• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պեսկովը հաստատել է, որ Ուիթքոֆը հանդիպում կունենա Պուտինի հետ

aliq 18:32 | 11.04.2025
aliq 18:32 | 11.04.2025
Dmitri Peskov

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, որը ժամանել է Սանկտ Պետերբուրգ, բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ավելի վաղ հանդիպման հնարավորության մասին հայտնել էր Axios պարբերականը:

Պեսկովի խոսքերով՝ հանդիպման թեման կլինեն «ուկրաինական կարգավորման ասպեկտները», իսկ բանակցությունները կտեւեն «այնքան, որքան անհրաժեշտ կլինի նախագահ Պուտինին»: 

Կրեմլի խոսնակը նաեւ զգուշացրել է, որ Ուիթքոֆի՝ ՌԴ կատարած հերթական այցը «չի կարելի ճակատագրական անվանել», եւ հանդիպումից բեկումներ չեն սպասվում: «Սա ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի դիվանագիտական աշխատանքի շարունակությունն է»,- հավելել է նա:

Պեսկովն ընդգծել է, որ ՌԴ-ի համար այս բանակցությունները լավ հնարավորություն են «Ուիթքոֆին փոխանցելու Ռուսաստանի դիրքորոշման հիմնական տարրերը, Ռուսաստանի հիմնական մտահոգությունները, որոնք հետագայում հայտնի կդառնան [ԱՄՆ] նախագահ [Դոնալդ] Թրամփին»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արեւելքի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ապրիլի 11-ին է ժամանել Սանկտ Պետերբուրգ: Սա նրա երրորդ այցն է Ռուսաստան վերջին երկու ամսվա ընթացքում:

Համաձայն Axios-ի տվյալների՝ Ուիթքոֆը Ռուսաստան է ժամանել Պուտինի հետ հանդիպելու համար: Պարբերականի աղբյուրները նշել են, որ Թրամփը հիասթափված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան դեռեւս զինադադար չեն կնքել: Նրանց խոսքերով՝ եթե մինչեւ ապրիլի վերջը հաշտության համաձայնագիր չկնքվի, ԱՄՆ-ը կարող է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ մաքսատուրքերը չինական ապրանքների համար հասել են 145%-ի
հաջորդը
Թրամփը Մոսկվային կոչ է արել գործել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն