• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Սեւանը լիճ է, ոչ թե ջրամբար

Մարի Չաքրյան 17:45 | 13.08.2021
Մարի Չաքրյան 17:45 | 13.08.2021
Sevan lake

«SOS Սեւան» նախաձեռնության անդամները կառավարությանն ու ԱԺ պատգամավորներին կոչ են անում կամք դրսեւորելու եւ հետ կանչելու լճից հավելյալ ջրառի վերաբերյալ կառավարության օգոստոսի 6-ին կայացրած որոշումը:

Նախաձեռնության անդամների կարծիքով այն հիմնական խնդիրները, որ պետք է լուծվեին Սեւանա լճից հավելյալ ջրառը բացառելու համար, մնացել են, եւ ամեն անգամ որոշվում է խնդիրը լուծել Սեւանի հաշվին:

Տասը տարուց ավելի է, ինչ «SOS Սեւան» նախաձեռնությունն ահազանգում է Սեւանա լճի խնդիրների մասին եւ առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս կոչով: Նախկինում նույնիսկ ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիաներ են իրականացրել, կոչեր հնչեցրել, որ պատգամավորները չստորագրեն հավելյալ ջրառի մասին որոշում, բայց հերթական անգամ Կառավարությունը նման որոշում կայացրեց:

Սեւանից տարեսկզբից բաց է թողնվել 166,105 մլն խմ ջուր, այն դեպքում, երբ լճի պահպանության մասին օրենքի համաձայն՝ առավելագույն չափաքանակը 170 մլն խմ է:

Թեեւ Արփա-Սեւան թունելով տարեսկզբից ջրի հավելյալ մուտք է ապահովվել, լճի մակարդակն օգոստոսի 13-ի դրությամբ 1900,68 մ է, որը ցածր է անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 1900,73 մ նիշից:

Կլիմայի փոփոխության չորրորդ ազգային հաղորդագրության (2020 թվական) համաձայն՝ ջրային ոլորտի կանխատեսումներն ահազանգում են երկրում ջրային հոսքի նվազման միտումի մասին, ինչը սպառնալիք է նաեւ Սեւանի համար: Ըստ կանխատեսումների` նվազելու է դեպի լիճ ջրային հոսքը, ավելանալու է գոլորշացումը: Նախաձեռնության հեղինակների կարծիքով այս տվյալներն անտեսելն անթույլատրելի է:

«SOS Սեւան» նախաձեռնության անդամ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը մեզ հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ կառավարության նիստում լճից հավելյալ ջրառի հարցի քննարկման ժամանակ ոչ մի բառ չի հնչել Սեւանին սպառնացող վտանգների մասին։

«Հավելյալ ջրառը թույլատրելու դեպքում մոտ ապագայում ավելի մեծ խնդիր կարող ենք ունենալ՝ հնարավոր բոլոր բացասական դրսեւորումներով, ընդհուպ խմելու ջրի ապահովման խնդիր: Ամեն անգամ, երբ թույլատրվել է լճից հավելյալ ջրառը, արձանագրվել է բացասական հաշվեկշիռ` բացառությամբ 2008 թվականի, երբ հավելյալ ջրառի պարագայում լճի մակարդակի բարձրացում է արձանագրվել»,- ասաց Բուռնազյանը:

Թույլատրելի 1,1 միլիարդի փոխարեն Արարատյան դաշտի արտեզյան ավազանից պոմպերի միջոցով դուրս է մղվում 1,6 մլրդ խմ ջուր, որից 809 միլիոնն օգտագործվում է ձկնաբուծարանների կարիքների համար ու լցվելով դրենաժային համակարգ՝ հոսում երկրից դուրս:

Արդյունքում ծարավ են մնում գյուղատնտեսական հողահանդակները: Ոռոգման համակարգում առկա կորուստների պատճառով Սեւանից 170 մլն խմ ջրառն անգամ լիովին չի ծառայում նպատակին: Ուստի «SOS Սեւան» նախաձեռնության անդամների կարծիքով կտրուկ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն այդ կորուստները նվազագույնի հասցնելու եւ ջուրն արդյունավետ օգտագործելու համար:

Հավելյալ ջրառի արդյունքում Սեւան-Հրազդան հիդրոկասկադում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից գոյացած հասույթն, ըստ օրենքի, պետք է ծառայեր Սեւանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական եւ բնօգտագործման միջոցառումների կատարելագործմանը: Ըստ «Էկոլուր»-ի ձեռք բերած տեղեկության` հասույթի զգալի մասը՝ 1,4 միլիարդ դրամ, ուղղվել է SCADA համակարգով հագեցած ջրաչափական սարքավորումների ձեռքբերմանը, ինչը չի կարող նպաստել վերոնշյալ միջոցառումներին:

2019 թվականին ընդունված «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքով Սեւանա լճից հավելյալ ջրառն արգելվում է լճի բացասական հաշվեկշռի պարագայում:

Լճից հավելյալ ջրառ թույլատրելի է միայն երկրում պաշտոնապես երաշտ հայտարարելու պարագայում, մինչդեռ Սեւանի ճակատագրով մտահոգ կազմակերպությունները նման որոշման մասին տեղեկություն չունեն:

«SOS Սեւան» նախաձեռնության անդամները կոչ են անում անհապաղ միջոցներ ձեռնարկելու, ընդհուպ դադարեցնելու ջրասակավ Արարատյան դաշտի խոշոր ձկնաբուծարանների գործունեությունը եւ ապահովելու Սեւանա լճի դրական հաշվեկշիռ:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Հայորդի» ճամբար․ հանգիստ Լոռիում՝ Արցախի սերը սրտում
հաջորդը
Բելառուսը սահմանադրական փոփոխությունների շեմին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն