• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բուլղարացիները դեմ են թուրքական միջամտությանը

aliq 14:06 | 22.11.2021
aliq 14:06 | 22.11.2021
Kapitan Andreevo

Բուլղարիայում մի խումբ քաղաքացիներ բուլղարա-թուրքական սահմանի «Կապիտան Անդրեեւո» սահմանային կետում փակել են ճանապարհը՝ բողոքելով «ընտրովի զբոսաշրջության» դեմ։ Նրանք շեշտել են, որ բուլղարացի բազմաթիվ թուրքեր, մշտապես ապրելով Թուրքիայում, ընտրությունների օրը զանգվածաբար գալիս են Բուլղարիա, քվեարկում եւ վերադառնում։

Ըստ բուլղարական «Ստանդարտ» պարբերականի՝ բողոքի կազմակերպիչ Վեսելին Իլչեւը նշել է, որ իրենք որեւէ կուսակցության հետ կապ չունեն, պարզապես նպատակ ունեն թույլ չտալու ուրիշի միջամտությունն իրենց երկրի ընտրություններին։ Կազմակերպիչը նշել է, որ ցուցարարները ճանապարհը կբացեն Թուրքիայից եկող այն մեքենաների առջեւ, որտեղ կան երեխաներ կամ հիվանդներ, ճանապարհ կտան նաեւ արագ փչացող բեռներով բեռնատարներին:

Թուրքիայից Բուլղարիա ուղեւորվող ավտոբուսներից մի քանիսում նաեւ մաքսանենգության դեպքեր են հայտնաբերվել։ Թուրքական կողմը բողոքի նոտա է հղել Բուլղարիային իր բեռնատարները զննելու համար։

Բուլղարիայում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների առաջին փուլը եղել է նոյեմբերի 14-ին: Երկրորդ փուլ են անցել գործող նախագահ Ռումեն Ռադեւը եւ Սոֆիայի համալսարանի ռեկտոր Անաստաս Գերջիկովը։ Երրորդ տեղում Մուսթաֆա Քարադայն է։ Բուլղարական «Երկրորդ ճակատ» պարբերականը նշել է, թե Մուսթաֆա Քարադայ անունով «բուլղարացին» ստացել է 242421 ձայն, որից 83107- ը՝ արտասահմանից, 97-տոկոսով՝ Թուրքիայից:

Բուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է նոյեմբերի 21-ին անցկացված ընտրությունների երկրորդ փուլի նախնական տվյալները: Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը  մեծ առավելությամբ հաղթել է մրցակցին՝ Անաստաս Գերջիկովին։ Ռադեւը հավաքել է ձայների մոտ 68 տոկոսը, Գերջիկովի օգտին քվեարկել է ընտրողների մոտ 32 տոկոսը։

Անաստաս Գերջիկովը շնորհավորել է ընտրություններում հաղթողին, հույս հայտնել, որ առաջիկա 5 տարում խոստումները կիրականանան։ Նա հայտարարել է համալսարանում աշխատանքի վերադառնալու իր մտադրության մասին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սեւանի մակարդակն իջել է եւս 2 սանտիմետրով
հաջորդը
Կուտակում ենք ու կամաց-կամաց ծերանում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն