• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Քաղաքականություն

Հաճելի՞ է լսել Լուկաշենկոյին, որ ասում է՝ Փաշինյանն է Ղարաբաղը նվիրել Ալիեւին

Վահրամ Աթանեսյան 17:32 | 27.01.2025
Վահրամ Աթանեսյան 17:32 | 27.01.2025

Եթե բառացի չմեջբերեմ, թող ինձ ներեն մասնագետ բանասերները: Պատասխանելով հարցին, թե ինչու Հայոց ցեղասպանության մասին ոչինչ չունի գրած, իրականում նրա ամեն գործ այդ մասին է, Հրանտ Մաթեւոսյանն ասել է, որ խնդիրը հասկանալու համար պետք է ահռելի նյութ ուսումնասիրվի՝ սկսած Ռուսաստանում «Ակսակով» ընկերության ստեղծումից:

Որեւէ մեկը նման ծանրության տակ մտե՞լ է: Ո՛չ: Որեւէ մեկը Թուրքիայի հետ քննարկե՞լ է հարցը, թե Օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորներն ինչու, որտեղ եւ ինչ հանգամանքներում են մահվան դատապարտվել: Չէ՞ որ նրանք Պոլսից աքսորվել էին, որպեսզի Դիարբեքիրում ռազմական դատարանի առջեւ կանգնեն: Չի եղել դատաքննություն, չկա դատարանի վճիռ, իսկ մարդիկ սպանվել են: Որեւէ մեկը դիմե՞լ է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կառավարություններին, թե ինչու տեր չեն կանգնում 1915 թվականի մայիսին իրենց ընդունած վճռին, որ պատերազմից հետո օսմանյան կառավարությունը պետք է դատարանի առջեւ կանգնի հայ ժողովրդի դեմ գործած պատերազմական հանցագործությունների մեղադրանքով:

Իհարկե, նաեւ Թուրքիային չեն հարցնում, թե միջազգային իրավունքի եւ մարդկայնության որ նորմերի հիման վրա է Պոլսի ռազմական դատարանի կողմից հանցագործ ճանաչված եւ մահվան դատապարտված երիտթուրքերին արդարացրել եւ պանծացնում է նրանց:

Առարկայական, կոնկրետ, ստույգ արձանագրված փաստերի ուսումնասիրությունը, վերհանումը, որպես իրավական եւ քաղաքական կռվան դրանց շրջանառումը մեր ընկալումներին խորթ է: Այնքան, որ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե պետք է փորձենք հասկանալ, թե Հայոց ցեղասպանությունն ինչու եւ ինչպես եղավ, նրան մեղադրում են ցեղասպանությունն ուրանալու համար եւ պահանջում, որ դատախազությունը քրեական գործ հարուցի:

Մեկուկես տարի առաջ Լեռնային Ղարաբաղը հայաթափվել է: Չփորձե՞նք հասկանալ, թե դա ինչու եւ ինչպես է տեղի ունեցել: Թե՞ հաճելի է լսել Ալեքսանդր Լուկաշենկոյին, որն ասում է՝ Փաշինյանն է ԼՂ-ն նվիրել Իլհամ Ալիեւին: Ինչպե՞ս, չփորձե՞նք գոնե այդ հայտարարության հետքերով գնալ-խորանալ, որպեսզի պարզենք, թե Ռուսաստանի «խաղաղապահ» զորախմբի պատասխանատվության գոտի ճանաչված ԼՂ-ում Նիկոլ Փաշինյանին ինչպես է հաջողվել չեզոքացնել Վլադիմիր Պուտինի ազդեցությունը եւ, նրա կամքին հակառակ, գործարքի գնալ Իլհամ Ալիեւի հեետ:

«Ինչո՞ւ եւ ինչպե՞ս է եղել ցեղասպանությունը» հարցադրման դեմ բողոքի իմաստը ո՞րն է: Ցեղասպանության ականատեսները, այդ շրջանի կուսակցական, ապա եւ պետական գործիչներն իրենց աշխատություններում բազմաթիվ փաստեր են վկայակոչում, որ երբեմն համընկնում են, շատ հաճախ՝ տրամագծորեն հակադրվում: Լեոն, օրինակ, վկայաբերում է Կովկասյան բանակի հրամանատար Յուդենիչի նամակը փոխարքա Վոոնցով-Դաշկովին, որտեղ ցարական գեներալը պնդում է, որ հայերին չպետք է թույլատրել, որ վերադառնան Ալաշկերտի հովիտ, որովհետեւ քրդերը չեն ուզում, ավելի լավ է այնտեղ Դոնից կազակներ վերաբնակեցնել եւ ստեղծել «Եփրատի կազակություն»: Հիմա սա ստու՞յգ տեղեկություն է, արխիվներով հաստատվո՞ւմ է:

Իրակա՞ն է, որ Արամ-փաշա Մանուկյանը Վանից նահանջող ռուսներից խնդրել է, որ հրետանին, զինամթերքը, կապի միջոցները թողնեն, բայց մերժում է ստացել: Իրակա՞ն է, որ ռուսական հրամանատարությունը Վանը հանձնել է ոչ թե հայկական, այլ վրացիներով համալրված զորամիավորման պահպանությանը, որն էլ քաղաքի հայկական մասը ենթարկել է կողոպուտի: Չիմանա՞նք, թե ինչու է ռուսական բանակի Կովկասյան ճակատի հրամանատարությունը ցրել հայկական կամավորական գնդերը: Սրանք հայոց ցեղասպանության հետ կապ չունե՞ն: Այդ դեպքում Սիմոն Վրացյանն ինչո՞ւ է ռազմաճակատում ռուսական զորքերի տեղաշարժերը համեմատել «կադրիլ պարելու» հետ, երբ մի քայլ առաջ էին անում, երկուսով՝ նահանջում:

Ստեփանակերտում ի՞նչ է կատարվել 2023 թվականի օգոստոս-սեպտեմբերին: Մի տեղ ասված է, որ սեպտեմբերի 23-ին, երբ Ադրբեջանը հինգ հոգու հանձնվելու պահանջ է դրել, Ռուբեն Վարդանյանին տեղեկացնել չի հաջողվել, որովհետեւ գտնվել է Քոլատակ գյուղում: Մի քանի հոգու հարցրել եմ, միաձայն վկայում են, որ սեպտեմբերի 16-ին Ռուբեն Վարդանյանը Քոլատակից վերջնականապես հեռացել է: Չիմանա՞նք, թե իրականությունը կամ իրականությանն ամենամոտ վարկածը որն է: Ցեղասպանության հարցում Նիկոլ Փաշինյանին մեղադրողները նրա՞ն են ապահովագրում ԼՂ անկման պատասխանատվությունից, թե՞ իրենց: Չիմանա՞նք: Կույր-կույր գնանք, Լուկաշենկոյին հավատա՞նք:

 

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բաքվում այսօր շարունակվում են Ռուբեն Վարդանյանի գործով լսումները
հաջորդը
ԵՄ-ն դադարեցրեց վրացական դիվանագիտական ​​անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն