• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրքիայի հետ խաղ մի՛ արա․ Էրդողան

aliq 16:01 | 02.06.2022
aliq 16:01 | 02.06.2022
Erdogan

Թուրքիայի նախագահ Էրդողանի ու Հունաստանի վարչապետ Միցոտակիսի միջեւ հակասություններն ու փոխադարձ մեղադրանքները շարունակվում են։

ԵՄ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել էր Թուրքիային․ «Եվրոպայի խորհրդին  տեղյակ եմ պահելու Թուրքիայի վերջին շրջանի սադրանքների ու Միջերկրական ծովի արեւելքի կայունության վրա դրանց ազդեցության վերաբերյալ»։

Իսկ գագաթնաժողովից հետո արված հայտարարության մեջ Միցոտակիսը նշել էր, որ սադրանքներն անընդունելի են․ «Մի ժամանակահատվածում, երբ միջազգային խաղաղությունն ու կայունությունը փորձության են ենթարկվում, եւս մեկ լարվածության աղբյուրը վերջին բանն է, ինչի կարիքը կա մեր տարածաշրջանում»։ Թուրքական մամուլում այս խոսքը որակվել էր որպես լկտի հայտարարություն։

Հունիսի 1-ին Թուրքիայի Մեջլիսում կայացած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ժողովի ընթացքում Էրդողանն արձագանքել է Միցոտակիսի ելույթին․ «Երեկ նույնը հայտնեցի նաեւ մեր արտաքին գործերի նախարարին։ Հունաստանն անուղղելի է, բարձր մակարդակով ռազմավարական համաձայնագիրը խզում ենք։ Այսպիսով՝ սրանց հետ այլեւս երկկողմանի հանդիպումներ չենք իրականացնելու։ Պատմությունից ոչ մի դաս չե՞ս քաղում։ Թուրքիայի հետ խաղ մի՛ արա»,- մեջբերում է Sabah օրաթերթը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ Հունաստանի վարչապետ Միցոտակիսն ԱՄՆ կատարած այցից հետո իր համար այլեւս գոյություն չունի։

Պատրաստեց Լիլիթ Գրիգորյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կիեւը Վաշինգտոնին վստահեցրել է, որ ՌԴ-ի տարածքը չի թիրախավորի
հաջորդը
Աշխարհի առաջատար շտեմարան Ուկրաինան՝ պարենի կարոտ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն