• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Ուկրաինայի օդը չփակելը կհանգեցնի էլ ավելի սոսկալի պատերազմի»․ Խոդորկովսկի

aliq 21:03 | 19.03.2022
aliq 21:03 | 19.03.2022
Mikhail Khodorkovsky

Բրիտանական The Economist պարբերականը հրապարակել է նախկին քաղբանտարկյալ, Պուտինի ընդդիմախոս Միխայիլ Խոդորկովսկու հեղինակային հոդվածը, որտեղ ռուսաստանյան գործարարը քննադատում է Արեւմուտքի առաջնորդներին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման նկատմամբ թույլ արձագանքի համար։

Դիմելով Արեւմուտքի առաջնորդներին՝ Խոդորկովսկին գրում է, որ նրանք պիտի ըմբռնեն, որ Պուտինի տեսանկյունից ինքն արդեն վաղուց կռվում է ոչ թե Ուկրաինայի, այլ Ամերիկայի դեմ։ Մինչդեռ, ըստ Խոդորկովսկու, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն իրենց այնպես են պահում, ասես նահանջում են։

«Նա միակ մարդասպանը չէ աշխարհում, որը ստեղծված իրավիճակն այդկերպ է ընկալում: Մյուս ավազակները սպասում են նպաստավոր պահին, մինչեւ Ամերիկայի նվաստացումը ակնառու կդառնա ամբողջ աշխարհի համար»,- գրում է Խոդորկովսկին։

«Եթե Պուտինի դեմը չառնեն Ուկրաինայի օդային տարածքում, ՆԱՏՕ-ն հետո ստիպված է լինելու պատերազմել նրա հետ ցամաքում»,-շարունակել է Միխայիլ Խոդորկովսկին։

Անդրադառնալով միջուկային զենքի կիրառման սպառնալիքին՝ Խոդորկովսկին գրում է, որ Պուտինը ինքնասապան չէ եւ միջուկային զենք կկիրառի միայն այն դեպքում, երբ վստահ լինի, որ ոչ ոք այն չի կիրառի իր միջուկային հարվածին ի պատասխան։

«Բայց երբ ՆԱՏՕ-ն հրաժարվում է Ուկրաինայի երկնքում անթռիչք գոտի սահմանելուց, Պուտինի ինքնավստահությունն օրըստօրե աճում է»,- ընդգծում է Խոդորկովսկին եւ հավելում, որ չէր ուզի՝ իր երկիրը ՆԱՏՕ-ի հետ ընդհարվեր, սակայն հենց «Պուտինի հետ առանց ուժի կիրառման երկխոսության մեջ մտնելու փորձն է, որ կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի»։

Պատրաստեց Ռոբ Մանուկյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսաստանի փոխարեն՝ Ֆրանսիան, Բելառուսի փոխարեն՝ Ավստրիան
հաջորդը
Երկաթուղային հաղորդակցություն այլեւս չկա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն