• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Մեծ գործեր՝ փոքր մարզում

Մարիամ Սարգսյան 13:45 | 02.05.2022
Մարիամ Սարգսյան 13:45 | 02.05.2022

Վայոց ձորի երիտասարդները մարզը զարգացնելու, համայնքային խնդիրների լուծման մեջ սեփական ներդրումն ունենալու իրենց ճանապարհն են գտել: Մի քանի ամիս է՝ մարզի 18-30 տարեկան հարյուրավոր բնակիչներ «Սիրանույշ» ճամբարում ամենատարբեր ոլորտներից գիտելիքներ են ստանում:

Ճամբարի գաղափարն առաջացել է 2021-ի ամռանը: Արենի համայնքի երիտասարդները համայնքապետարանի աջակցությամբ կազմակերպել են առաջին ճամբար-հավաքը, որին մասնակցել են Արենիի 9 բնակավայրերում ապրող երիտասարդները: Դրական արձագանքները ոգեւորել են կազմակերպիչներին, ու նրանք որոշել են շարունակական դարձնել նախաձեռնությունը՝ ներառելով ոչ միայն Արենիի, այլեւ Վայոց ձորի մյուս բոլոր համայնքների բնակիչներին:

Youth consolidation NGOԱմիսներ անց հասարակական կազմակերպություն (ՀԿ) են հիմնադրել՝ այն անվանելով «Երիտասարդական համախմբում»: Սա Վայոց ձորում մասշտաբային առաջին նման նախաձեռնությունն է: Ֆինանսավորողը «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն է, մասնակիցների տեղափոխման ծախսերը հոգում են համայնքապետարանները:

ՀԿ-ում համակարգողները կազմակերպում են իրենց համայնքների երիտասարդների մասնակցությունը: Նրանց մեծամասնությունը տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) երիտասարդ ներկայացուցիչներն են:

Youth consolidation NGO«Երիտասարդական համախմբում» ՀԿ-ի նախագահ Մհեր Ասատրյանը, որը նաեւ Արենիի համայնքապետարանի աշխատակից է, «Ալիք Մեդիա»-ին պատմում է, որ ծրագրի իրականացման հիմնական նպատակը մարզաբնակ երիտասարդներին համայնքային որոշումների կայացման գործում ներգրավելն է:

Ճամբարի յուրաքանչյուր շրջափուլին մասնակցում է 400-500 երիտասարդ Արենի, Եղեգիս, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ խոշորացված համայնքներից: Շենքի պայմանները թույլ չեն տալիս, որ մի համայնքից մեկ ճամբարի ընթացքում մասնակցեն 100-ից ավելի երիտասարդներ։ Իսկ երբ եղանակը տաքանա, սահմանափակում չի լինի, կապրեն վրաններում:

Youth consolidation NGOՅուրաքանչյուր հավաքի ավարտին ժողովում են մասնակիցների առաջարկություններն ու դժգոհությունները եւ քննարկում հաջորդ շրջափուլի օրակարգում:

Համատեղելով կրթությունն ու ժամանցը

«Երիտասարդական համախմբումը»-ը համագործակցում է ՀՀ արտակարգ իրավիճակների եւ պաշտպանության նախարարությունների հետ: Գերատեսչությունների մարզային ներկայացուցիչները ճամբարականներին սովորեցնում են ամենատարբեր իրավիճակներում ինքնակազմակերպման ձեւեր՝ առաջին բուժօգնությունից մինչեւ տարհանում: Ճամբարի ընթացքում կարևորում են ՏԻ մարմինների աշխատանքի վերաբերյալ երիտասարդների գիտելիքի ավելացումը:

Կազմակերպության համակարգողներից Շուշան Դանիելյանը, որը նաեւ աշխատում է Եղեգիսի համայնքապետարանում, նշում է, որ ճամբարի մեկնարկից ի վեր երիտասարդների հետաքրքրվածությունը համայնքային կյանքի, որոշումների կայացման հարցերում էականորեն ավելացել է: «Դասընթացների ընթացքում սովորեցնում ենք, թե ինչ է ՏԻՄ-ը, խոշորացված համայքներում ինչ նոր մարտահրավերներ կան, համայնքապետարանների ու մարզպետարանի կայքերում ինչպես դիմումներ լրացնել, հետեւել դրանց կատարման ընթացքին, դժգոհությունները բարձրաձայնել»,- նշում է Շուշանը:

Youth consolidation NGOՄհերն էլ հավելում է, թե դասընթացի արդյունքները տեսանելի են նաեւ գործնականում: «Համավարակի կարանտինի ընթացքում ամբողջ մարզում միայն մեկ առցանց դիմում է ստացվել՝ Արենիի համայնքապետարանում: Մնացած չորս համայնքների բնակավայրերից որեւէ բնակիչ չի օգտվել այդ հնարավորությունից՝ առցանց գործիքներին չտիրապետելու պատճառով»:

Բացի այդ, եթե համայնքներում անցկացվող հանրային լսումներին հիմնականում մեծահասակներն էին մասնակցում, ապա այժմ երիտասարդների թիվը գերակշռում է: Ճամբարների ընթացքում մասնակիցները հանդիպում են համայնքապետների, մարզպետարանի ներկայացուցիչների հետ, որոնց անմիջապես տալիս են իրենց հուզող հարցերը: Երեկոյան խարույկի շուրջն էլ երիտասարդները համայնքային քննարկումներից զատ ազգային երգուպար են սովորում, մասնակցում տարբեր ինտելեկտուալ խաղերի:

Ճանաչելով Վայոց ձորը

ՀԿ-ի կարեւոր նպատակներից մեկն էլ մարզի պատմամշակութային արժեք ունեցող կոթողների, եկեղեցիների մասին գիտելիքների ավելացումն է: Շատ հաճախ երիտասարդները, ապրելով հինավուրց կոթողներին շատ մոտ, դրանց մասին տեղեկություններ չեն ունենում:

Այս ամիսներին ճամբարականներն արշավներ են անցկացրել դեպի Զորաց եկեղեցի, Արատես, Հերմոնավանք, Սմբատաբերդ, Ցախաց քար, Սուրբ Նշան, հաջորդ շրջափուլում նախատեսել են այցելել Հրեական գերեզմաններ ու մարզի այլ տեսարժան վայրեր: Արշավներից հետո երիտասարդները մաքրում են այդ տարածքները:

Youth consolidation NGO
Youth consolidation NGO

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն փոքր՝ 160000-ի սահմաններում, դրամաշնորհային ծրագրեր է իրականացնում: Երիտասարդները ներկայացնում են իրենց նախագծերն, ու հաղթողները համայնքային զարգացման, բնապահպանական տարբեր միջոցառումներ են իրականացնում իրենց բնակավայրերում:

Շուշանն ասում է, որ նախաձեռնության սկզբնական փուլում մասնակիցներ ներգրավելը հեշտ չի եղել: Շատերը չեն պատկերացրել՝ ուր եւ ինչի համար են գնում: Սակայն 1-2 հանդիպումից հետո իրենք են հետաքրքրվում՝ երբ է անցկացվելու հաջորդ ճամբարը, նաեւ սեփական առաջարկներն են ներկայացնում: Մասնակիցներից շատերն այժմ սովորում են Երեւանի տարբեր բուհերում, բայց ճամբարների անցկացման օրերին վերադառնում են Վայոց ձոր:

Youth consolidation NGOՀայաստանի պետական մանկավարժական համալսարանում սովորող Մերի Սարգսյանն այդ երիտասարդներից է: Ուսանողուհին Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրից է: Ճամբարն ազդել է Մերիի՝ մարզից հեռանալու որոշման վրա: «Երբ նոր էի ընդունվել համալսարան, որոշել էի հետագայում էլ մնալ և աշխատել Երեւանում, բայց ճամբարը եւ այս ծրագիրը շատ բան փոխեցին: Ուսումս ավարտելուց հետո որոշել եմ վերադառնալ համայնք եւ ավելի ակտիվորեն ներգրավվել աշխատանքներում»:

Youth consolidation NGOՀԿ-ն նախատեսում է հետագայում լայնացնել իրականացվող ծրագրերի շրջանակն ու համագործակցել նաեւ մյուս մարզերի երիտասարդների հետ:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեւանում բոլոր ճանապարհները բաց են ու երթեւեկելի. ՀՀ ոստիկանություն
հաջորդը
Մարիուպոլ. հուսահատությամբ եւ արյամբ ողողված ճամփաբաժան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն