• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Խմբագրական

Արցախի վերջին ժամերը, վերջին շաբաթները, վերջին ամիսները

Թաթուլ Հակոբյան 10:36 | 20.01.2025
Թաթուլ Հակոբյան 10:36 | 20.01.2025

Արցախի հայաթափման վերջին ժամերի, վերջին շաբաթների եւ վերջին ամիսների դեպքերը մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական շրջաններից է: Պարտված Հայաստանի անզորության, միջազգային դերակատարների, առաջին հերթին՝ խաղաղապահ գործունեություն իրականացնող Ռուսաստանի անտարբերության պայմաններում, Ադրբեջանի կողմից կոտորածների սպառնալիքի տակ տեղի ունեցած տեղահանությունը ապագա ուսումնասիրողների եւ պատմաբանների ուշադրության կենտրոնում է մնալու տասնյակ տարիներ:

Այս մասին այսօր գրելը չափազանց բարդ ու զգայացունց է բազմաթիվ պատճառներով: Բաքվում ունենք հայեր, որոնց դատում է աշխարհի ամենաավտորիտար պետություններից մեկի ավտորիտար առաջնորդի արդարադատությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունների եւ միջազգային հանրության գրեթե իսպառ անուշադրության պայմաններում:

Մյուս կողմից՝ գրեթե ոչինչ չգրելը եւս չի կարող ունենալ արդարացում: Եթե ոչ ամբողջական, ապա գոնե դրվագներով պետք է թղթին ու մեր հանրությանը ներկայացնել մանրամասներ, որոնց մասին մինչեւ այսօր ոչինչ կամ գրեթե ոչինչ չի գրվել՝ տեղ թողնելով ենթադրությունների, հորինվածքների, կիսատ-պռատ ասեկոսեների եւ առասպելների համար:

Դատարկ տեղը լցվելու է կեղծիքներով, հորինված պատմություններով, տարբեր գործիչների՝ իրենց դերը կարեւորող եւ մյուսներին քննադատող հարցազրույցներով, հոդվածներով ու մեկնաբանություններով:

Մենք որոշել ենք առաջիկա շաբաթներին հրապարակել որոշ մանրամասներ՝ գիտակցելով, որ արժանանալու ենք տարբեր շրջանակների թիրախավորումներին: Բայց դա է լրագրության գինը:

Մասնավորապես՝

ինչպես, որտեղից եւ երբ են Բաքու տարվել Արցախի նախագահներն ու մյուս հայերը,

ինչու են նրանք ութ հոգի, երբ Ադրբեջանը սկզբնապես պահանջել է հինգ հայերի,

ովքեր էին այդ հինգ հայերը, որոնց Բաքվում չհայտնվելը կարող էր արցախահայության կոտորածի պատճառ դառնալ,

ինչ էին բանակցում Արցախի ներկայացուցիչները ադրբեջանցիների հետ Ստեփանակերտի օդանավակայանում եւ Եվլախում,

ինչու էր Արայիկ Հարությունյանը հրաժարական տալիս, եւ ինչպես են նրան առեւանգել,

ինչ բեռ է հասել Ստեփանակերտ Աղդամի ճանապարհով հայաթափման վերջին օրերին,

ինչ պայմաններում է Արցախի նախագահը ստորագրել ադրբեջանական վերջնագիրը,

ինչու ռուս խաղաղապահները չեն տեղեկացրել ադրբեջանական սպասվող ագրեսիայի մասին,

քանի կորուստ են տվել Արցախի մեր հայրենակիցները 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին՝ միայնակ մնալով ադրբեջանական հարձակման դեմ, եւ ինչ ահռելի է եղել Ադրբեջանի զոհերի թիվը,

ինչու տեղի ունեցավ Ստեփանակերտի ողբերգական պայթյունը եւ բազմաթիվ այլ դրվագներ, որոնց մասին մեր ժողովուրդը, գոնե մասնակի, պետք է իմանա:

Մենք չենք պահելու ժամանակագրական կարգը եւ, ըստ նպատակահարմարության, ԱԼԻՔ-ի եւ ԱՆԻ կենտրոնի էջերում կարճ կտորներով միաժամանակ տալու ենք որոշ մանրամասներ, որոնք ճշտված են տարբեր աղբյուրների համադրմամբ:

Թաթուլ Հակոբյան
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփը երդմնակալությունից անմիջապես հետո հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ․ CNN
հաջորդը
Իսրայելի կառավարության երեք նախարար է հրաժարական տվել ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրի պատճառով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն