• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

Մեզ համար՝ զոհեր, Ադրբեջանի համար՝ զրույց

Մհեր Արշակյան 17:15 | 12.01.2022
Մհեր Արշակյան 17:15 | 12.01.2022
I. Aliyev

Երեկ Ադրբեջանը ծիծաղի առարկա դարձրեց ՀԱՊԿ-ին: Հարձակվեց Հայաստանի վրա: ՀԱՊԿ-ից ոչ մի ձայն: Ադրբեջանի ակնհայտ ագրեսիան ՀԱՊԿ-ը թողեց անպատասխան: Ռուսաստանը ՀԱՊԿ-ը մտցրեց Ղազախստան, որտեղ արտաքին թշնամանքի ոչ մի նշան չկար, իսկ այստեղ նույնիսկ հրավերքը չի օգնում՝ ծամծմում են, որ… չմտնեն: Ավելին՝ Հայաստանը նույնիսկ չի էլ դիմում ՀԱՊԿ-ին։ Ու սա ավելի նման է այսպիսի մի պայմանավորվածության՝ ոչ մի ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ-ին չդիմել։ Ու Ադրբեջանը կարծես թե ՀԱՊԿ-ի (Ռուսաստանի) ու Հայաստանի այս «պայմանավորվածության» մասին գիտի։

Իսկ ընդհանուր առմամբ ի՞նչ է տեղի ունենում։ Երեկ Վարդենիսի հատվածում ծավալված կռիվներում ունենք երեք զոհ։ Սա ի՞նչ կռիվ է, ընկերնե՛ր։ Սա կռիվ չէ, այլ զրույց։ Ադրբեջանն այսպես է խոսում Հայաստանի ու Ռուսաստանի, հատկապես Ռուսաստանի հետ։

Ռուսաստանը Ղազախստանում տապալեց թուրքական ծավալապաշտական ծրագիրն ու Թուրքիայի համար անիմաստ դարձրեց «Զանգեզուրի միջանցքը»։ Հիմա այդ միջանցքը անհրաժեշտ է միայն Ադրբեջանին։

Մեր տղաները զոհվում են, որովհետեւ Հայաստանը մեծ խաղի մասնակից է, սա ադրբեջանական արնախմության պատերազմ չէ, սա «երկխոսություն» է, որտեղ «բարեբախտաբար» (Ադրբեջանի տեսանկյունից) հայ զինվորներ են զոհվում։ Մեծ խաղացողներից բոլորն էլ գիտեն, որ գոնե Վարդենիսի հատվածում ծավալված վերջին կռիվները ոչ մի կապ չունեն Արցախի հարցի հետ, ավելի ճիշտ՝ ոչ թե կապ չունեն, այլ այդ կրակոցները նույն պատճառով հնչում են նաեւ Արցախում։

Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն ու խաղաղապահ զորակազմի աշխատանքը Ղազախստանում։ Նրանք հավանաբար ընդհանուր եզրակացության են հանգել այն առումով, որ Ղազախստանում ՀԱՊԿ-ի զորքերի տեղակայումը կրկին սրեց իրավիճակը մեր տարածաշրջանում։

Ադրբեջանին հիմա որոշակիություն է պետք։ Բացառված չէ նույնիսկ, որ նրանք փորձեն նույնիսկ դիրքեր գրավել։ Միեւնույնն է, ՀԱՊԿ-ը Հայաստան մտնել չի պատրաստվում, իսկ մնացյալ աշխարհն էլ հազիվ թե այս փուլում Ադրբեջանին կանգնեցնելու ցանկություն ունենա։ Գլխավոր արդարացումը օրակարգում է՝ սահմանները պաշտոնապես ճանաչված չեն երկու երկրների կողմից։

Ղազախստանում Թուրքիային վիճակված գլխավոր հիասթափությունը կարող է դանդաղեցնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, թեպետ այն կանգնեցնել չի լինի։ Առջեւում ապրիլի 24-ն է, եւ մինչ այդ թուրքերը պետք է ցույց տան, որ վճռական են տրամադրված հարաբերությունների կարգավորման առումով։ Հակառակ դեպքում ԱՄՆ նախագահ Բայդենը ապրիլքսանչորսյան իր ուղերձում գուցե խոսի Ցեղասպանության հետեւանքների վերացման մասին առանց փակագծերը բացելու։

Իսկ Ադրբեջանը դեռ կարող է (կրկնում եմ՝ իր տեսանկյունից) կրակել ե՛ւ Արցախի, ե՛ւ Հայաստանի ուղղությամբ, ոչ մի ապրիլի 24 նրան չի պարտավորեցնում չկրակել։ Ռուսները դեռ չեն միացել զրույցին։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հանդիպել է ռուս խաղաղապահների նոր հրամանատարի հետ
հաջորդը
2021-ին Արցախ է այցելել 4391 օտարերկրյա քաղաքացի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն