• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մենք

Առյուծն առյուծ է՝ էգ թե արու

Աննման Մինասյան 21:24 | 28.01.2025
Աննման Մինասյան 21:24 | 28.01.2025

Գյումրեցի լեյտենանտ Սվետլանա Սարգսյանին առանց զինվորական համազգեստի պատկերացնելն անհնարին է: Խրոխտ կեցվածքով ու հայացքով երիտասարդ աղջիկը զինվորական կյանքից դուրս իրեն չի պատկերացնում. «Երբ համազգեստ եմ հագնում, տասնապատիկ ուժեղ եմ, այս համազգեստը ուժ է տալիս»:

Սվետլանա, լեյտենանտ

Սվետլանա Սարգսյան

Աչքերը բացել, զինվորական համազգեստ է տեսել, հաղթանակի պատմությամբ սնվել մեծացել: «Հայրս Շուշիի ազատագրման օրերին ժամկետային զինծառայող է եղել,- հպարտորեն պատմում է Սվետլանան,- անձամբ է մասնակցել ազատագրական մարտերին, ոտքից վիրավորվել, բայց հոգով ավելի է ամրացել»:

Առաջնորդի ընդգծված ձիրքով օժտված աղջնակը մանկուց զինվորական համազգեստ է հագել, մանկական բոլոր միջոցառումներին էլ մարմնավորել է զինվորականի: Հայրենասիրությունն ու հայրենատիրությունը դեռ վաղ տարիքից մղել են նրան, որ ընտրի հայրենիքի պաշտպանի ուղին, զինվորական կրթություն ստանա:

Դեռ մանկության տարիներից Սվետլանան ընդգրկվում է Շիրակի մարզի «Պատանի երկրապահ կամավորականների» ակումբում: «Այդ օրվանից որոշեցի, որ ոչինչ չեմ խնայելու, որ լինեմ օրինակելի եւ լավագույն զինվորական, կոտրեմ կարծրատիպը, թե ծառայությունն աղջկա տեղ չէ»: Սիրած խոսքն է՝ «առյուծն առյուծ է՝ էգ թե արու»:

ԴասընթացԵրբ Երկրապահ կամավորականների վարչությունում տեսնում են աղջկա ցուցաբերած նվիրումն ու ջիղը, նրան են վստահում ամբողջ մարզի «Պատանի երկրապահ կամավորականների» ակումբի նախագահի պատասխանատու պաշտոնը:

«Ծառայում եմ սիրով, զգում պատասխանատվության ամբողջ ծավալը: Ակումբում դասավանդում եմ, ռազմահայրենասիրական դասընթացների միջոցով սաներին պատրաստում զինվորական կյանքին: Պատերազմը մեզ ցույց տվեց, որ անկախ ընտրած մասնագիտությունից՝ ռազմական գործողությունների հետ բոլորս դառնում ենք զինվորական՝ անկախ նրանից՝ սահմանին ենք, թե ոչ: Կարծում եմ, անկախ մասնագիտությունից եւ սեռից, բոլորս ենք պարտավոր զենք բռնել իմանալ»,- ասում է Սվետլանան:

Երիտասարդ լեյտենանտը մշտապես պատրաստ է սահմանին կռվելու, ասում է՝ չեմ վախենում: «Համաձայն չեմ, թե Հայոց բանակը թուլացել է: 90-ականներին էլ մտածում էին՝ թուլացել ենք, բայց մեր բազկի ուժը ցույց տվեցինք, վկան՝ ազատագրված Շուշին»:

Հայաստանի ապագայից խոսելիս Սվետլանան միայն լավատեսությամբ է համակված՝ «սահմանը որ ամուր պահենք, մեր երկիրը կծաղկի»: Պայծառ ապագային չհավատացողներին ասում է՝ մի քանի տարուց կտեսնենք մեր հայրենիքի վերելքը: «Հայոց բանակի հիմնադիր Վազգեն Սարգսյանն ասել է. «Մի՛ խմեք կենացս, շարունակե՛ք իմ գործը»: Մենք դրանով ենք առաջնորդվում, շարունակում ենք նրա գործը, որ հստակ ու կայուն կանգնենք մեր հողի վրա»:Պատանի երկրապահ ջոկատ

Սվետլանան շուտով ընտանիք է կազմելու, ապագա ամուսինը նույնպես զինվորական է: Ուրախանում է՝ զինվորական ընտանիք կունենա: «Ընտանիքիս ապագան տեսնում եմ միայն Հայաստանում, այստեղից դուրս ապրել չեմ պատկերացնում, մեր պահած հողում կյանքի արժեքն առավել գնահատելի է, իմաստալից ու երջանիկ»:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բանակի առջեւ պետք է դնենք միայն մեկ խնդիր, եւ դա ՀՀ սահմանների պաշտպանությունն է․ Փաշինյան
հաջորդը
Հայաստանի երրորդ հանրապետությունը այլևս գոյություն չունի. Սամվել Ֆարմանյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն