• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ինչի՞ սիմվոլ է վարչապետը

Մեսրոպ Հարությունյան 11:30 | 22.10.2021
Մեսրոպ Հարությունյան 11:30 | 22.10.2021
Stalin portret

Հիշո՞ւմ եք՝ ոչ անհայտ Ռուստամ Բադասյանը, որ արդարադատության նախարարի աթոռից փափուկ վայրէջք կատարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի աթոռին, մի քանի օր առաջ, պատասխանելով վարչապետի նկարն իր աշխատասենյակում փակցնելու հարցին, ասել էր. «Այդպիսին է սահմանված նոր կարգը։ Որեւէ օրենսդրական կարգավորում չկա, ուղղակի էդպես է հիմա ընդունված, եւ էդ կարգը պահպանվում է»։

Եվ ահա՝ հայաստանյան լրատվամիջոցներից մեկը՝ «Փաստը», «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարցում է ուղարկում ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ խնդրելով տեղեկություններ տալ այդ կարգի մասին (հարցումն ընդարձակ է, չմանրամասնենք)։ Պատասխանը հակիրճ է․ «Ի պատասխան ձեր հարցման՝ հայտնում ենք, որ նման կարգ սահմանված չէ»:

Ահա, այսպես՝ կարճ ու կոնկրետ։ Դե հիմա, Բադասյա՛ն, եկ ու տակից դուրս արի, թե ինչ կարգի մասին ես խոսել։

Կարգ չկա, բանավոր հրահանգի մասին ոչինչ հայտնի չէ, Բադասյանի նախկին աթոռը զբաղեցրած անձի՝ «ազնվանալու» մղումներն իրատեսական չեն, մնաց հանրապետության թիվ մեկ աներձագի՝ Հրաչյա Հակոբյանի բացատրությունը, որ մոտ երկու ամիս առաջ հնչել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում. «…Յուրաքանչյուրն ինքը կարող է որոշել, օրինակ, սիմվոլների հետ՝ գերբի, եռագույնի հետ, արդյո՞ք որպես սիմվոլ կփակցնի վարչապետի լուսանկարը, թե՞ ոչ»։

Եվ հիմա ես՝ համեստ մի լրագրող, նստել ու գլուխ եմ ջարդում, թե տեսնես ինչի՞ սիմվոլ (հայերեն՝ խորհրդանիշ) կարող է լինել վարչապետը։ Պարտադիր չէ Հայաստանի։ Ընդհանրապես, որեւէ երկրի վարչապետը։

Առայժմ ՀՀ վարչապետի անձից վերանանք (փիլիսոփաներն ասում են՝ աբստրահվենք) եւ թերթենք մեր Սահմանադրությունը։ Թերթեցինք, հասանք 21-րդ՝ «Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները» հոդվածին։ Կա դրոշը, զինանշանը, օրհներգը։ Բայց, այ քեզ բան, վարչապետի խորհրդանիշ լինելու մասին խոսք չկա։ Շարունակեցինք կարդալ. վարչապետի՝ խորհրդանիշ (աներձագի բառապաշարով՝ սիմվոլ) լինելու մասին խոսք չկա նաեւ հետագա որեւէ հոդվածում։

Իսկ հիմա նորից «աբստրահվենք» կոնկրետ անձից մեր «աբստրահումից» ու հարցնենք՝ իսկ ինչի՞ խորհրդանիշ (վայ, ներողություն՝ սիմվոլ) է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Էստեղ ես ստիպված եմ երկար մտածել, ընտրել յուրաքանչյուր բառը, արտահայտությունը, դարձվածքը, չէ՞ որ հենց վերջերս ընդունվել է «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» մի օրենք, որով պատասխանատվություն է սահմանվել, այսպես կոչված, «ծանր վիրավորանքի» համար (ՀՀ ՔրՕր, հոդված 137.1)։ Իսկ «ծանր վիրավորանքն» էլ սահմանվել է՝ իբրեւ «անձին հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը»։

Ենթադրում եմ, որ Քրեական օրենսգրքի այդ հոդվածի ձեռքը մենակ ես չէ, որ կրակն եմ ընկել ու մտածում եմ բառերը ընտրելու մասին։ Վստահ եմ, որ իրենց քաղաքական գործիչ համարող մտքի գիգանտների երկնած այս անհեթեթությունը շուտով գլխացավանք է դառնալու նաեւ ոստիկանության, քննչական կոմիտեի քննիչների համար, որոնք պիտի քրեական գործ հարուցեն, քննեն, ինչպես նաեւ դատախազության համար, որը պիտի դատարանում պաշտպանի այդ քրեական գործերով մեղադրական (անհեթեթ) եզրակացությունը՝ ապացուցելով, օրինակ, որ «կապիտուլյանտ» բառը հայհոյանք է կամ «ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորանք»։

Հիմա ես անգամ չգիտեմ՝ կարո՞ղ եմ ասել, որ Փաշինյանը շառլատանության սիմվոլ է։ Կամ, ասենք, «փանջունիականության» սիմվոլ։ Կամ՝ «մտքի ու գաղափարի իսպառ բացակայության» սիմվոլ։ Եվ քանի որ չգիտեմ, իրավունք ունեմ ասելու, թե ոչ, կամ արդյո՞ք դա կհամարվի «ծանր վիրավորանք», ուստի չեմ էլ ասում։

Բայց հարցս մնում է օդում կախված, եւ այն ուղղված է կարկառուն ՔՊ-ական պատգամավորներին եւ այն իշխանավորներին, որոնք, ըստ Հրաչյա Հակոբյանի, «իբրեւ սիմվոլ» են կախում Փաշինյանի նկարները. «արդ, ինչի՞ սիմվոլ է ձեզ համար Նիկոլ Փաշինյանը»։

Քանի որ դուք, հաստատ, «դուխ» չեք ունենա ազնվորեն պատասխանելու, ես դա անեմ ձեր փոխարեն. Նիկոլ Փաշինյանը ձեր բարեկեցության բարձրացման, իր ու ձեր իշխանական տենչերը բավարարելու սիմվոլն է, եւ ճիշտ եք անում, որ այդ սիմվոլը կախում եք ձեր գլխավերեւում։ Չէ՞ որ առանց նրա դուք ոչինչ էիք հասարակության համար։

Էնպես որ. շարունակե՛ք պաշտել ձեր կուռքին, եւ ինչպես Վանոն կասեր՝ «վայելե՛ք պաշտոն եւ ախրանա…», մինչեւ որ կգա ժամանակը, ձեր կուռքն այլեւս իշխանություն չի ունենա, ու դուք կսկսեք Բադասյանի նման ասել. «Դե, կարգն էր էդպես…»։

Բայց դա արդարացում կամ մեղմացուցիչ դեպք հանցանաց էլ չի ընդունվի։

Հ. Գ. Շատ կուզենայի լսել մի համարձակ նախարարի կամ ՔՊ-ական պատգամավորի մասին, որն իր աշխատասենյակից կհանի «սիմվոլի» լուսանկարն ու կասի, թե իր մասնագիտական պարտականությունները կատարելու համար նման «սիմվոլի» անհրաժեշտություն չկա։ Ու նաեւ կուզենայի տեսնել այդ համարձակ քայլի հետեւանքները։ Անհուսալի երազող եմ։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
1,2 տոննա մարդասիրական օգնություն Արցախին
հաջորդը
Կգնահատվի ՀՀ բնակչության իմունիտետը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն