• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Քաղցկեղ ու խեղդված արագիլներ. պոլիէթիլենային տոպրակները կարգելվեն

Տաթեւեր Լազարյան 15:00 | 19.10.2021
Տաթեւեր Լազարյան 15:00 | 19.10.2021
polietilen paket

2022 հունվարի 1-ից առեւտրի կետերում կարգելվի 50 միկրոմետրից պակաս պոլիէթիլենային տոպրակների վաճառքը: Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարվել են դեռեւս նախորդ տարի, բայց տոպրակների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին կառավարությունը ժամանակ է տվել վերապրոֆիլավորվելու եւ հարմարվելու նոր պայմաններին:

Օդում պարող պոլիէթիլենային տոպրակ, որ հոգնատանջ իջնում է ծառի ճյուղին եւ մնում այնտեղ հավերժ. շատերիս է ծանոթ երեւանյան այս տեսարանը: Այն հաճախ համալրվում է նաեւ գետում նավարկող պլաստիկ շշերով եւ այլ թափոններով: Սննդարդյունաբերության մեջ օգտագործվող պլաստիկ տարաները (օրինակ` շշերը) եւ տոպրակները իսկական գլխացավանք են դարձել ամբողջ հանրապետության համար։

plastic
1950-1960-ականներին առաջին անգամ աշխարհում սկսեցին կիրառվել պոլիէթիլենային տոպրակները`սննդամթերքը չորացումից պահելու համար: Ներկայում, սակայն, աշխարհում տոպրակների արտադրությունը ահռելի չափերի է հասել:

20 րոպե օգտագործելուց հետո պլաստիկ տոպրակը նետում ենք, սակայն այն մեզնից երկար կյանք է ունենում: Ըստ բնապահպանների՝ պոլիէթիլենային տոպրակներն առաջացնում են նյարդային հիվանդություններ, երիկամների աշխատանքի, հորմոնների խախտումներ, նաեւ քաղցկեղածին են: Բնապահպանները նշում են, որ ցանկալի է անցում կատարել թղթե ու կտորից տոպրակների:

Ինչ քայլեր են ձեռնարկվում աշխարհում այս խնդրի լուծման համար

Մի շարք երկրներ արգելել են բարակ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը, այդ թվում ՝ Չինաստանը, Հարավային Աֆրիկան, Քենիան, Ուգանդան, Թայվանը եւ Բանգլադեշը: Դեռևս 2011 թվականին Իտալիան դարձավ Եվրոպայում առաջին երկիրը, որն արգելեց միանգամյա օգտագործման չքայքայվող պլաստիկ տոպրակների օգտագործումը, իսկ Բանգլադեշում արգելքն ուժի մեջ մտավ այն բանից հետո, երբ պարզվեց, որ «պլաստիկը» խցանում է ջրահեռացման համակարգը՝ սաստկացնելով ջրհեղեղների վտանգը:

Իռլանդիան 2002 թվականից սկսեց վաճառել պոլիէթիլենային տոպրակները 15 եվրոյով: Դրա հետեւանքով ընդամենը 1 տարվա ընթացքում իռլանդացի գնորդների գրեթե 90%-ը հրաժարվեց այդ տոպրակներից:

Իռլանդիայի դրական օրինակին ժամանակի ընթացքում հետեւել են եվրոպական այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բելգիան, Շվեյցարիան, Գերմանիան, Իսպանիան, Նորվեգիան եւ Նիդերլանդները:

Իսկ Հայաստանո՞ւմ

Բնապահպան, «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սիլվա Ադամյանը բացատրում է, թե ինչու է պայքարն անարդյունք, իսկ նոր օրենքը՝ չաշխատող. «Սկզբում անվճար էին պոլիէթիլենային տոպրակները, ապա որոշվեց դրանք դարձնել 10 դրամ, բայց դա ոչինչ չփոխեց: Ես ինքս օգտվում եմ օրինակ «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցից, ունեմ իմ կտորից տոպրակը, ու երբ գնումներ եմ անում, նրանք մթերքները չեն լցնում դրա մեջ, լցնում են միայն իրենց պոլիէթիլենային տոպրակների մեջ: Այսինք՝ վերեւից հրահանգ կա անելու այնպես, որ հաճախորդները հոգնեն սեփական պարկերն ու տոպրակները բերելուց եւ վերջապես գնեն դրանք 10 դրամով»:

Նա նշում է, որ իրավիճակը հնարավոր կլիներ փոխել, եթե տոպրակները 10 դրամի փոխարեն արժենային 100 դրամ: Բնապահպանը ցավով պատմում է, որ աղբավայրերում թռչուններն այդ տոպրակները կա՛մ կուլ են տալիս, կա՛մ խեղդվում են դրանց մեջ, իսկ որոշ արագիլներ իրենց բները հյուսում են ամբողջությամբ այդ տոպրակներից:

«Բացի այդ, աղբավայրերը ծուխ են արձակում, ու այրվում են այդ բոլոր պլաստիկ տոպրակները՝ արտանետելով թունավոր գազեր, որոնք հայտնվում են շրջակա միջավայրում: Մենք ունենք մեծ խնդիրներ աղբի մշակման, պլաստիկ տոպրակների խելամիտ ձեւով կրճատման, տնետսվարողների հետ աշխատանքի հետ կապված: Քանի որ մեզ մոտ այս վիճակն է, մենք չենք կարող ակնկալել, որ 2022 թվականին այդ օրենքով ինչ-որ բան կստացվի»,- ասում է Ադամյանը:

Ինչո՞վ պետք է փոխարինվեն պոլիէթիլենային տոպրակները

Դրանց այլընտրանք կարող են լինել կենսաքայքայվող տոպրակները՝ ասում է «Յունիսթրիս ինթենեյշնալ» ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ավետիս Վարոսյանը։

Ընկերությունը հայ արտադրողներին առաջարկում է այլընտրանք. առանց արդեն գոյություն ունեցող հոսքագծերը փոխելու, ընդամենը ջերմաստիճանի կարգավորումները փոխելով՝ ստանալ պլաստիկ տոպրակին համարժեք փոխարինիչ, բայց կենսաքայքայվող տարբերակով:

Արդյոք պատրաստ են այդ ամենին տնտեսվարողները: Կապվեցինք «Էմ ջի» եւ «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի ներկայացուցիչների հետ, որոնք նշեցին, որ  հարցը դեռեւս չի քննարկվել, ու մշտադիտարկում չի իրականացվել:

Այնուամենայնիվ, այլընտրանքային միջոցներով հնարավոր է ծածկել շուկայի պահանջարկը: Քաղաքացիները գուցե մի փոքր ավելի թանկ վճարեն, սակայն կպաշտպանեն իրենց առողջությունը, միգուցե մի օր էլ  օդում ճախրող պոլիէթիլենային տոպրակները կվերանան:

2022 հունվարի 1-ից առեւտրի կետերում պոլիէթիլենային տոպրակների վաճառքը շարունակելու դեպքում նախատեսվում է վարչական պատասխանատվություն:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆիզիկական գոյության բայաթին
հաջորդը
Սովի աննախադեպ աճի վտանգ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն