• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Մաքրման կայանը Փարաքարում դեռ եզակի է

Մարի Չաքրյան 14:30 | 23.10.2021
Մարի Չաքրյան 14:30 | 23.10.2021
clean water

Առօրյայում մեզնից յուրաքանչյուրն օրական սպառում է մոտ 150 լիտր մաքուր խմելու ջուր՝ վերածելով այն կեղտաջրի, որը շատ թանկ ռեսուրս է: Մենք վերաբերվում ենք դրան որպես թափոնի, հետևաբար համարժեք անհանգստություն ու մոտեցում չենք ցուցաբերում:

Հայաստանում խմելու ջրի 96%-ը մատակարարվում է ստորգետնյա ջրաղբյուրներից: Սա է պատճառը, որ ԽՍՀՄ փլուզումից հետո շատ երկրներ համաճարակի խնդրի առջեւ կանգնեցին: Դրանք խմելու համար օգտագործում էին գետերի մաքրված ջուրը, ու ենթակառուցվածքների շահագործման դժվարությունների, հոսանքազրկումների պատճառով զրկվեցին այդ հնարավորությունից:

Սակայն այս ջրերն անսպառ չեն: Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտի գնա­հատ­մամբ ՄԱԿ-ի անդամ երկրների շարքում Հայաստանը 34-րդն է` որպես ջրային սթրես ունեցող երկիր, այսինքն` ջրառը գերազանցում է քաղցրահամ ջրի պաշարները:

1935 թվականից ի վեր կլիմայի փոփոխության հետեւանքով Հայաստանում տեղումների քանակը նվազել է ավելի քան 10%-ով: Վերջին 15 տարվա ընթացքում նվազել են մեր երկրի տարածքում ձեւավորվող ջրային պաշարները: Կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը ջրի քանակն էլ ավելի կնվազի, առավել եւս՝ մաքուր ջրի: Ստորգետնյա ջրերը ձեւավորվում են որոշակի տարածքում, եւ երբ աղտոտված են լինում, հաճախ չեն հասցնում լիովին ֆիլտրվել: Մաքրման դեպքում հնարավոր է ոչ միայն ապահովել ջրի համապատասխան որակ, այլեւ բազմակի վերօգտագործել այն՝ լուծելով մեր երկրի ջրի աճող պահանջարկի խնդիրը:

2010 թվականից «Ջինջ» ինժեներա-խորհրդատվական ընկերությունը, հաշվի առնելով, որ դասական մաքրման կայանները թանկ են ու համապատասխան մասնագիտացված սպասարկող անձնակազմ են պահանջում, սկսեցին մտածել առավել էժան ու հեշտ շահագործվող կայանների ստեղծման մասին: Ուսումնասիրությունների արդյունքում կանգ առան բնական մաքրման եղանակներով տեխնոլոգիաների վրա: Մշակեցին դրենաժային ու լճակային համակարգի մի քանի մոտեցումներ ու սկսեցին փնտրել հետաքրքրված բնակավայրեր: Պարզվեց՝ ցանկացողները շատ են, վճարունակները կամ վճարել ցանկացողները՝ քիչ:

Ընտրվեց Փարաքար համայնքը, որտեղ ոչ միայն համայնքապետն էր պատրաստակամ համաֆինանսավորելու կայանի ծախսը, այլեւ բնակավայրում սանիատարական ծայրահեղ վիճակ էր: Քանի որ այն հարթ տարածքում է, պոմպակայանները չէին գործում, կեղտաջրերը ողողում էին գյուղի փողոցները, դպրոցի մարզահրապարակը, լցվում տների բակերը: 100 հա գյուղատնտեսական նշանակության տարածք դեգրադացվել էր կեղտաջրերի պատճառով:

Eduard Mesropyan
«Երբ տարածքով անցանք, զարմացանք: Ուսուցիչները պատմում էին, որ կղզյակների վրայով թռչելով են հասնում դպրոց: Ամռանը պատուհանները փակ էին դասերն անում, որ գարշահոտությունը ներս չլցվի»,- հիշում է «Ջինջ» ինժեներա-խորհրդատվական ընկերության տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը:

Նվիրատուների ու համայնքի ուժերով հաջողվեց հայթայթել անհրաժեշտ սկզբնական գումարը: Մեկնարկեցին կայանի նախագծման ու կառուցման աշխատանքները: Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող Միջազգային զարգացման դեպարտամենտի (DFID) ծրագրի կողմից տրամադրված գումարով էլ ավարտին հասցրին երկրորդ փուլը, եւ 2014-ին փորձնական շահագործման հանձնվեց Փարաքարի հիբրիդային մաքրման կայանը, որը գործեց շուրջ երկու տարի:

2017-ին կայանի շահագործման իրավասությունների վերաբաշխման խնդիրներ առաջացան: Գործունեությունը դադարեցվեց՝ հանգեցնելով մի շարք խնդիրների: 2019-ին սուբվենցիոն ծրագրով հնարավոր եղավ մեկնարկել կայանի վերազինման երրորդ փուլը, եւ այժմ այն վերստին պատրաստ է շահագործման:

Կայանը հիբրիդային է, կիրառվում են մաքրման դասական ու բնական եղանակներ:

clean water
Մետաղական ցանցերի միջոցով ջուրը ենթարկվում է մեխանիկական մաքրման, որից հետո արհեստական օդավորման լճակում մի քանի օրում կենսաբանական մաքրման է ենթարկվում: Այստեղ 3-4 անգամ նվազում է թթվածնի կենսաբանական պահանջարկը (ԹԿՊ): Երկրորդային պարզարանում ավելցուկային տիղմի նստեցումից հետո պարզեցված կեղտաջուրն անցնում է բնական օդավորման լճակ, որտեղ էլ տեղի է ունենում վերջնական կենսաբանական մաքրումը՝ շնորհիվ օդի եւ արեւի ճառագայթների:

«Սա որակական ցուցանիշով համարժեք է ոռոգման ջրին, այսինքն՝ մենք կարող ենք ապահովել ոռոգման ջուր»,- ասաց պարոն Մեսրոպյանն՝ ավելացնելով, որ Հայաստանը դեռեւս չունի ոռոգման ջրի ստանդարտ, եւ ցուցանիշը վերցված է եվրոպական երկրներից։

clean water
Այսպիսով՝ Հայաստանում շահագործման է հանձնվել բնակավայրի կեղտաջրերի կենսաբանական մաքրման առաջին կայանը: Չորսից վեց ամսվա ընթացքում արդեն նկատելի կլինեն արդյունքները:

Խմորված ու չորացված տիղմը կարելի է օգտագործել որպես արժեքավոր պարարտանյութ: Բնական օդավորման լճակում կարելի է աճեցնել հակինթ, որը ոչ միայն հայտնի է ջրի մաքրման հատկություններով, այլեւ կարելի է օգտագործել որպես կեր թռչունների համար: Զրուցակցիս կարծիքով այստեղ կարելի է նաեւ դեկորատիվ ձկներ բուծել՝ կանխելու համար միջատների զարգացումը, կամ, օրինակ՝ կրիաներ, ու մատակարարել ռեստորաններին, ինչպես արվում է շատ երկրներում: Այս դեպքում կնվազի մաքրման կայանի շահագործման ու պահպանման ծախսը, հետեւաբար նաեւ սակագինը:

Ներկայում 1 խմ կեղտաջրի մաքրման ինքնարժեքը հաշվարկվում է 24 դրամ: Տեղեկացնենք, որ ջրահեռացման ու մաքրման համար մենք վճարում ենք 27 դրամ, որը ներառված է ջրամատակարարման սակագնի մեջ, իհարկե այն բնակավայրերում, որտեղ ջրամատակարարողը նաեւ ջրահեռացումն է իրականացնում:

clean water
Կայանն օրական կարող է ընդունել 1000 խմ կեղտաջուր, որը լիովին բավարար է Փարաքար համայնքին սպասարկելու համար: Ջրամատակարարման-ջրահեռացման ինժեներ Էդուարդ Մեսրոպյանի պնդմամբ, եթե ցանկություն ու գումար լինի, մեկ փուլով, մեկ տարում հնարավոր կլինի կառուցել նման կայան ոչ ավելի, քան 200000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով:

ԽՍՀՄ տարիներին Հայաստանում գործել է կեղտաջրերի մաքրման 22 կայան: Կապանի անգործության մատնված կեղտաջրերի կայանը եզակի է եղել ամբողջ ԽՍՀՄ տարածքում, հետաքրքիր լուծումներ է ունեցել Ալավերդու կայանը: Գյումրու կայանի տարածքն այսօր սեփականաշնորհված է, դրա տեղում նույնիսկ տներ են կառուցվել: Նման խնդրի առջեւ են նաեւ Վանաձորում: Երեւանի «Աերացիա» կեղտաջրերի մաքրման կայանն ընդհանրապես չի գործում, այստեղ երբեմն կատարվում է միայն մեխանիկական մաքրում. ցանցերն ընդամենը որսում են խոշոր աղբը: Բայց սա արդեն այլ պատմություն է:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտին-Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպման մասին
հաջորդը
Շների օգնությամբ 2 հա տարածք է ականազերծվել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն