• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Կանաչ տնտեսություն․ կարդալ, հասկանալ եւ հաստատել

Տաթեւիկ Ճուղուրյան 14:30 | 23.06.2022
Տաթեւիկ Ճուղուրյան 14:30 | 23.06.2022

Լոռու մարզի Օձուն եւ Ախթալա համայնքների զարգացման ռազմավարությունն այսուհետ կամրագրվի ոչ միայն հնգամյա ծրագրով, այլեւ սոցիալ-էկոլոգիական քաղաքականության փաստաթղթով։ Այն համայնքի զարգացման այլընտրանքային տեսլական է, որ գալիս է լրացնելու զարգացման հնգամյա ծրագրերում եղած բացերը։

Ըստ փաստաթուղթը մշակած կառույցների՝ զարգացման սոցիալ-տնտեսական բաղադրիչի կողքին պարտադիր պետք է լինի էկոլոգիականը, հատկապես բացասական էկոլոգիական ազդեցության տակ գտնվող համայնքներում, ուր տարիներ շարունակ բնապահպանական գումարները ծախսվել են ոչ թե էկոլոգիական ռիսկերի նվազեցման, մարդկանց առողջության պահպանման, այլ, օրինակ, ասֆալտապատման կամ լուսավորության համակարգի բարելավման համար։

Լոռու, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի էկոլոգիական լուրջ խնդիրներ ունեցող վեց բնակավայրերի (Օձուն, Ախթալա, Գեղամասար, Վերին Գետաշեն, Գորիս, Սիսիան) համար սոցիալ-էկոլոգիական քաղաքականության փաստաթուղթը մշակել են հասարակական հինգ կազմակերպություններ՝ համայնքների ղեկավարների եւ բնակիչների ակտիվ մասնակցությամբ։ Մեկ տարի տեւողությամբ գործընթացում, սակայն, ավագանին որպես ժողովրդի իշխանությունն իրականացնող մարմին խիստ պասիվ է եղել։

Ալավերդու Հաղպատ բնակավայրում անցկացված ֆորումն ամփոփեց հանքարդյունաբերության ազդակիր համայնքների համար սոցիալ-էկոլոգիական քաղաքականության փաստաթղթի ստեղծման ծրագիրը։ Այն իրականացրած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները խոսեցին համայնքներում նման փաստաթուղթ ունենալու անհրաժեշտության մասին, ապա արդեն մշակված, պատրաստի քաղաքականությունները ներկայացրին Լոռու մարզպետարանի պաշտոնյաներին, Օձուն, Ախթալա համայնքների եւ բնակավայրերի վարչական ղեկավարներին, շահագրգիռ այլ կառույցների եւ հանրությանը։

Oleg Dulgaryan«Մենք առնվազն 2016 թվականից խոսում ենք այս մասին։ Այս փաստաթուղթը ներառում է որոշակի կարիքներ, որոնք ցույց են տալիս համայնքի խոցելի տեղերը։ Մոդելներ են մշակվել, թե համայնքն ինչպես պետք է աշխատի տնտեսվարողի հետ: Խոսքը միայն հանքարդյունաբերողների մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր համայնքի տարածքում գործունեություն են ծավալում, բայց որեւէ սոցիալական պատասխանատվություն չեն կրում բնակիչների առջեւ»,- ասաց Ալավերդու «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ինախագահ Օլեգ Դուլգարյանը։

Փաստաթուղթը մշակած սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումի անդամներից է «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն, որի տնօրեն Նազելի Վարդանյանի կարծիքով կառավարության մակարդակով ծրագրեր կազմելիս անտեսվում են համայնքներում տնտեսական գործունեության արդյունքում առաջացած էկոլոգիական եւ մարդկանց առողջության խնդիրները։

«Կապ չունի, թե տնտեսվարողն ինչ է կառուցում ու շահագործում համայնքի տարածքում՝ բենզալցակայան, հանք, քարհանք թե ՀԷԿ, նա պետք է կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն կրի։ Այսինքն՝ իր ներդրումը պետք է ունենա համայնքի զարգացման գործում։ Չէ՞ որ նա օգտագործում է համայնքի ռեսուրսները։ Թեկուզ հենց մեքենայի լվացման կետերը, ջուրն օգտագործում են, աղտոտված ջուրը լցնում ինչ-որ տեղ։ Ասում են՝ տնտեսությունն ինչպես զարգանա։ Բայց էդ տնտեսությունն էլ մարդու համար է զարգանում։ Եթե մարդն առողջություն չունի, էս ամեն ինչն անիմաստ է։ Ամեն ինչի հիմքում պետք է լինեն մարդը եւ շրջակա միջավայրը»,- ասաց ֆորումի բանախոսը։

Համայնքի սոցիալ-էկոլոգիական փաստաթղթի հիմնական սկզբունքները վերաբերում են հենց մարդու առողջությանն ու շրջակա միջավայրի պահպանությանը, ինչի հետ կապված ՏԻՄ-ը բավականաչափ լիազորություններ չունի։ Եվ եթե համայնքը որդեգրում է այս քաղաքականությունը, ապա, ըստ ծրագրի պատասխանատուների, ունենում է հիմնարար իրավունքներ՝ եղած ռիսկերը մեղմացնելու եւ մարդկանց կյանքը բարելավելու համար։

Փաստաթղթում Հայաստանի բոլոր այն օրենքներն են վերլուծված, որոնք կիրառելի են սոցիալ-էկոլոգիական զարգացման համար։ Այսինքն՝ այս փաստաթղթով հեշտությամբ կարելի է պաշտպանել համայնքի եւ քաղաքացու շահերը։ Եվ ՏԻՄ-ն այլեւս որեւէ սահմանափակում չի ունենա։

Nazeli Vardanyan«Սահմանադրությունն ասում է՝ մարդը բարձրագույն արժեք է, եւ ամեն ինչ պետք է մարդու համար լինի։ Մարդու իրավունքները նույնպես բարձրագույն արժեք են, որի երաշխավորը հանրային իշխանություններն են։ Եթե ՀԷԿ կամ հանք է կառուցվում, ու խախտվում են մարդու իրավունքները, ապա հանրային իշխանությունները սահմանափակված են այդ իրավունքներով եւ չեն կարող որոշում կայացնել, որոնք կխախտեն մարդու իրավունքները»,- փաստաթղթում օրենսդրական կարգավորումների կարեւորությունը ներկաներին բացատրեց բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը։

Փաստաթղթի մշակման մեկ տարվա ընթացքում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ֆիլմեր է պատրաստել ծրագրում ընդգրկված բոլոր համայնքների մասին, որոնք խոցելի են՝ հենց հանքարդյունաբերության ազդակիր լինելով։

Ֆիլմերում խոսել են համայնքների խնդիրներով հետաքրքրված մարդիկ՝ ներկայացնելով իրենց մտահոգություններն ու համայնքի այլընտրանքային զարգացման վերաբերյալ իրենց ցանկությունները։

Կանաչ տնտեսության զարգացում, էկոլոգիական ռիսկերի բացահայտում եւ նվազեցում, համայնքի զարգացման մասնակցային կառավարում, համայնքի զարգացման եւ շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ ՏԻՄ-ի պատասխանատվության բարձրացում, համայնքի զարգացման գործում բիզնես սեկտորի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բարձրացում եւ ֆինանսական մուտքերի, այդ թվում բիզնես սեկտորի կողմից կատարված մասհանումների նպատակային օգտագործում․ սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունը կնպաստի այս ամենի իրականացմանը՝ դառնալով համայնքի այլընտրանքային զարգացման տեսլական։

Green Economy LoriՍակայն եթե համայնքների համար զարգացման հնգամյա ծրագիրը պարտադիր է, ապա սոցիալ-էկոլոգիականը հայեցողական փաստաթուղթ է։ «Պարտադիր» կդառնա, երբ համայնքի ավագանին հաստատի այն։

Թե՛ Օձունի եւ թե՛ Ախթալայի համայնքապետները համոզված են՝ ՏԻՄ-ը կվավերացնի սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունն ամրագրող փաստաթուղթը, որովհետեւ նրանում եղած բոլոր դրույթները բխում են համայնքների շահերից։ Բայց հավանաբար դեռ ժամանակ կպահանջվի, որովհետեւ քաղաքականության մշակման մեկամյա գործընթացին չմասնակցած ավագանին ստիպված է լինելու նախ կարդալ, հասկանալ եւ հետո միայն հաստատել։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ընտրություններին կմասնակցեն միայն ID քարտ ունեցողնե՞րը
հաջորդը
ՌԴ զինված ուժերը փոխել է Ուկրաինայի դեմ մարտավարությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն