• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա

Արմինե Ավետյան 13:00 | 20.06.2022
Արմինե Ավետյան 13:00 | 20.06.2022
gas

Թե ինչու է 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը պնդում, որ տարածաշրջանային ապաշրջափակումը սկսվի հենց Հորադիզ-Մեղրի-Ջուլֆա երկաթգծի կառուցմամբ, ունի բազմաթիվ ենթաշերտեր։ Խնդիրը միայն այն չէ, որ այդ հատվածով անցնող ճանապարհը կամ երկաթգիծն է Ադրբեջանը Նախիջեւանին, այնուհետեւ Թուրքիային միացնող ամենակարճ ուղին։

Նպատակներից մեկը հունիսի 1-ին բացահայտեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ «Բաքվի էներգետիկ շաբաթ» միջոցառման ժամանակ հայտարարելով, թե «Բաքուն ծրագրում է ադրբեջանական գազը արտահանել Եվրոպա եւ այդ նպատակով կարեւոր է համարում «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը»:

Թե Ադրբեջանի պատկերացմամբ այդ ճանապարհը կամ «միջանցքը» որտեղով պետք է անցնի, որ իրենք գազ արտահանեն դեպի Եվրոպա, Ալիեւը չի մանրամասնել։ Չի բացառվում, որ դա լինի հենց Մեղրիի երկաթգծին զուգահեռ նոր ճանապարհով։ Դրա մասին օրեր առաջ բարձրաձայնել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հայտարարելով, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցական ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով։ Այնուհետեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն է Ռուսաստանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ բացահայտել, թե Ադրբեջանը ցանկանում է, որ Նախիջեւանին կապող ճանապարհն անցնի Նյուվադիով՝ Մեղրիի Նռնաձոր համայնքով, այսինքն՝ երկաթգծին զուգահեռ։

Այնուամենայնիվ, Ադրբեջանը շտապում է օգտվել ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում Եվրոպայում ստեղծված իրավիճակից՝ գազի նկատմամբ ավելացող անսպառ պահանջարկից, որ իր վառելիքը հնարավորինս բարձր գներով վաճառի։ Դա ոչ միայն ֆինանսական ահռելի հնարավորություն է նրա համար, այլեւ Արևեւմուտքի մոտ իր նշանակության բարձրացում, ինչն էլ իր հերթին կարող է իր օգտին ուղղորդել տարածաշրջանային զարգացումները։ Եվ այդ երկիրը շտապում է օգտվել ստեղծված իրավիճակից, ավելացնել Եվրոպա արտահանվող գազը, քանի դեռ չի ավարտվել ռուս-ուկրաինական պատերազմը կամ Արեւմուտք-Իրան հարաբերությունների կարգավորման բանակցությունները, քանի դեռ Եվրոպան թեեւ քիչ, բայց գազի հարցում իր կարիքն ունի։

Համաշխարհային կապույտ վառելիքի քարտեզում Ադրբեջանը, մեղմ ասած, կարեւոր տեղ չի զբաղեցնում, ՕՊԵԿ-ի տվյալներով ունի աշխարհի գազի պաշարների ընդամենը 0,8 տոկոսը կամ 1,7 տրլն խմ ու զբաղեցնում է 21-րդ տեղը։ Բայց ռուս-արեւմտյան գազային պատերազմի պայմաններում այսօր արժեւորվում է անգամ այդ փոքր հնարավորությունը։ Ադրբեջանն այսօր գազ է մատակարարում եվրոպական երեք երկրների՝ Իտալիային, Բուլղարիային եւ Հունաստանին։ Մինչ օրս տարեկան մոտ 3,5 մլրդ խմ գազ է մատակարարել։

Պատկերացնելու համար, թե դա որքան քիչ է, ասենք, որ տնտեսություն, արտադրություն եւ վճարունակ բնակչություն չունեցող, այսինքն՝ գազի սպառման նվազագույն մակարդակ ունեցող Հայաստանը տարեկան սպառում է դրա կեսը։ Բայց Ադրբեջանը հայտարարում է, որ դեպի Եվրոպա արտահանումը կարող է հասցնել տարեկան մինչև 10 մլրդ խմ-ի։

Ադրբեջանը ցանկանում է Եվրոպա արտահանել ոչ միայն իր, այլեւ Թուրքմենիայի գազը։ Իսկ այդ երկիրն արդեն ունի գազի հսկայական պաշարներ՝ ավելի քան 12 տրլն խմ, եւ գազ ունեցող երկրների շարքում զբաղեցնում է 5-րդ տեղը։ Թուրքմենական գազը պետք է հասնի Ադրբեջան, այնուհետեւ՝ Թուրքիա եւ Եվրոպա։ Բացի այդ՝ արդեն շշուկներ կան, որ Ադրբեջանը, ինչու չէ, կարող է նաեւ ռուսական գազն իր տարածքով ու նույն խողովակաշարով կամ խողովակաշարերով արտահանել՝ չբացահայտելով, թե դա ումն է իրականում։ Միգուցե Եվրոպան էլ կիմանա դրա մասին, բայց աչք կփակի, քանի որ գազի խիստ կարիք ունի։

Գալով Ալիեւի այն հայտարարությանը, թե «Բաքուն ծրագրում է ադրբեջանական գազը արտահանել Եվրոպա եւ այդ նպատակով կարեւոր է համարում «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը», որպեսզի հասկանալի լինի, թե դա որքան կարեւոր է նրա ու Թուրքիայի նախագահ Էրդողանի համար, ու որքան հետեւողական են նրանք դրան գնում, հիշեցնենք երկու փաստ։ Առաջինը՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ դեկտեմբերի 15-ին, նրանք հուշագիր ստորագրեցին։ Իհարկե, դա անվանվեց Թուրքիայից Նախիջեւանին գազի մատակարարում, բայց ինչպես այսօր Ալիեւն է հայտարարում, պետք է Եվրոպա գազ արտահանի։

Երկրորդը՝ մինչև 44-օրյա պատերազմն էլ Թուրքիան լուրջ աշխատանք էր տանում Ղարս-Իգդիր-Նախիջեւան-Շարուր գազատարը կառուցելու ուղղությամբ, որը, եթե Ադրբեջանն էլ Մեղրիի հարավով անցկացնի, կմիանա դրան։ Ճիշտ է, Ադրբեջանից դեպի Թուրքիա գնացող գազատար կա՝ Հարավային գազային հոսքը, բայց նրա թողունակությունը բարձր չէ՝ 26 մլրդ խմ, եւ չի կարող նման ծրագրեր ապահովել։

Այսինքն՝ Ադրբեջանն ու Թուրքիան մինչեւ պատերազմն էին նախապատրաստվում դեպի Եվրոպա գազի արտահանման ծավալների ավելացմանը, իսկ ռուս-ուկրաինական պատերազմը 2014 թվականից հետո կարծես անխուսափելի էր դարձրել դա, ժամանակի հարց էր։ Եվ պետք էր մինչ այդ Հայաստանի ու Արցախի հետ իրենց խնդիրը լուծեին։ Իհարկե, չանտեսելով Ռուսաստանի դերակատարությունն ու շահերը։

Արմինե Ավետյան

Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եկել է խաղաղության հաստատման ժամանակը. Կլաար
հաջորդը
ՔՈՎԻԴ-19-ից մահվան նոր դեպք չի գրանցվել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն