• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հյուրանոց պոլիկլինիկայի փոխարեն. բնակիչների բողոքը

Տաթեւեր Լազարյան 12:15 | 25.05.2022
Տաթեւեր Լազարյան 12:15 | 25.05.2022
Yerevan polyclinic

Երեւանի քաղաքապետարանը արդյունավետ կառավարում ապահովելու նպատակով նախատեսում է փոքր թվով բնակչության սպասարկող մի քանի պոլիկլինիկաներ միավորել ավելի մեծ ու բարվոք վիճակում գտնվող պոլիկլինիկաների մեջ։ Նախագիծն այսօր՝ մայիսի 24-ին, կներկայացվի ավագանու քննարկմանը:

Երեւանի մի շարք պոլիկլինիկաներ կմիավորվեն՝ սպասարկումը, պայմանները եւ կառավարումը բարելավելու նպատակով։

Ըստ քաղաքապետարանի նախագծի՝ Արաբկիր մանկական պոլիկլինիկան կմիանա Նոր Արաբկիր առողջության կենտրոնին, թիվ 1 եւ 5 պոլիկլինիկաներն ու քաղաքային էնդոկրին դիսպանսերը` 4–րդ պոլիկլինիկային։

Այս առթիվ բազմաթիվ շահառուներ առավոտյան հավաքվել էին քաղաքապետարանի առջեւ եւ ստորագրահավաք էին կազմակերպել՝ արտահայտելով իրենց բողոքը, քանի որ ոչ մի շահառուի կարծիք հաշվի չի առնվել, ինչն անթույլատրելի է: Ըստ նրանց հասած շշուկների՝ պոլիկլինիկաներից մեկի տեղում հյուրանոց է կառուցվելու:

Ստորագրահավաքին մասնակցող կոնդեցիները համոզված են՝ այս քայլով քաղաքապետարանը ցանկանում է բնակիչներին վատ վիճակի մեջ դնել՝ Կոնդն ավելի հեշտությամբ իրացնելու համար:

«Հյուսիասյին պողոտան կերել ու մարսել են, հիմա անցել են Կոնդին: Դա չի լինելու, դրանք մեր տներն են, թույլ չենք տալու»,- ասում է Նաիրա Երեմյանը ու նշում, որ Կոնդում հաշմանդամություն ունեցող 160-ից ավելի մարդ է բնակվում, որոնց համար այլ պոլիկլինիկա հասնելը դժվար եւ անգամ անհնար է լինելու։

«Այս ամբողջ անհարմարությունը ստեղծվել է կոնդեցիներին հանելու համար»,- ասում է Կոնդի բնիկներից Ալլա Մանուկյանը՝ պատմելով, թե ինչպես են իրեն հայրական տնից բռնի ուժով դուրս հանել ու թողել անտուն:

Yerevan polyclinicՆաիրա Երեմյանը նշում է, որ ի պատասխան բնակիչների բողոքների՝ քաղաքապետարանից հայտնել են, թե պոլիկլինիկան 20 միլիոնի վնաս է ունեցել, ինչն էլ օպտիմալացումը դարձնում է հրատապ: Բայց թե շահառուներն ու բուժհաստատության աշխատակցիներն ինչ մեղք ունեն, հայտնի չէ:

Մեկ այլ բնակիչ՝ Սոֆյա Հովհաննիսյաննը կարծում է, որ օպտիմալացման հետեւանքով բուժհաստատության այցելուների թիվը չափազանց մեծ է լինելու, ինչն էլ ազդելու է ծառայությունների որակի ու սպասարկման վրա:

Yerevan polyclinicԱվելի ուշ Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը, վրդովված դուրս գալով քաղաքապետարանից, ասաց. «Հենց նոր տեղի ունեցավ ահավոր տգեղ ու անընդունելի բան. հասկանալով, որ պոլիկլինիկայի շահառուներն այստեղ են, ու քաջ գիտակցելով, որ ավագանում կան մարդիկ, որոնք այդ թեմայով պատրաստվում են ելույթ ունենալու, որոշում կայացվեց հարցը 6-րդից տեղափոխել 25-րդ: Սա վախկոտության գագաթնակետն է ու անհարգալից վերաբերմունք պոլիկլինիկայի բժիշկների ու այստեղ ներկա բնակիչների հանդեպ»:

Yerevan polyclinicԱբգարյանը կասկած չունի, որ նպատակը հետագայում շենքը վաճառելը, մասնավորեցնելն ու կրկին գումար աշխատելն է: «Պոլիկլինիկաներին վերաբերվում են ինչպես շաուրմայանոցի կամ կոշիկի խանութի՝ չհասկանալով, որ դրանք կարեւոր օղակ են ճգնաժամային կառավարման ժամանակ: Հիշենք, թե ինչպես էին 1988 թվականին պոլիկլինիկաներում ընդունում աղետի գոտուց տարհանված մարդկանց»:

Վերջում թե՛ ավագանու անդամը, թե՛ բնակիչները նշեցին, որ 4-րդ պոլիկլինիկան, որին միանալու են թիվ 1 եւ 5 պոլիկլինիկաներն ու քաղաքային էնդոկրին դիսպանսերը, գրեթե փլուզված վիճակում է եւ անգամ ջեռուցում չունի:

Հարցին, թե ինչ է սպասում փակվող պոլիկլինիկաների բուժաշխատողներին, Երեւանի քաղաքապետի տեղակալ Գեւորգ Սիմոնյանը պատասխանել էր ավելի վաղ՝ ասելով. «Կրճատումներ չեն նախատեսվում, այսինքն՝ այստեղ օպտիմալացման խնդիր չկա: Բոլոր աշխատակիցները պետք է իրենց աշխատանքը պահպանեն, հետագայում արդեն աշխատանքի որակը կգնահատվի, ոչ թե քանակական կրճատումներ կլինեն»:

Ստորագրահավաք կազմակերպած բնակիչները հույս ունեն, որ քաղաքապետարանում կլսեն իրենց ձայնը, իսկ եթե ոչինչ չփոխվի, կշարունակեն պայքարել իրենց իրավունքների համար:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թեդրոս Գեբրեյեսուսը եւս 5 տարի կպաշտոնավարի
հաջորդը
Իսպանական գազը Եվրոպայում ռուսական գազի այլընտրանք

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն