• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Անկեղծ լինենք

Վահրամ Աթանեսյան 11:30 | 17.05.2022
Վահրամ Աթանեսյան 11:30 | 17.05.2022
Document

Բազմիցս եմ ասել, որ ԼՂ կարգավորման՝ մեզ համար ամենաօպտիմալ տարբերակը փուլայինն էր, չմանրամասնեմ։ Բայց դա այլեւս անցյալ-կորուսյալ է։

Երեւի տասը տարի առաջ, եթե հիշողությունս չի դավաճանում՝ Կազանի ձախողումից հետո, երբ վիճում էինք 1998-ի «իշխանափոխության» շարժառիթների շուրջ, մի դաշնակցական գործչի հարցրի․ «Եթե այսօր Ադրբեջանին առաջարկենք վերադառնալ Տեր-Պետրոսյանի «պարտվողական» տարբերակին եւ գնալ գործնական քայլերի, կհամաձայնի՞»։ Նա անկեղծ պատասխանեց՝ ո՛չ։

Ի՞նչ իմաստ ունի ներկա «բանավեճը», երբ եղել է պատերազմ, կա ստորագրված փաստաթուղթ, որը, ինչպես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է արդարացիորեն ասել, ոչ մի բանական մարդ չի չեղարկի։ Եվ շատ ճիշտ է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ ասում է, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանն է պարտվել, այլ Հայաստանը։

Առաջին պատերազմի հրադադարի համաձայնությունը ստորագրել էին կողմերի ռազմական գերատեսչությունների ղեկավարները։ Նոյեմբերի 9-ի Հայտարարությունը դարձյալ եռակողմ է, բայց Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների մակարդակով։ Այնտեղ Լեռնային Ղարաբաղ չկա։ Եվ դա 1998-2020 թվականներին Հայաստանում իշխած ուժերի, գործիչների «պատմական ձեռքբերումն է»՝ պատերազմը սկսվել, ընթացել եւ ավարտվել է Արցախում, բայց զինադադարի պայմանավորվածություն ձեռք են բերում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները, Հայաստանի վարչապետը։ Ընդսմին, հայաստանյան եւ արցախյան քաղաքական որաշակի շրջանակներ դա որակում են Հայաստանի «կապիտուլյացիա»։ Արցախը չկա։

Առաջին պատերազմի հաջողություններն իրենն էին, երկրորդի պարտությունը՝ Հայաստանինը։ Եվ Հայաստանն էլ «պարտավոր է շտկել հետեւանքները»։ Արցախը բացառիկ է, անձեռնմխելի, գրեթե ուղղափառ եկեղեցու սրբապատկեր եւ միայն խնկարկման է արժանի։ Ի՞նչ է իրական քաղաքականության մեջ մեզ տալիս Արցախի այդ ֆենոմենալացումը։ Բացարձակապես ոչինչ, եթե չասվի, որ վնասում է։ Այսօր Ստեփանակերտն ապրում է «վերերկրային կյանքով»։ Մանավանդ երիտասարդությունը էքսպանսիվ համոզմունքով համարում է, որ մինչեւ 2020-ի սեպտեմբերի 27-ը մենք անկախ, ինքնիշխան երկիր էինք, Արցախը դրախտավայր էր, բայց «ազգադավ Նիկոլը մեզնից խլեց ե՛ւ հաղթանակ, ե՛ւ հպարտություն, ե՛ւ ապագա»։ Նրան այդպես են «կրթել եւ դաստիարակել» ավելի քան երկու տասնամյակ։

Նրան, ցավոք, շարունակում են «կրթել եւ դաստիարակել» այն ոգով, որ եթե «Նիկոլը հեռանա, դատվի, գնդակահարվի, իշխանության վերադառնան Արցախն ազատագրած ուժերը, ապա կունենանք նոր հաղթանակներ, նոր արշալույսներ կբացվեն»։

Այդպես է արտահայտվում Արցախի պետական համալսարանի դասախոսը, քաղաքական գործիչը, ավագ դպրոցի ուսուցչուհին, նախկին զինվորականը, 88-ի Շարժման առաջամարտիկը։ Այդպես են մտածում պետական նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաներ, բայց գերադասում են իրենց խոսքն ուրիշի անունով փոխանցել։ (Պաշտոնն, ի վերջո, ոչ միայն սոցիալական հիերարխիայում կարգավիճակ, այլեւ բարեկեցություն եւ օր ծերության ապահովության երաշխիք է)։

Դա «զուգահեռ իրականություն» է, վիրտուալ կենսակերպ, որտեղ բոլորն իրենց հարմարավետ են զգում։ Իսկ երբ հարկ է լինում հարաբերվել իրականության հետ, մեծ դժվարություն չէ՝ մի քանի սերտած, գրեթե մեկուկես տասնամյակ կրկնած-ստանդարտի բերած մտքեր հնչեցնել եւ ցուցամատը վեր պարզած (որպես արյունարբու թուրքի եւ նրա հովանավորների դեմ սպառնալիքի նշան) ամփոփել․ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։

Եվ դա բավական է, մարդը պետք է ունենա «ազգային-հայրենասեր գործչի» հանրային համարում, չէ՞։

Ոչ ոք չի խորանում, թե ինչու «ազգային-հայրենասիրական» ուժերը չեն ասում․ «Արցախը կա՛մ անկախ է լինելու, կա՛մ միավորվելու է Հայաստանին»։ Մինչդեռ ամենասկզբունքային հարցը հենց դա է, որովհետեւ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» ձեւակերպումից տրամաբանորեն հետեւում է, որ Արցախն, այնուամենայնիվ, կարող է լինել մի X, ոչ Ադրբեջան եւ ոչ Հայաստան պետության կազմում։ Թե ինչ կարգավիճակով, իրավունքներով եւ ազատություններով, այդ մասին խոսք չկա։ Լուծումները, կարգավորումները տեսանելի են այն ժամանակ, երբ կա իրականության սթափ ընկալում, գնահատում, ռեսուրսների հաշվարկ։ Ի՞նչ ունենք։

Ունենք նոյեմբերի 9-ի Հայտարարություն, որը թշնամին համարում է ԼՂ խնդրի չեղարկման իրավական հիմք եւ «հինգ սկզբունքները» կառուցել է ըստ այդմ։ Հայաստանը պատասխանել է «վեց կետով»։ Եվ երբ թշնամին է դրանք «ծաղրում», հասկանալի է։ Բաքուն փորձում է բացառել ԼՂ կարգավորման թեման։ Իսկ հայրենական փորձագիտաքաղաքական շրջանակներն ինչո՞ւ են կրկնում Ջեյհուն Բայրամովին։ Ի՞նչ պիտի պատասխաներ Հայաստանը, որպեսզի դա համարվեր «դիվանագիտական հմտության էտալոն»՝ թող մեկը նստի, շարադրի, հրապարակի եւ դարձնի քաղաքական օրակարգի հարց։ Գուցե հենց այդ «երեւանյան սկզբունքնե՞րը» դառնան իշխանափոխության, Փաշինյանի հեռացման պահանջով համաժողովրդական ընդվզման դետոնատոր։

«Մենք Թուրքիային եւ Ադրբեջանին պատերազմ չենք հայտարարի, կբանակցենք մեր սկզբունքներով»,- ասում է «Դիմադրություն» շարժման «վարչապետի թեկնածուն»՝ Իշխան Սաղաթելյանը։ Գեղեցիկ է հնչում, ոմանք գուցե նույնիսկ զմայլվում են, բայց հարց է՝ իսկ Ադրբեջանը եւ Թուրքիան համաձա՞յն են «երեւանյան սկզբունքներով» բանակցել։ Կա՞ միջազգային աջակցություն։ Թե չէ Ֆրանսիայի հրապարակի «չադրի» տակ ծունկ ծնկի նստած՝ կարելի է Վանի հայ նահանգապետի թեկնածություն էլ քննարկել։ (Քսան տարի առաջ երեւանյան քաղաքական «բոհեմը» քննարկում էր, չէ՞, Կարսի նահանգապետի թեկնածության հարց)։ Այսօր պետք է անկեղծ ու պատասխանատու լինել։ Առաջին հերթին՝ սեփական խղճի առջեւ։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Էլիզաբեթ Բոռնը` Ֆրանսիայի երկրորդ կին վարչապետ
հաջորդը
Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Պուտինի հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 4

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 5

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն