• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Եթե ստորագրվի խաղաղության պայմանագիրը ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի նպատակահարմարություն չի լինի․ Միրզոյան

aliq 13:05 | 15.04.2025
aliq 13:05 | 15.04.2025

Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, եւ ամրագրվի հակամարտության ավարտը, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ նրա ենթակա կառույցների նպատակահարամարություն չի լինի։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։

Անդրադառնալով Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչկորաշվիլիի հետ անցկացրած պանելային քննարկմանը՝ Միրզոյանը հարցազրույցի ժամանակ մեկնաբանել է ադրբեջանցի գործընկերոջ որոշ հայտարարություններ։ 

Արտգործնախարարը մասնավորապես խոսել է վերջին շրջանում Բաքվի առաջ քաշած որոշ նախապայմանների մասին, որոնք վերաբերում են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը եւ Հայաստանի Սահմանադրությանը։ 

«Անդրադառնալով ադրբեջանական կողմի հնչեցրած որոշ գաղափարների, մասնավորապես Մինսկի խմբի թեմային՝ ցանկանում եմ նշել, որ մեր դիրքորոշումը հայտնի է։ Եթե մենք ընդունում ենք, որ հակամարտությունն ավարտված է, եւ այդ փաստը հաստատված է խաղաղության պայմանագրով, ապա այդ դեպքում ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ էլ նրա ենթակա կառույցներն այլեւս նպատակահարմար չեն»,- ասել է Միրզոյանը։ 

Նրա խոսքերով՝ Հայաստանն այս տրամաբանությամբ առաջարկել է ստորագրել երկու փաստաթուղթ միեւնույն օրը՝ խաղաղության պայմանագիրը, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ին կամ նրա անդամ պետություններին ուղղված համատեղ դիմումը, որով կսկսվի Մինսկի խմբի լուծարման գործընթացը։

Արտգործնախարարը նաեւ նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահամանազատման գործընթացը շարունակելու եւ կայունություն հաստատելու դեպքում չի լինի նաեւ ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելության պահպանման կարիքը։ 

«Եթե ստորագրվի խաղաղության համաձայնագիր, եթե մենք շարունակենք սահմանազատման գործընթացը, եւ այս ամենի արդյունքում հասնենք կայունության, ապա սահմանամերձ շրջաններում բնակվող մարդիկ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից կզգան անվտանգություն եւ կկարողանան ապահով կազմակերպել իրենց առօրյա կյանքը, եւ մշտադիտարկման առաքելության անհրաժեշտություն նույնպես չի լինի: Այսպիսով՝ այն խնդիրները, որոնք Դուք նշեցիք կամ մեր ադրբեջանցի գործընկերները նշել են, լուծելու ամենակարճ եւ արդյունավետ ուղին խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն են»,- ասել է Միրզոյանը: 

Հաջորդիվ Միրզոյանը անդրադարձել է ադրբեջանական կողմի մյուս նախապայմանին՝ ՀՀ Սահմանադրության փոփոխմանը։ Ըստ Բաքվի՝ ՀՀ Սահամանդրությունը տարածքային հավակնություններ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, քանի որ հղում է կատարում Անկախության հռչակագրին, որտեղ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման դրույթը։ 

Արտգործնախարարն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանի Սահմանադրությունը թեեւ հղում է կատարում Անկախության հռչակագրին, այնուամենայնիվ ,դրանում Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ չկան։ Միեւնույն ժամանակ Միրզոյանը հավելել է, որ Հայաստանը կարող է անհանգստություններ ունենալ Ադրբեջանի Սահմանադրության հետ կապված, քանի որ դրանում է, որ առկա են տարածքային պահանջներ։ 

«Իրենց Սահմանադրության մեջ նրանք հղում են կատարում իրենց Անկախության հռչակագրին, որում նշում են, որ այս Ադրբեջանի Հանրապետությունն Առաջին Հանրապետության իրավահաջորդն է, որը գոյություն է ունեցել մինչեւ Խորհրդային Միությունը: Այսպիսով՝ Ադրբեջանի Առաջին Հանրապետությունն իր ինքնիշխանությունը հայտարարել է շատ ավելի լայն տարածքների նկատմամբ, քան ժամանակակից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններն են։ Այդ տարածքների ավելի քան 60 տոկոսը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան եւ միջազգայնորեն ճանաչված տարածքն է։ Սա, բնականաբար, խնդիր է»,- ասել է Միրզոյանը։ 

Նախարարը նշել է, որ նման խնդիրների լուծման մեխանիզմ ներառում է առաջարկվող խաղաղության պայմանագիրը։ 

«Նախ, ինչպես արդեն ասել եմ, կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ըստ այն սահմանների, որոնք ես արդեն նշել եմ։ Եվ սա այն ձեւակերպումն է, որն ընդունելի է երկու կողմերի համար, քանի որ հակառակ դեպքում պարզապես հնարավոր չէր լինի համաձայնության գալ տեքստի շուրջ։ Այսպիսով՝ վավերացման գործընթացի ընթացքում, ստորագրելուց հետո այս փաստաթուղթը պետք է գնա եւ ստանա դրական եզրակացություն մեր Սահմանադրական դատարանից»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Նրա խոսքերով, եթե ՀՀ Սահմանադրական դատարանը եզրակացնի, որ առաջարկվող խաղաղության պայմանագիրը` ներառյալ կողմերի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ հենց այդ կոնկրետ ընկալմամբ եւ սահմաններով, համապատասխանում է Սահմանադրությանը, ապա կարելի է ասել, որ խնդիրը լուծված է, եւ այն լիարժեքորեն հասցեագրված է։ 

«Իսկ եթե, տեսականորեն, Սահմանադրական դատարանը հայտարարի, որ պայմանագիրը չի համապատասխանում Սահմանադրությանը, ապա դա արդեն կլինի այլ իրավիճակ։ Այդ դեպքում, բնականաբար, կողմերը կրկին կվերադառնան բանակցությունների սեղան՝ գնահատելու հետագա քայլերը»,- բացատրել է Արարատ Միրզոյանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆիդանն ու Ռուբիոն քննարկել են Իրանի պրոքսի ուժերի կողմից տարածաշրջանին սպառնացող վտանգները
հաջորդը
Երեւանը Բաքվին առաջարկում է խաղաղության համաձայնագիրը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման դիմումը ստորագրել միաժամանակ․ Փաշինյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն