• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրքիան կհամակարգի Հայաստան-Ադրբեջան մերձեցման գործընթացը

aliq 19:45 | 27.09.2021
aliq 19:45 | 27.09.2021
Chavushoglu & Bayramov

Ըստ թուրքական Daily Sabah-ի` Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ երկուշաբթի՝ սեպտեմբերի 27-ին անցկացված համատեղ ասուլիսում հայտարարել է, թե Թուրքիան ցանկանում է, որ պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատվի:

Չավուշօղլուն ընդգծել է, թե հաշվի առնելով ներկա դրական ազդակները՝ Թուրքիան կհամակարգի բոլոր այն քայլերը, որոնք կձեռնարկվեն Հայաստանի հետ հարաբերությունների վերահաստատման համար, սակայն իր հայ պաշտոնակցի հետ հանդիպում առայժմ նախատեսված չէ: Չավուշօղլուն նշել է, թե Ադրբեջանն առաջարկել է խաղաղության համապարփակ համաձայնագիր Հայաստանի հետ, սակայն վերջինս դրական չի արձագանքել խնդրանքին:

Ըստ Չավուշօղլուի՝ Անկարան երաշխավորել է լիակատար աջակցությունը Բաքվին՝ «հայկական օկուպացիայից իր տարածքները ազատագրելու ջանքերում»:

Չավուշօղլուն նշել է, թե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ նախագահ Իլհամ Ալիեւը՝ որպես «երկու նախագահներ եւ երկու եղբայրներ», պարբերաբար հեռախոսազրույց են ունենում, սակայն մոտակա հանդիպման վերաբերյալ դեռ հատուկ հրահանգներ չկան:

Daily Sabah-ը նշել է, թե նախկին խորհրդային երկու հանրապետությունների հարաբերությունները լարված են եղել սկսած 1991 թվականից՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կապակցությամբ, սակայն սեպտեմբերի 27-ին բռնկվեցին նոր բախումներ: «Այդ ժամանակից ի վեր Հայաստանը բազմիցս հարձակումներ է գործել Ադրբեջանի քաղաքացիական անձանց եւ ռազմական ուժերի վրա՝ նույնիսկ խախտելով  հումանիտար հրադադարի երեք պայմանավորվածություններ»,- այսպես է ներկայացրել լրատվամիջոցը:

Ըստ Daily Sabah-ի՝ «Ադրբեջանի տարածքի մոտ 20%–ը երեք տասնամյակ գտնվել է հայկական օկուպացիայի տակ: Ադրբեջանը վերադարձրել է Լեռնային Ղարաբաղի եւ նրա շրջակայքում գտնվող տարածքների մեծ մասը, որը կորցրել էր 1991-1994 թվականների պատերազմի ընթացքում՝ ունենալով մոտ 30 000 մարդկային զոհեր, ինչը շատերին ստիպել էր հեռանալ իրենց տներից։ Հայաստանը չի ընդունում Ադրբեջանի տարածքային նվաճումների չափը»:

Daily Sabah-ն ընդգծել է, թե Թուրքիան կարծում է, որ մշտական խաղաղությունը հնարավոր է Հարավային Կովկասի տարածաշրջանի պետությունների եւ ժողովուրդների միջեւ փոխադարձ անվտանգության վրա հիմնված համագործակցության շնորհիվ:

Լրատվամիջոցը հիշեցրել է, թե Թուրքիան կոչ էր արել ստեղծելու վեց պետությունների՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի մասնակցությամբ հարթակ՝ տարածաշրջանում մշտական խաղաղություն, կայունություն եւ համագործակցություն հաստատելու նպատակով:

Պատրաստեց Կարինե Դավոյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Էրդողանի իրարամերժ տեսլականները
հաջորդը
ՄԱԿ-ը կշարունակի աջակցել տեղահանվածներին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն