• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հակամարտության տեւական լուծումը համապարփակ լուծումն է

aliq 21:22 | 29.09.2021
aliq 21:22 | 29.09.2021
Lynne Tracy in Gyumri

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնել են, որ դեսպան Լին Թրեյսին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի եւ ՀՀ ոստիկանության ղեկավարության հետ այսօր Գյումրիում շրջել է ոստիկանության շինություններում, որտեղ շուտով տեղակայվելու է Շիրակի մարզի պարեկային ոստիկանությունը։ «Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել իր աջակցությունն իրավապահ հաստատությունների արդիականացմանը միտված ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգին, որի օգուտները կզգան երկրում բոլորը»,- ընդգծել են դեսպանատանը։

Գյումրիում եւ Ախուրյանում ամերիկյան ֆինանսավորմամբ հրշեջ փրկարարական ջոկատների շենքերի բացմանը մասնակցող Լին Թրեյսին Գյումրիում հայտարարել է, թե Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցելու հայ-թուրքական հաշտեցմանը, բայց այս պահին գործընթացի վերաբերյալ որեւէ հստակություն չկա:

«Կողմերը պետք է դրա պատրաստակամությունն ունենան, եւ այդ պարագայում Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցելու, նպաստելու հաշտեցման, երկխոսության ջանքերին, բայց կարեւորագույնը, որ կողմերն ունենան այդ ցանկությունը, պատրաստակամությունը: Այս պահին իրավիճակն այդ մասով դեռեւս հստակ չէ: Նաեւ մարդիկ վստահություն պետք է զգան հաշտեցման ջանքերի ուղղությամբ, եւ մեր դիվանագիտական ջանքերը մենք պատրաստ ենք ուղղելու դրան»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ նշել է դեսպանը:

Լին Թրեյսին դրական է գնահատել Նյու Յորքում պատերազմից հետո առաջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի նախարարների հանդիպումը։

«Օրերս տեղի ունեցան կառուցողական հանդիպումներ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Մինսկի խմբի համանախագահները հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Դրանք մեր գնահատմամբ կառուցողական խոսակցություններ են, եւ մենք կտեսնենք, թե ինչպես կարող ենք աջակցել, որ ապահովվի Նյու Յորքում սկիզբ առած այդ կառուցողական խոսակցությունների շարունակականությունը: Մինսկի խմբի համար հակամարտության տեւական լուծումը համապարփակ լուծումն է, որը տարածաշրջանի համար խաղաղություն կապահովի»,- ընդգծել է Լին Թրեյսին:

Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ ֆրանսիական France 24-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում կազմակերպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինքը դրան չի առարկի: Ալիեւը, սակայն, բացառել է Արցախի ինքնավարության հարցի քննարկումը։ Նա նշել է, թե ինքն այդ առաջարկն արել է տարիներ շարունակ, իսկ այժմ այն «բանակցային սեղանից դուրս է», եւ Հայաստանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները պետք է ընդունեն այդ իրողությունը:

Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ ապագա խաղաղության համաձայնագրի վրա՝ նախազգուշացնելով, թե 2020-ին պատերազմում կորցրած տարածքները հետ գրավելու Երեւանի ցանկացած քայլի Ադրբեջանը բուռն պատասխան է տալու։ «Երկու երկրների միջեւ հակամարտությունը լուծվել է մեկընդմիշտ, եւ նախկին իրավիճակին վերադարձ չի լինելու»,– ասել է Ալիեւը` միաժամանակ հավելելով, որ լրացուցիչ տարածքային պահանջներ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ չունի:

Պաշտոնական Երեւանը Ալիեւի հայտարարությանը դեռ չի արձագանքել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Տարածաշրջանային վերափոխման կարեւորությունը»
հաջորդը
Իրո՛ք, անպատասխանատու

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ձմեռային անվադողեր տեղադրելը կդառնա պարտադիր

  • 2

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 3

    Լոր՝ Սահյանի ծննդավայրը

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն