• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Զենքի մասին օրենքի խստացման հրամայականն ԱՄՆ-ում

aliq 11:45 | 06.06.2022
aliq 11:45 | 06.06.2022
gun

Միացյալ Նահանգներն Արեւմուտքի՝ հրազենից մահացության ամենաբարձր մակարդակ ունեցող երկիրն է: Այս տարվա հունիսի սկզբի դրությամբ ԱՄՆ-ում հրազենից սպանվել է ավելի քան 18 հազար մարդ: Դա աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է զարգացած երկրների թվում:

Վերջին շաբաթներին հրազենի կիրառմամբ ողբերգական միջադեպեր են տեղի ունեցել Նյու Յորքի, Օքլահոմայի եւ Տեքսասի նահանգներում: Տեքսասում Յուվալդ ավանում հրաձգության հետեւանքով սպանվել  են 19 աշակերտ եւ 2 ուսուցիչ:

Խոսքը դպրոց, սուպերմարկետ, եկեղեցի գնալիս չվիրավորվելու կամ չսպանվելու ազատության մասին է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օրերս հայտարարեց, որ ԱՄՆ Սահմանադրության Երկրորդ ուղղումը, որը երաշխավորում է հրազեն ունենալու իրավունքը, ինքնանպատակ չէ, եւ անհրաժեշտ է խստացնել դրա վերահսկողությունը: Վերջին ժամանակներս երկրում տեղի ունեցած զանգվածային հրաձգության դեպքերի առնչությամբ Սպիտակ տնից ժողովրդին հղած հեռուստաուղերձում Բայդենը նշել է, որ միշտ գոյություն են ունեցել սահմանափակումներ, թե ինչ զենք կարելի է ունենալ Միացյալ Նահանգներում: Օրինակ, գրեթե 90 տարի է՝ գնդացիրների վաճառքը դաշնային մակարդակով է կարգավորվում, բայց ԱՄՆ-ը դրանից անազատ երկիր չի դառնում։

Բայդենն ընդգծել է, որ զենքի նկատմամբ վերահսկողության օրենսդրությունը խստացնելու կոչը չի նշանակում, թե ինչ-որ մեկը կզրկվի իր իրավունքներից: Խոսքը երեխաներին, ընտանիքները, հանրությանը պաշտպանելու մասին է, դպրոց, սուպերմարկետ, եկեղեցի գնալիս չվիրավորվելու կամ չսպանվելու ազատության մասին է:

Չեղարկել ատրճանակ արտադրողներին դատական հետապնդումներից պաշտպանող օրենքը

ԱՄՆ նախագահը Կոնգրեսին հորդորել է արգելել գրոհային զենքերը, ընդլայնել ատրճանակների, որսորդական հրացանների եւ այլ հրազենի գնորդների ստուգումները եւ ձեռնարկել հրազենի վերահսկման այլ ողջամիտ միջոցներ:

ԱՄՆ նախագահը կոչ է արել արգելելու հարձակողական զենքի վաճառքը կամ, եթե դա հնարավոր չէ, այդ զենքը գնելու նվազագույն տարիքը 18-ից բարձրացնելու եւ 21-ի հասցնելու, խստացնելու հրազեն պահելու կանոնները, ընդունելու օրենքներ, որոնք թույլ կտան քաղաքացուն ժամանակավորապես զրկել զենք ունենալու իրավունքից, եթե դատարանը նրան ճանաչում է վտանգավոր շրջապատի համար, ինչպես նաեւ չեղարկելու զենք կրող մարդկանց բռնության դիմելու դեպքում ատրճանակ արտադրողներին դատական հետապնդումներից պաշտպանող օրենքը։ Այս պահանջներին պատմականորեն հակադրվում են Կոնգրեսի հանրապետականները։

Բայդենի՝ ժողովրդին տեսաուղերձով դիմելուց ընդամենը ժամեր անց ԱՄՆ-ում հրազենի կիրառմամբ նոր ողբերգություն է տեղի ունեցել․ Այովա նահանգի Ամես ավանի Քորներսթունի եկեղեցու մերձակա ավտոմեքենաների կայանման տարածքում մի տղամարդ հրազենով սպանել է երկու կնոջ ու ինքնասպան է եղել:

«Ամերիկայի համաճարակ» անվանումը ստացած հրազենով բռնության դեպքերի հաճախադեպությունը չի ազդում Միացյալ Նահանգներում զենքի արտադրողների եւ զենք կրելու իրավունքի պաշտպանների հզոր լոբբիի վրա, որի վառ ներկայացուցիչները հիմնականում հանրապետականներն են:

Սենատում հանրապետականների եւ դեմոկրատականների ձայների ներկա 50-50 հարաբերակցության պայմաններում զենքի սահմանափակման հարցով օրինագիծ հաստատելու խնդիրը չափազանց բարդ է, քանի որ դրա համար անհրաժեշտ կլինի առնվազն 60 քվե:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանի հավաքականի հերթական հաղթանակը
հաջորդը
ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստ Երեւանում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 5

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն