• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Խմբագրական

Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակման մասին

Թաթուլ Հակոբյան 10:13 | 13.03.2025
Թաթուլ Հակոբյան 10:13 | 13.03.2025

Արցախում տեղակայվածի խաղաղապահ առաքելության ղեկավարությունը եւ ոչ էլ Մոսկվայից որեւէ պաշտոնյա Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակման մասին:

Ճիշտ է, Արցախի իշխանությունները տեղեկություններ ստանում էին շփման գծի երկայնքով ադրբեջանական մեծածավալ կուտակումների մասին, սակայն տեղյակ չէին, թե երբ է լինելու հարձակումը, որպեսզի խաղաղ բնակչությանը տեղեկացնեին սպասվող հարձակման մասին, եւ որպեսզի այդ օրը երեխաներին դպրոց եւ մանկապարտեզ չտանեին:

Սեպտեմբերի 19-ի առավոտյան Գյումրու 102-րդ ռուսական ռազմակայանում ծառայող մի արցախահայ սպա, որի ընտանիքը բնակվում էր Ստեփանակերտում, վաղ առավոտյան զանգահարում է Արցախի նախագահական եւ տեղեկացնում, որ Ադրբեջանը ժամեր անց սկսելու է հարձակումը շփման գծի ամբողջ երկայնքով, եւ այդ մասին ինքը տեղեկացել է ռուսական ռազմակայանի ղեկավարությունից:

Ահա այդ տագնապալի լուրը ստանալուց հետո նախագահ Սամվել Շահրամանյանը բարձրանում է Շուշիի ուղղություն, զրուցում այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարության հետ, որոնք հաստատում են, որ կարճ ժամանակ անց Ադրբեջանի հրետանին աշխատելու է Ստեփանակերտի ուղղությամբ:

Դրանից հետո է միայն Արցախի ղեկավարությունը տագնապի շչակը միացնում եւ պատրաստվում պատերազմին, որը տեւում է մեկ օր:

Շարունակելի

Այս շարքի մեր նախորդ հրապարակումներն են՝ «Արցախի վերջին ժամերը, վերջին շաբաթները, վերջին ամիսները», «Հինգ հայեր, որոնց պահանջել է Բաքուն. Ռուբեն Վարդանյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Դավիթ Բաբայան, Կամո Վարդանյան», «Ռուբեն Վարդանյանի եւ Դավիթ Բաբայանի ձերբակալության պահանջը դրել է անձամբ Իլհամ Ալիեւը», «Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Մանուկյանի եւ Լեւոն Մնացականյանի ձերբակալությունը Հակարիում», «Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին եւ Դավիթ Իշխանյանին ռուս խաղաղապահները Ադրբեջանին հանձնել են Կարեն Սարգսյանի առանձնատանը», «Արայիկ Հարությունյանի ձերբակալությունը եւ տեղափոխումը Բաքու»:

 

Թաթուլ Հակոբյան
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ, Չինաստանի եւ Իրանի ներկայացուցիչները Պեկինում կքննարկեն Թեհրանի միջուկային խնդիրները
հաջորդը
Պուտինը այցելել է Կուրսկի մարզ․ նա լսել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Գերասիմովի զեկույցը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 2

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

  • 3

    Եվս մեկ զինծառայողի աճյուն Վարանդայում

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն