• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԱշխարհՔաղաքականություն

Ռուսաստանին նպատակադրված սադրե՞լ են

aliq 15:15 | 01.03.2022
aliq 15:15 | 01.03.2022
US vs. Russia

Վերլուծելով Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության արմատները՝ թուրքական Sabah օրաթերթի սյունակագիր Հիլալ Քափլանը պնդում է, որ Ռուսաստանին նպատակադրված սադրել են։

Որպես ներկայումս կատարվող իրադարձությունների նախապատմություն՝ հեղինակը մեջբերում է 2005-2008 թվականներին Ռուսաստանում ԱՄՆ դեսպան, իսկ 2021 թվականի մարտից ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլիամ Բըրնսի՝ Վիկիլիքսում հրապարակված «Nyet means nyet: Russia’s NATO enlargement redlines» (Ոչ-ը նշանակում է ոչ․ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում Ռուսաստանի կարմիր գծերը) վերնագրով զեկույցից հատված․

«Ուկրաինայի ու Վրաստանի՝ ՆԱՏՕ-ից ակնկալիքները ոչ միայն չեն բխում Ռուսաստանի շահերից, այլեւ կարող են լուրջ հետեւանքներ ունենալ տարածաշրջանի կայունության վրա։ Ռուսաստանը սա ընդունում է որպես բոլոր կողմերից շրջափակում, տարածաշրջանում իր ազդեցության թուլացում ու միեւնույն ժամանակ վախենում է այնպիսի անկանխատեսելի եւ անվերահսկելի արդյունքներից, որոնք կարող են մեծապես վնասել իր անվտանգային շահերը։

Որոշ մասնագետներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանը հատկապես վախենում է մի բանից։ Վախ կա, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում մեծ տարաձայնություններ կառաջանան, ազգությամբ ռուս քաղաքացիների մեծ մասը դեմ կլինի, ու վատագույն սցենարի դեպքում ներքին պատերազմ կսկսվի։ Իսկ եթե սկսվի ներքին պատերազմ, Ռուսաստանը կկանգնի ընտրության առջեւ՝ միջամտե՞լ, թե՞ ոչ։ Իսկ Ռուսաստանը չի ուզում առերեսվել այդ իրավիճակին»։

Այսինքն՝ ի սկզբանե ԱՄՆ-ը շատ լավ գիտեր, թե ինչ արձագանք կունենա Ռուսաստանը ՆԱՏՕ երկրներով շրջափակելու դեպքում, շատ լավ գիտեր, թե դա ինչ հետեւանքներ կունենա, ու ինչպես առիթ կստեղծվի Ռուսաստանի միջամտության համար։

Ըստ թուրք վերլուծաբանի՝ Վրաստանին եւ Ուկրաինային անդադար ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին խոստում տվողները եւս ամերիկյան ղեկավարներն են եղել․ «2004 թվականին, երբ Ռուսաստանը դեռ թույլ էր, նրան սահմանակից Էստոնիային ու Լատվիային դարձրին ՆԱՏՕ-ի անդամ երկրներ։ Ավելին՝ ռուսական զորքերի՝ Ուկրաինա մուտք գործելուց շաբաթներ առաջ Էստոնիայում սահմանից երկու ժամ հեռավորության վրա գտնվող տարածքում ՆԱՏՕ-ի ուժերը անգլիական ու ֆրանսիական զորամիավորումների մասնակցությամբ զորավարժություններ ունեցան։ Հարձակումից մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը կոչ արեց Ուկրաինան չընդունել ՆԱՏՕ-ի անդամակցության հրավերը, եւ զգուշացրեց, որ հակառակ դեպքում հետեւանքներ կարող են լինել»։

Վրաստանի հարցը 2008-ին պայթեց։ Աբխազիան ու Հարավային Օսեթիան խլվեցին։ Իսկ ինչ վերաբերում է այս պատմության՝ Ուկրաինայի հատվածին, ապա այն սկսեց գրվել 2014 թվականին Ռուսաստանի միջամտությամբ, երբ Ստամբուլի Գեզի այգու բողոքի ակցիաների նման մի խռովության միջոցով ժողովրդի ընտրած նախագահը հեռացվեց իշխանությունից։

«Ուզում եմ ասել, որ Ուկրաինայի պատմությունն այնքան էլ միակողմանի չէ, որքան ներկայացվում է։ Եթե խոսում ենք ռուսական էքսպանսիոնիզմի մասին, ուրեմն պետք է նկատենք, որ ՆԱՏՕ-ի ծավալապաշտություն եւս գոյություն ունի։ Ռուսաստանին նպատակադրված սադրել են։ Ուկրաինային խոստումներ տվեցին, որ կմատակարարեն Սիրիայի քրդերին մատակարարած ծանր զենքերից։ Իսկ երբ արդեն ամեն ինչ իրար խառնվեց, սկսեցին անուղղակի օգնություն ցուցաբերել»,- նշում է նյութի հեղինակը։

ԱՄՆ-ը տնտեսական պատժամիջոցներով ու պատերազմի գնով ցանկանում է թուլացնել Ռուսաստանին։ Նախքան Չինաստանին անցնելը որոշեց սկսել նրա դաշնակցից։ Բացի այդ՝ ՆԱՏՕ-ԵՄ կապն է ցանկանում ուժեղացնել։ Եվ այս պահի դրությամբ, կարծես, կարողացել է դրան հասնել։

Դիմելով իր թուրք ընթերցողին՝ հեղինակն ասում է, որ իրավիճակին պետք է նայել միայն Թուրքիայի շահերի տեսանկյունից․ «Այլ բան է Ուկրաինային աջակցելը, այլ բան է մեր շահերին դեմ գնալով՝ Ռուսաստանի դեմ կռվի մեջ մտնելը։ Ու եթե անգամ Ռուսաստանի դեմ սկսենք պատերազմել, դրա ժամանակն ու պայմանները մեր պետությունը կորոշի, այլ ոչ թե տարիներ շարունակ Սիրիայի քրդական ուժերին սնող հայտնի գլոբալիստ պարոնները»։

Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պատժամիջոցների պատճառով որոշել է հրաժարական տալ
հաջորդը
Տեղացիներից խլում են հեռախոսները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն