• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բրիտանական մոտեցում աֆղանական խնդրին

aliq 13:00 | 03.09.2021
aliq 13:00 | 03.09.2021
Taliban

Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը Կատարում հայտարարել է, որ պաշտոնական Լոնդոնը մտադիր չէ ճանաչել «Թալիբանի» իշխանությունը, սակայն այդ շարժման հետ շփումներից հրաժարվել չի կարող։ Նա ընդգծել է, որ նման շփումներն են ուղերձներ փոխանակելու հնարավորություն ընձեռում։

Ռաաբը նշել է, որ այժմ միջազգային հանրությունը դեռեւս գնահատում է Աֆղանստանի գրեթե ամբողջ տարածքի հանդեպ վերահսկողություն սահմանած շարժման առաջին քայլերը։ Արտգործնախարարը շեշտել է, որ թալիբների առաջին քննությունը Քաբուլի օդանավակայանից իրականացված տարհանման հանդեպ թալիբների որդեգրած մոտեցումն էր։ «Այժմ արդեն այլ իրադրություն է, եւ մենք պետք է տեսնենք՝ արդյոք ապահովվելու է Աֆղանստանն ազատորեն լքելու մարդկանց իրավունքը»,- ընդգծել է նա։

Reuters գործակալության տվյալներով՝ Մեծ Բրիտանիան 30 միլիոն ֆունտ ստեռլինգ (41,5 միլիոն  դոլար) օգնություն է հատկացնելու Աֆղանստանի հարեւան երկներին՝ փախստականների համար սանիտարատեխնիկական կառույցների պատրաստման նպատակով։

Երկրի արտգործնախարարությունը հայտնել է, որ այդ գումարից 10 միլիոն ֆունտ ստեռլինգը (14 միլիոն դոլար) անհապաղ ուղղվելու է այդ երկրների մարդասիրական կազմակերպություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ին առընթեր Փախստականների գծով գերագույն  հանձնակատարի վարչությանը։ Մնացած 20 միլիոն ֆունտ ստեռլինգը (28 միլիոն  դոլար) կօգնի տարածաշրջանի երկրներին, որոնք թալիբների իշխանության գալուց հետո իրենց վրա են ընդունում Աֆղանստանը լքած տասնյակ հազարավոր փախստականներին ապաստան տալու բեռը։ Խոսքը վերաբերում է Պակիստանին, Տաջիկստանին, Իրանին, Ուզբեկստանին եւ Թուրքմենստանին։

«Անչափ կարեւոր է, որ մենք կարողանանք օգնել Աֆղանստանից փախուստի դիմած մարդկանց, որոնց շնորհիվ ճգնաժամը չի խաթարել տարածաշրջանային կայունությունը,- ընդգծել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը։

Տարածաշրջանային այցով Քաթարում գտնվող Ռաաբն այսօր այցելելու է Պակիստան։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Շահագրգռված է համագործակցության խորացմամբ
հաջորդը
3 միլիարդ դոլար՝ պատվաստանյութերի արտադրման համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն