• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

17 տարի անց՝ նույն պատի տակ

Մարիամ Սարգսյան 13:45 | 30.05.2022
Մարիամ Սարգսյան 13:45 | 30.05.2022

Յոթանասնամյա Սուրիկ Միքայելյանը 17 տարի անց կրկին Բարձրունու իր տան պատի տակ է նստած: Տունը, որտեղ անցել է նրա երիտասարդությունը, եղել է հարսանիքը, նշել է հինգ որդիների ծնունդը, խոնավացել, քանդվում է:

Միքայելյանների ընտանիքն Արցախից Վայոց ձորի սահմանամերձ Բարձրունի գյուղ է վերադարձել 2020-ի նոյեմբերի 15-ի գիշերը: Քաշաթաղում վերաբնակեցվել էին 2003-ից:

Սուրիկ պապն ասում է՝ հեշտ օրեր չեն ունեցել, բայց թեւ-թիկունք են եղել իրար: Այս տարիների ընթացքում Արցախում հինգ որդիների համար քարը քարին է դրել, տուն կառուցել, ամուսնացրել, թոռներ ունեցել: Նոր-նոր պիտի սկսեին վայելել տարիների ստեղծածը, բայց պատերազմն ամեն ինչ տակնուվրա արեց:

«Դատարկ գրպանով, միայն հագուստով գիշերով եկել ենք: Ամբողջ եղածը, գույքը, տները թողնելով՝ հասել ենք էստեղ»,-պատմում է Սուրիկ պապը:

Սա, սակայն, ամենադժվարը չէ: Արցախում են թողել երկու որդիների կյանքը: 37-ամյա Սեյրանն ու 27-ամյա Սամվելը զոհվել են պատերազմի ընթացքում: Հայրն ու մյուս եղբայրները մի քանի ամիս հետո են միայն կարողացել գտնել զոհված տղաների մասունքները՝ ԴՆԹ անալիզով: Չկոտրվելու ծիծաղելի հորդորս Սուրիկ պապը համբերատար հոգոցով է ընդունում. «Էլ ո՞ւր կոտրվենք, կոտրվել-պրծել ենք: Դու ասա՝ դրանք նորից գլուխ չբարձրացնեն: Որ ժողովուրդն ամեն օր խառնվի իրար, թուրքն էլ առիթ կգտնի, նոր հարձակում կգործի: Թուրքն էդ բնավորությունն ունի, ես նրանց լավ գիտեմ»:

Suren Mikaelyan home
Suren Mikaelyan home

Հիմա Միքայելյանների բազմանդամ ընտանիքն էլ տան պատերի պես ճաքեր է տվել, մաս-մաս եղել: Ամուսնուն կորցրած հարսներից մեկը երեք երեխաների հետ Ջերմուկում է վարձով բնակվում, մյուսը երեխայի հետ Զառիթափում է, մի որդին ընտանիքի հետ Արտաշատում է, մյուսը՝ Եղեգնաձորում: «Ես հինգ տնտեսություն էս երկու պատի մեջ ո՞նց տեղավորեմ»,-սրտնեղում է ընտանիքի հայրը:

Բարձրունու կիսաքանդ տանն էլ Սուրիկ պապն ու ընտանիքի մնացած անդամներն են: Փոքր որդու կինը՝ Սոֆի Միքայելյանը, Արցախից է: Լաչինում է ծանոթացել ամուսնու հետ: Սոֆին էլ եղբորն է կորցրել պատերազմում, ընտանիքը Լաչինից տեղափոխվել է Աբովյան:

Sofi MikaelyanՉորս ամիս առաջ ծնվել է կրտսեր Միքայելյանի որդին: Փոքրիկը հույսով է լցրել ընտանիքը: Միայն թե տան պայմաններն ու խոնավությունը շատ են խանգարում: Որոշ ժամանակ առաջ մրսել, վատառողջ է եղել, հիվանդանոցում են անցկացրել: Հիմա տանն է, հորեղբայրները հսկում են եղբորորդու խաղաղ քունը: Մայրը դեռ չունի այն հարցի պատասխանը, թե երեխայի ապագան ինչպիսին է պատկերացնում: «Չգիտեմ՝ ինչ կլինի հետո: Այս օրով ենք ապրում՝ առանց ապագայի մասին մտածելու»:

Suren Mikaelyan homeՍոֆին ցույց է տալիս տան սենյակները: Քանդված, խոնավ պատը մի քիչ ամրացրել են, չորանում է: Վառարանն էլ ամեն երեկո վառ է: Հատակին դրված են մի քանի տոպրակ հագուստը, որ վերջին պահին կարողացել են վերցնել իրենց հետ, եւ օգնություն ստացած մի քանի իրեր:

Suren Mikaelyan home
Suren Mikaelyan home
Suren Mikaelyan home

Կենցաղային պայմաններից, սակայն, չեն դժգոհում: Սուրիկ պապը ցույց է տալիս նոր փոխած տանիքը. մարզպետարանն է օգնել: Հարցնում եմ՝ իսկ տան վերակառուցման համար այլ անհրաժեշտ պարագաներ, օժանդակություն չի՞ եղել, ասում է՝ տվել են, էլի, էլ ի՞նչ տան, եղածից էլ գոհ ենք:

Suren Mikaelyan homeՇատ բան է տեսել Սուրիկ պապը՝ Արցախյան ազատամարտ, քառօրյա, քառասունչորսօրյա պատերազմներ: Արցախից գալուց հետո էլ հայրենի Բարձրունու սահմաններին է եղել տեւական ժամանակ: Ականջն ու սիրտը սովոր են կրակոցներին էլ, դրանց անդառնալի հետեւանքներին էլ: «Հիմա էլ կրակոցներ կան, ով է ասում ՝ կրակոցները դադարել են: Ով ասում է, խաբում է: Երբ քեֆները լավ է լինում, կրակում են»,- ասում է սահմանին ծնված, սահմանը պահած ու սահմանին որդիներին կորցրած Սուրիկ պապը:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԼՂ խնդրի լուծումը խաղաղությունն է, ոչ թե պատերազմը․ Արարատ Միրզոյան
հաջորդը
Վերսկսվում են Երեւան-Լիոն-Երեւան եւ Երեւան-Փարիզ-Երեւան չվերթերը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն