• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

«Sevan Startup Summit 2021»-ը չի կայանա

Մարի Չաքրյան 14:30 | 25.06.2021
Մարի Չաքրյան 14:30 | 25.06.2021
Sevan startup summit

Այս տարի չի կայանա «Sevan Startup Summit 2021»-ը, դրա մասին տեղեկություն է տարածել միջոցառման նախաձեռնող «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը՝ պարզաբանելով, որ համապատասխան գերատեսչությունը չի տրամադրել անհրաժեշտ տարածք:

Շրջակա միջավայրի նախարարությունն էլ պարզաբանել է, որ առաջարկվել են միջոցառման կազմակերպման համար դիտարկել Ծովագյուղի համայնքին հարակից պարկի հանրային լողափի կամ Դրախտիկի հանրային լողափի տարածքները, ինչից վերջիններս հրաժարվել են եւ գրությամբ տեղեկացրել, որ ցանկանում են Սամիթը կազմակերպել «Սեւան» ազգային պարկի (ԱՊ) «Նորաշենի» արգելոցի անմիջապես հարեւանությամբ՝ Նորաշենի արգելավայրի տարածքում։

Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանմամբ «Սեւան» ԱՊ տարածքում հայկական որորը հիմնականում ձվադրում եւ բնադրում է Նորաշենի արգելավայրի եւ դրան սահմանակից Նորաշենի արգելոցի հարակից կղզյակներում։ Վերջին տարիներին (2019-2020) Սեւանա լճի մակարդակի բարձրացման, ինչպես նաեւ 2020-ին համավարակով եւ ռազմական դրությամբ պայմանավորված արգելոցի եւ արգելավայրի տարածք մարդկանց հոսքը սահմանափակելու հետևանքով թռչունների ձվադրման վայրերը փոխվել են, դրանք սկսել են ձվադրել նաեւ արգելոցի եւ արգելավայրի ափամերձ ցամաքային տարածքներում:

Մինչդեռ միջոցառման կազմակերպչական, նախապատրաստական եւ ապամոնտաժման աշխատանքների մանրամասները եւ ժամկետները, այն է՝ 10.000 հյուրերի եւ այցելուների մուտքը տարածք, միջոցառման անցկացման համար նախատեսվող երկամսյա մոնտաժման եւ ապամոնտաժման աշխատանքները (600 վրան, 2 բեմ, 40 բիոզուգարանների տեղադրում, ձայնային եւ լուսային ձեւավորումներ) հակասում են «Նորաշենի» արգելոցի եւ արգելավայրի ստեղծման նպատակին:

Sevan lake

«Բազմահազարանոց միջոցառման անցկացումը լիովին կիմաստազրկի ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող արգելոցի եւ արգելավայրի պահպանությունը, նման ձեւավորումները ոչ միայն ամբողջովին կխաթարեն  այնտեղ բնադրող եւ բնակվող թռչունների բնականոն ապրելակերպի պայմանները, այլեւ կվտանգեն եւ կվնասեն հայկական որորի պոպուլյացիան»,- նշված է նախարարության պարզաբանման մեջ:

Միաժամանակ, հաշվի առնելով միջոցառման կարեւորությունը, նախարարությունն առաջարկել է անցկացնել այն «Սեւան» ԱՊ տնօրինման տակ գտնվող այլ վայրում, որը չունի արգելոցի կամ արգելավայրի կարգավիճակ։

Միջոցառման կազմակերպիչներին, սակայն, այս պայմանները չեն բավարարում, ինչը նրանք պարզաբանել են՝ տարածելով հաղորդագրություն այն մասին, որ Sevan Startup Summit-ը զարգացման մի քանի փուլ անցած միջոցառում է: 2016-2019 թվականներին Նորաշենի արգելավայրի տարածքում իրականացվել է հսկայածավալ աշխատանք, ինչի արդյունքում ոչ միայն տարածքն է հարմարեցվել միջոցառման կոնցեպտին, այլև միջոցառման շատ առանձնահատկություններ են հարմարեցվել տարածքին։ Հետեւաբար նախարարության նշած սահմանափակումներով տվյալ վայրում միջոցառումը հնարավոր չէ անցկացնել, Սեւանի ափի որեւէ այլ հատվածի միջոցառման պահանջներին համապատասխանեցնելն էլ ենթադրում են ֆինանսական մեծ ռեսուրս եւ հսկայական ժամանակ, որն իրենք չունեն։

Կազմակերպիչների պնդմամբ առաջարկվող այլընտրանքային բոլոր տարածքները չեն համապատասխանում հարակից ենթակառուցվածքներով եւ չափերով։ Նրանք կարեւորում են նաեւ միջոցառման անցկացման ժամանակահատվածը. ըստ իրենց՝ այն պետք է անցկացվի հուլիսի վերջին շաբաթում, բայց անգամ օգոստոսին անցկացնելու դեպքում «եթե հենց վաղը քննարկվող տարածքը մեզ տրամադրվի գործողությունների այն ազատությամբ, որը եղել է 2019-ին, մեր թիմը հազիվ թե կարողանա բարձր մակարդակով կազմակերպել Sevan Startup Summit 2021-ը»։

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ իրենք համոզված են եղել, որ տարածքը կտրամադրվի, ինչպես նախորդ տարիներին, ուստի եւ չեն դիտարկել հնարավոր այլ տարբերակները։ Նրանց կարծիքով, Նորաշենի արգելավայրում միջոցառման անցկացմամբ պայմանավորված, բնապահպանական խնդիրն արհեստականորեն ուռճացված է։

Կենսաբանները, բնապահպանները ողջունում են շրջակա միջավայրի նախարարության որոշումը, քանի որ պահպանվող տարածքի ռեժիմի անտեսումը ցանկացած պարագայում անթույլատրելի է, ինչքան էլ կարեւոր միջոցառում լինի:

Ինչպես տեղեկացանք ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանից, ի սկզբանե չէր կարելի թույլատրել արգելավայրի տարածքում զանգվածային միջոցառման անցկացումը: Ճիշտ է, Կարմիր գրքում գրանցված հայկական որորի գաղութը կղզիների վրա է, բայց վերջին տարիներին ջրի մակարդակի բարձրացման պատճառով դրանք սկսել են նաեւ ափերին ձվադրել: Բացի այդ՝ արգելավայրի ափամերձ հատվածներում ծանծաղուտների առաջացման պատճառով տարածքում սկսել են բնադրվել նաեւ տառեխի մի քանի տեսակներ՝ դեղին, փոքր սպիտակ, եգիպտական: Մինչդեռ, Պարոն Ղասաբյանի տեղեկացմամբ, շուրջ 50 տարի տառեխները Սեւանի մակարդակի իջեցման պատճառով գարնանը գալիս էին, բայց կարճ ժամանակ անց հեռանում էին, չէին բնադրում: Սա եւս մի դրական ազդակ է, որ այս տարածքի կենսաբազմազանությունը տարեցտարի վերականգնվում է: Եվ ասել, թե միեւնույնն է, տարածքը մնալու է ջրի տակ, ինչպես իրենց պարզաբանման մեջ նշել են Սամիթի կազմակերպիչները, կենդանաբանի կարծիքով ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է. «Յուրաքանչյուր տարի իր կյանքն ունի: Կենսաբազմազանությունը հարմարվում է փոփոխություններին»:

Ինչպես տեղեկացանք նաեւ Գեղարքունիքի մարզի հասարակական կազմակերպություններից, իրենք միշտ էլ ափսոսացել են, որ նման մեծամասշտաբ միջոցառումը կազմակերպվում է հենց այս տարածքում: Տեղեկություններ ունեն, որ միջոցառման ընթացքում ոտնատակ են տրվում որորների ձվերը, ու մեծ վնաս է հասցվում էկոհամակարգին:

2002-ից մարզում ակտիվ գործունեություն ծավալող «Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» ՀԿ հիմնադիր անդամ Սաթիկ Բադեյանը եւս միշտ ափսոսանքով է արձանագրել «Նորաշենի» արգելոցի տարածքում նման միջոցառման անցկացումը, խիստ զարմացել, թե ինչպես են թույլատրել, քանի որ այն վայրի, անաղարտ տարածք է, որտեղ մարդու ոտք չպետք է դիպչի: «Գուցե այցեր թույլատրվեն, լոկ փոքր խմբերով՝ հիանալու, նկարահանելու համար, բայց մարդկանց նման հոսքը չի կարող բացասական հետեւանք չթողնել»,- նշեց նա:

Մյուս կողմից տիկին Բադեյանը չափազանց կարեւորում է «Սեւան Ստարտափ Սամիթ»-ի անցկացումը, ուստի միշտ մտածել է այլընտրանքային տարածքի մասին: Տեղեկանալով միջոցառման չեղարկման մտադրության մասին՝ նա որպես այընտրանք առաջարկել է այն անցկացնել Լճաշենում, որը նաեւ ռազմավարական նշանակություն ունի, որտեղ հայտնաբերված գտածոներն ապացուցում են, որ այդտեղ 5000 տարի առաջ ապրած մարդիկ հայերի նախնիներն են: Իրենք պատրաստ են անգամ Լճաշենում տարածք տրամադրել միջոցառման անցկացման համար, հարմարություններ ստեղծել՝ հաշվի առնելով նաեւ, որ միջոցառման ներկայությունն էլ իր հերթին կնպաստի Լճաշենի հանրահռչակմանը: Տիկին Բադեյանին հիմնադրամի կազմակերպիչները պատասխանել են, որ տարբերակներ փնտրելու դեպքում կապ կհաստատեն:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ ԶՈՒ երկու պաշտոնյա ազատվել են պաշտոններից
հաջորդը
«Առանց Թուրքիայի առաջ չի շարժվի»

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն