսպիսով, հրեական պետությունը խաղաղության ազդանշան է ուղարկում իր սահմանների մոտ ապրող Սիրիայի քրիստոնյաներին, դրուզներին, քրդերին, մուսուլմաններին եւ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են խաղաղությամբ ապրել Իսրայելի հետ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ապաքաղաքական Gen Z-ը
հաջորդը
Հաջիեւը Իսրայելի արտգործնախարար Սաարի հետ քննարկել է տարածաշրջանյին հարցեր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն