• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պայմանավորվել են հրադադարի եւ հումանիտար միջանցքների շուրջ

aliq 22:37 | 03.03.2022
aliq 22:37 | 03.03.2022
Mikhaylo Podolyak

Ուշ երեկոյան Բրեստում ավարտվել է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը տեղեկացրել է, որ բանակցությունների երկրորդ փուլի արդյունքում կողմերը մոտ ժամանակներս հումանիտար միջանցքների կազմակերպման համար կապի եւ փոխգործակցության ուղիներ ստեղծելու վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել։

Պոդոլյակը նշել է, որ ցավոք, ուկրաինական կողմը չունեցավ այնպիսի արդյունքներ, ինչպիսիք ակնկալում էր։ Ըստ նրա՝ բավականին մանրամասնորեն քննարկվել է մարդասիրական կողմը, քանի որ այսօր Ուկրաինայի բավականին շատ քաղաքներ շրջափակման մեջ են, դրանցում ստեղծվել է դրամատիկ իրավիճակ՝ կապված սննդի, դեղերի եւ տարհանման հնարավորությունների հետ։

Զելենսկու գրասենյակի ղեկավարը հավելել է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքներն արդեն բանակցությունների երրորդ փուլում՝ սեղմ ժամկետում։

Պոդոլյակն ամբողջությամբ ընթերցել է ռուս-ուկրաինական հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը։

«Կողմերը փոխըմբռնման են հասել քաղաքացիական խաղաղ բնակչության տարհանման համար մարդասիրական միջանցքների համատեղ ապահովման, ինչպես նաեւ առավել թեժ մարտերի վայրերում դեղորայքի եւ սննդամթերքի ապահովման հարցերի վերաբերալ՝ ժամանակավոր հրադադարի հնարավորությամբ այն ժամանակահատվածում, երբ տարհանում է իրականացվելու»,- նշված է տեքստում։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան մարտի 3-ին ավելի վաղ հայտարարել է, որ Ուկրաինան չի զիջելու իր համար սկզբունքային հարցերում, ինչպիսին է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:

«Դա բացառվում է: Ուկրաինան Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում աշխատելու է հումանիտար միջանցքների ստեղծման ուղղությամբ»,- ասել է Ուկրաինայի արտգործնախարարը։

Կուլեբան նշել է, որ իրենք միանշանակ կողմնակից են հրադադարի կնքմանը եւ իրավիճակը վերադարձնելու նախնական կետին մինչ ռազմական գործողությունների սկսվելը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կինը եւ արվեստը՝ կարծրատիպերից այն կողմ. Նարինե Կռոյան
հաջորդը
Երբեք չի հրաժարվի համոզմունքից, որ ռուսներն ու ուկրաինացիները նույն ազգն են

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 3

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն