• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Աչքակալներ․․․ Սանձ եւ մտրակ

Բենիամին Հովակիմյան 11:30 | 13.10.2021
Բենիամին Հովակիմյան 11:30 | 13.10.2021
closed eyes

Աչքակալները ձիու մռութին ամրացվող հատուկ թիթեղներ են, որոնք փակում են կողային տեսադաշտը։ Սովորաբար դրանք պատրաստվում են կաշվից կամ փայտից։

Աչքակալների օգտագործումը նպատակ ունի սահմանափակելու ձիերի տեսողությունը, որպեսզի կողքից հայտնված պատահական երեւույթները չխրտնեցնեն նրանց, եւ կենտրոնացնելու նրանց ուշադրությունը բուն ճանապարհի վրա՝ դարձնելով առավել կառավարելի։

Աչքակալը փոխաբերական իմաստով օգտագործվում է որպես իրականությունը խեղաթյուրված, ոչ ամբողջական տեսնելու սիմվոլ։ Որեւէ մեկի «աչքերին աչքակալ դնել» նշանակում է որոշակիորեն ուղղորդելու նպատակով սահմանափակել նրա տեսողությունը։ Երբեմն այս արտահայտությունն օգտագործվում է նաեւ դրական իմաստով, օրինակ, երբ ասում են՝ «Եթե որոշել ես անելիքդ, ապա դի՛ր աչքակալներ եւ արա՛»:

Հոգեբանական հարթությունում պատրանքները մեր աչքերին դրված աչքակալներ են։ Դրանք սահմանափակում են մեր տեսողությունը, բայց, միաժամանակ, դարձնում մեզ ավելի նպատակասլաց եւ, փաստորեն, օգնում են ավելի ստույգ տեսնելու ճանապարհը, որն անցնում ենք։

Այս հոդվածը գրելու շարժառիթը վերջերս մեդիայում շրջանառվող լուրերն են հերթական կոռուպցիոն սկանդալի մասին․ ինչ-որ մարդիկ (անուններն էական չեն) կարողացել են մեծ գումարներ շորթել՝ ՊՆ-ին վաճառելով արդեն խոտան զինտեխնիկա: Ըստ որոշ փորձագետների՝ մեր պարտության բազմաթիվ պատճառներից մեկն էլ հենց այդ խոտան հրթիռներին էին, որոնք այդպես էլ չարեցին իրենց գործը:

Այս դեպքն, իմ կարծիքով, բնավ արտառոց չէ: Անկասկած, միլիարդների հասնող թվերը տպավորիչ են: Բայց նման գործարքներ, երբ փողեր են «աշխատել» պաշտպանության բանակը թուլացնելու հաշվին, պարբերաբար եղել են։ Յուրաքանչյուրս կարող է հիշել բազմաթիվ նման պատմություններ։ Հիշենք, թեկուզ, նախկինում աղմուկ հանած դիզվառելիքի գործերը, կամ այն, որ անմիջական հրամանատարները զինվորներից գումարներ էին հավաքում։ Չմանրանանք։

Կարդալով կամ լսելով նման դեպքերի մասին՝ շատերս ենք, հավանաբար, մեզ հարց տվել․ «Ի՞նչ են մտածել այս մարդիկ նման գործարքի գնալիս»: Թվում է՝ ակնհայտ է, որ նման գործարքները կարող են դառնալ բազմաթիվ դժբախտությունների պատճառ: Հետաքրքիր է՝ նրանք մտածե՞լ են նման հետեւանքների մասին․ պատկերացնո՞ւմ էին արդյոք, որ իրենց արարքի հետեւանքով լինելու են բազմաթիվ զոհեր, երեխաներ են որբ մնալու, ընտանիքներ են պանդխտանալու:

Կարծում եմ՝ նրանց մտքի ծայրով էլ չէր անցնում, որ իրենց արարքի հետեւանքները լինելու են այդքան ողբերգական: Նրանց ուշքն ու միտքն այլ բան էր՝ ոնց «կպցնել այդ գործը»: Այդ պահերին նրանք պայծառատեսի պես պարզ տեսնում էին գործը հաջողելու համար բոլոր անհրաժեշտ գործիքներն ու քայլերը: Ու մի անհագ ներքին մղում տանում էր նրանց այդ ուղղությամբ: Նրանք գերին էին այդ մղումի:

Ինչպես ծխող մարդուն է կլանում ծխելու ցանկությունը, կամ թմրանյութը՝ թմրամոլին, այդպես էլ այս դեպքում է․ նրանք չեն կարողանում անգամ տեսնել իրենց արարքի հնարավոր հետեւանքները: Ինչ-որ ուժեր նրանց թույլ չեն տալիս նայել կողքերը, անընդհատ շտապեցնում են, ժամանակ չեն տալիս մի պահ կանգ առնելու ու տեսնելու, թե ուր են գնում:

Նրանք հայտնվում են պատրանքների աշխարհում։ Նրանց աչքերին աչքակալներ կան, որ թույլ չեն տալիս տեսնել որեւէ այլ բան։ Եվ այդ աչքակալն այս միտքն է՝ «միակ կարեւոր բանը սա անելն է», տվյալ դեպքում՝ հարստանալը:

Մեր ունեցած պատրանքները մեր աչքերին դրված աչքակալներ են։ Բայց, ինչպես ասել է Ստանիսլավ Եժի Լեցը, նրանք, ովքեր աչքերին աչքակալ են կրում, պետք է հիշեն, որ այդ հավաքածուն ներառում է նաեւ սանձն ու մտրակը:

Ամեն ինչ սկսվում է պատրանքներից․ մարդը դադարում է տեսնելուց այն, ինչն իրեն հաճո չէ։ Հետո դրվում է սանձը ՝ առաջնորդելու նրան մի տեղ, ուր նա չէր որոշել: Վերջում ավելանում է մտրակը՝ արագացնելու համար ու թույլ չտալու կանգ առնել հանկարծ։ Խոսքն արդեն մոլուցքի մասին է:

Այս ամենից ես մի կարեւոր հետեւություն եմ անում, այն է՝ մեր պատրանքները մեր առաջին թշնամիներն են։ Եթե մենք հիշենք մեր աչքերին դրված հնարավոր աչքակալների մասին, երբեմն-երբեմն կանգ առնենք եւ նայենք դեպի ներս՝ հասկանալու համար, թե ով է մեր մղումների հեղինակը, ում ձեռքին է մտրակը, գուցե, մի օր իրոք սովորենք «Ոչ» ասել նման կործանարար մղումներին:

Beniamin Hovakimyan
Բենիամին Հովակիմյան

Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մոսկվայի առաջարկը Վաշինգտոնին
հաջորդը
Նոր մարդասիրական ակցիա Արցախում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն