• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ինչպես չվերածել Հայաստանը գերեզմանատան

Տաթեւեր Լազարյան 12:30 | 04.10.2021
Տաթեւեր Լազարյան 12:30 | 04.10.2021
cemeteries

Հայաստանում նախատեսվում է դիակիզարան ու մասնավոր գերեզմանատուն կառուցել։ Այս մասին հայտնում է Բնակչության հատուկ սպասարկման համայնքային ոչ առեւտրային կազմակերպության նախկին տնօրեն Արման Իսկանդարյանը: Օտարերկրյա եւ տեղացի ներդրողները ծրագիրն արդեն մշակել են, գործընթացը պատկան կառույցների հետ համաձայնեցման վերջին փուլում է։

Որպեսզի բնակավայրերը մեծ գերեզմանների չվերածվեն, 2006 թվականին դիակիզարանների մասին օրենք ընդունվեց: Առաջին դիակիզարանն Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում է կառուցվել, սակայն երկար կյանք չի ունեցել:

15 տարի անց գործը սկսել է առաջ գնալ. մասնավոր մեկ այլ ընկերություն է ցանկանում քաղաքից դուրս դիակիզարան ու մասնավոր գերեզմանատուն կառուցել:

«Մասնավոր գերեզմանատուն կառուցելու համար պետք է լինի պայմանագիր դիակիզարանի հետ, սակայն քանի որ Հայաստանում լիցենզավորված դիակիզարան գոյություն չունի, մենք որոշեցինք կառուցել այն»,- ասում է Արման Իսկանդարյանն ու հավելում, որ քրիստոնեական աշխարհում սա վաղուց ընդունված այընտրանք է, որը կիրառվում է շատ երկրներում:

Առողջապահության նախարարության Շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը կարեւորում է դիակիզարանների առկայությունը:

«Առաջին եւ երկրորդ խմբի ախտածնության մանրէները կարող են հողի մեջ երկար ժամանակ պահպանվել, փոխանցվել ստորերկրյա ջրերով, շրջակա միջավայրով եւ վարակը տարածել: Այս մանրէների հետեւանքով մահացածների թաղման պրոցեսը կատարվում է հատուկ պայմաններում, ու նաեւ շատ դեպքերում խորհուրդ է տրվում դիակիզում»,- ասում է Գրիգորյանը:

Հայաստանում կառուցվող նոր գերեզմանատունը լինելու է ամերիկյան ամենաբարձր չափորոշիչներին համապատասխան՝ գազոնապատ, այգիներով, ծառուղիներով, ցանկապատված, ամբողջովին լուսավորված, տեսախցիկներով: Դրա տարածքում լինելու է նաեւ մատուռ։

Սակայն արդյոք կօրհնի Հայ առաքելական եկեղեցին այդ մատուռը՝ պարզ չէ:

Մինչ ոլորտի պատասխանատուները նախագիծը կարեւոր են համարում, հայ հոգեւորականներից շատերը մնում են իրենց դիրքորոշմանը. դիակիզումը չի համապատասխանում մեր ժողովրդի ընկալումներին:

Տեր Եսայի քահանա Արթենյանն ասում է, որ դիակիզումը մեր ազգային, հոգեւոր մշակույթի մաս չէ եւ ընդունված չէ մեր ավանդույթներում:
«Եկեղեցին ննջեցյալների համար աղոթք անում է անկախ ամեն ինչից, բայց քանի որ մեզ մոտ ընդունված է բացառապես հուղարկավորության ավանդույթը, թաղման ծեսը նախատեսված է հենց այդ իրավիճակի համար: Իսկ դիակիզված մարմնի համար մենք հատուկ կարգ չունենք: Բայց անգամ նման դեպքերում հոգեհանգստյան կարգ անպայման կատարում ենք ննջեցյալի հոգու փրկության համար»,- ասում է քահանան ու հավելում, որ դիակիզումը դեմ չէ քրիստոնեական վարդապետությանը, եւ Աստվածաշնչում չկա ոչինչ այն մասին, որ դիակիզված մարդիկ հարություն չեն առնի Քրիստոսի գալուստից հետո:

Սակայն ուրիշ հոգեւորականներ էլ կարծում են, որ մեր կրոնը ոսկորների այրումը համարում է անարգանք աճյունի հանդեպ:

Այս մտքին համաձայն չէ Մանկավարժական համալսարանի փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, կրոնագետ-աստվածաբան Անդրանիկ Ստեփանյանը, ով այդ ամենը համարում է կրոնավորների կամ կղերականների ինտերպրետացիա:
Նրա կարծիքով, դեմ լինելով դիակիզարաններին, հայերն այժմ հիմնվում են ոչ թե կրոնի, այլ ազգային ավանդույթների, մենթալիտետի եւ պահպանողական տրամադրությունների վրա:

«Եթե մարդ որոշում է, որ իրեն մահից հետո կարող են դիակիզել, ապա ոչ մի քահանա իր կրոնական գաղափարախոսությամբ չի կարող հակառակվել:

Քրիստոնեության մեջ այդ թեմային վերաբերող ոչիինչ չկա, որովհետեւ անցյալում մարդիկ նման խնդրի առջեւ չեն կանգնել: Ես կցանկանայի՝ լինեն ավանդական գերեզմաններ միայն այն բանի համար, որ երեք հազար տարի հետո հնամարդաբանների ուսումնասիրությունների համար ոսկրանյութ մնար»,- ասում է Ստեփանյանն ու կանխատեսում՝ եթե շարունակվեն թաղման ավանդական արարողությունները, գերեզմանատները կշատանան, մեծ տարածքներ կզբաղեցնեն, ու կենսամիջավայրը, մարդկանց բնակության տարածքը կկրճատվեն:

Հինդուիստական ավանդույթի մեջ նույնպես ընդունված է դիակիզումը, սակայն այրումը երբեմն լինում է ոչ ամբողջական, որի հետևանքով ոսկորները մնում են ու նետվում են գետը (հինդուիզմի մեջ առկա է դիակիզման 16 տեսակի ծես): Ստեփանյանն անձամբ է Հնդկաստանում տեսել գետում լողացող մարմնի մնացորդներ ու լիահույս է, որ այդ պրակտիկան Հայաստանում չի կիրառվի:

Կրոնագետը համոզված է՝ 15 տարի առաջ Գրիբոյեդով գյուղում կառուցված դիակիզարանը չգործեց ավանդույթի ուժով: «Մեր ժողովուրդն իր ամբողջ գիտակցական կյանքում տեսել է միայն թաղման ավանդական արարողություն, որն էլ ընդունվել է միակ ճիշտ տարբերակ՝ ավանդական-պահպանողական, մշակութային, ազգային եւ կրոնական տեսանկյուններից: Իսկ այլընտրանքային թաղման պրակտիկան մեզ խորթ է»:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փակվել են լրատվամիջոցների 70%-ն ու գրադարանների 95%-ը
հաջորդը
Համատեղ զորավարժություններ Նախիջեւանում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն