• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Էրդողանի իրարամերժ տեսլականները

aliq 18:55 | 27.09.2021
aliq 18:55 | 27.09.2021
USA & Turkey flags

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին եւ առաջիկայում Ռուսաստան կատարելիք այցին: Նա դժգոհել է դրանց եւ ԱՄՆ նախագահ Բայդենի հետ հարաբերությունների մակարդակից: Էրդողանը նշել է, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները, որպես ՆԱՏՕ անդամ երկրների, այլ մակարդակի վրա պետք է լինեն, հակառակ դեպքում անհրաժեշտ է բարձրաձայնել դրա մասին:

Էրդողանը նշել է, որ մինչեւ այժմ երկիրը ղեկավարած ԱՄՆ նախագահներից ոչ մեկի հետ նման իրավիճակում ինքը չի հայտնվել: Նա ԱՄՆ-ին մեղադրել է, թե ահաբեկչության դեմ պայքարելու փոխարեն զբաղված է ահաբեկչական կազմակերպություններին մեծ քանակությամբ զենք-զինամթերք մատակարարելով:

Ըստ Էրդողանի՝ քանի դեռ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը նման կերպ է գործում, Թուրքիան կշարունակի դրա մասին պատմել ամբողջ աշխարհին:

Էրդողանը նշել է, որ Սիրիայում Ասադի իշխանությունը Թուրքիայի համար բավականին մեծ սպառնալիք է: Նա հավելել է, որ այդ հարցում, որպես բարեկամ երկիր, Ռուսաստանից Անկարան տարբեր մոտեցումներ է ակնկալում:

«Հիմա, ինչպես երեւում է, ԱՄՆ-ը Սիրիայի հարցում էլ առանձնապես շահագրգիռ չէ: Ո՞վ կա այնտեղ՝ Իրանը, Ռուսաստանը եւ մենք: Արդարացիորեն, եթե ցանկանում ենք Սիրիան խաղաղության ավազան դարձնել, իրար հետ պետք է բանակցենք, կիսենք»:

Թուրքիայի նախագահը հավաստիացրել է, որ Ռուսաստանի մասով Թուրքիայի նպատակը երկկողմ առեւտրաշրջանառությունը 100 միլիարդ դոլարի հասցնելն է:

Հետո չասեք՝ չենք զգուշացրել

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ամերիկյան CBS ալիքին տված հարցազրույցին, որի ժամանակ Էրդողանն ասել էր, թե Անկարան մտադիր է Ռուսաստանից ձեռք բերել S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակը:

Ռուսական ՀՕՊ-երի առաջին խմբաքանակի վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է 2017-ին, որը թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ է առաջացրել: Վաշինգտոնն արդեն հասցրել է մի քանի պատժամիջոց կիրառել Թուրքիայի դեմ:

Պետքարտուղարության հրապարակած հայտարարության մեջ ասված է, որ Միացյալ Նահանգները տեւական ժամանակ Թուրքիային հորդորում է հրաժարվել եւ զերծ մնալ Ռուսաստանից S-400-ի նոր խմբաքանակ ձեռք բերելուց:

«Թուրքիային հիշեցնում ենք, որ Ռուսաստանից ցանկացած  էական զինամթերքի ձեռքբերում կարող է հանգեցնել նոր պատժամիջոցների՝ չհաշված նախկին պատժամիջոցները, որոնք արդեն սահմանվել են  CAATSA օրենքի շրջանակում 2020-ի դեկտեմբերին»։

Դատապարտված է կախման ե՛ւ Ամերիկայից, ե՛ւ Ռուսաստանից

Թուրքական «Arti Gerçek» պարբերականն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ռուսաստան այցից առաջ արած հակասական հայտարարություններին:

Ըստ թուրք վերլուծաբանների՝ Նյու Յորք կատարած այցի ընթացքում խոսելով թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին՝ Էրդողանը փորձել է այն «վարդագույն քողի ներքո» ներկայացնել:

Թուրք վերլուծաբաններն այս առումով հանգել են նրան,  որ Թուրքիան ձախողվել է Նյու Յորքում. Էրդողանը, հակառակ իր ջանքերին, չկարողացավ հանդիպել Բայդենի հետ:

Պարբերականի տնօրեն Էրգուն Բաբահանը եւ Ֆեհիմ Թաշթեքինը նշել են, որ եթե ​​Ղրիմի հարցը շարունակվի շահարկվել, Ռուսաստանը կարող է գործի դնել քրդական խաղաքարտը:

Նրանք հավելել են, որ Էրդողանի հանդեպ Բայդենի վերաբերմունքը Պուտինի ձեռքերին ազատություն է տվել: Վերլուծաբանները նախորդ օրը Իդլիբին հասցված 140 օդային հարվածը միանշանակ բացատրել են այդ հանգամանքով:

Թուրք վերլուծաբանները եզրակացրել են, որ Էրդողանը դատապարտված է եւ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի կարիքն ունի: Պարբերականը նշել է, որ Էրդողանի մեծ սխալները Ռուսաստանին դարձրին կարեւոր դերակատար Մերձավոր Արեւելքում: Վերլուծաբանների կարծիքով Էրդողանը տարածաշրջանում Իսրայելին ավելի ուժեղ է դարձրել: Թուրքիայում վերացել է պետական մտածելակերպը:

Նրանք նաեւ նշել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում, որ թույլ Էրդողանը կորցնի իշխանությունը, նա մի քայլ հետ կգնա Իդլիբում:

Հոդվածի վերջում թուրք վերլուծաբաններն էրդողանյան Թուրքիայի դիվանագիտությունը «դոնկիխոտություն» են որակել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաստանը՝ հարթակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ
հաջորդը
Թուրքիան կհամակարգի Հայաստան-Ադրբեջան մերձեցման գործընթացը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

  • 4

    Եվս մեկ զինծառայողի աճյուն Վարանդայում

  • 5

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն