• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պուտինը ներողություն է խնդրել Ալիեւից ՌԴ օդային տարածքում տեղի ունեցած ողբերգության համար

aliq 20:43 | 28.12.2024
aliq 20:43 | 28.12.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Աստանայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որի ընթացքում քննարկվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանմանն առնչվող  հարցը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը ներողություն է խնդրել Ռուսաստանի օդային տարածքում տեղի ունեցած «ողբերգական միջադեպի» համար եւ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին։

«Զրույցի ընթացքում նշվել է, որ կարգացուցակին հստակ հետեւած ադրբեջանական մարդատար օդանավը բազմիցս է փորձել վայրէջք կատարել Գրոզնիի օդանավակայանում։ Այդ պահին Գրոզնին, Մոզդոկը եւ Վլադիկավկազը հարձակման են ենթարկվել ուկրաինական մարտական ​​անօդաչու թռչող սարքերի կողմից, եւ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել այդ հարձակումները»,- ասվում է Կրեմլի հայտարարության տեքստում։

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ճանապարհային տրանսպորտի անվտանգության եւ օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու հոդվածով։

Նշվում է նաեւ, որ այժմ «հարցաքննվում են քաղաքացիական եւ ռազմական մասնագետները»։ 

Հիշեցնենք՝ Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը վթարի էր ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան Ակտաուի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամները։ Ավիավթարի հետեւանքով զոհվել է 38 մարդ։

Euronews-ն ու Reuters-ը, հղում կատարելով Ադրբեջանի կառավարության աղբյուրներին, գրում են, որ կործանման պատճառ է դարձել ռուսական հրթիռը: Ադրբեջանական կողմը կարծում է, որ հրթիռը արձակվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռի վրա Չեչնիայի մայրաքաղաքի երկնքում «անօդաչու թռչող սարքերի ակտիվության» ժամանակ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բաքուն փոփոխություններ կմտցնի Ադրբեջանում ՌԴ քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում
հաջորդը
Ռուբեն Վարդանյանի դեմ գործն ուղարկվել է Բաքվի դատարան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն