• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԱշխարհՔաղաքականություն

Պուշկինը հավատարմորեն ծառայում է Պուտինին

aliq 15:30 | 30.06.2022
aliq 15:30 | 30.06.2022
Pushkin & Putin

Ուկրաինական պատերազմի հինգերորդ ամսում Ռուսաստանը շարունակում է մնալ միջազգային մեկուսացման մեջ, եւ հսկայական քանակի հրթիռներով փոխհատուցվող նրա թույլ կողմերը գնալով ավելի ակնհայտ են դառնում։

Ռուսները հպարտանալու եւ իրենք իրենց աշխարհի պորտը համարելու շատ ավելի քիչ պատճառ ունեն: Պարզվեց՝ իրականում տնտեսություն համարյա գոյություն չունի, եւ բազմաթիվ գործարաններ «Արտադրված է Ռուսաստանում» պիտակն, ըստ էության, դրոշմում են ապրանքի վրա, որն ամբողջովին արտադրված է արտասահմանյան սարքավորումներով եւ բաղադրիչներով։

Ազգի լավագույն մտավոր խավը, որը կարող էր երկիրն առաջ տանել, լքում է Ռուսաստանը եւ տեղափոխվում ոչ միայն բարգավաճ Եվրոպա կամ Ամերիկա, այլեւ տարատեսակ Վրաստան-Հայաստան-Ուզբեկստան-Ղրղզստաններ, որոնց նախկինում ռուսներն առանձնապես երկիր էլ չէին համարում:

Այսօր Ռուսաստանի անունը զուգակցվում է Կիեւի մարզում երեխաների սպանությունների եւ զանգվածային մահապատիժների հետ։ Ընդհանուր առմամբ պարծենալու շատ բան չկա։ Ի դեպ, ռուսական քարոզչության հիմնական զենքն ամենեւին էլ ատոմային ռումբը չէ, այլ հենց ռուսական մշակույթը։ Մշակույթ, որը պաշտպանության վերջին պատվարն է, երբ բալիստիկ հրթիռները, գազն ու նավթն այլեւս բավարար չեն։

Երբ ասելիք չկա տնտեսության, առողջապահության վիճակի, դպրոցների ու մանկապարտեզների որակի, ընտրությունների ու տեխնոլոգիաների մասին, ամենահիշվողը մշակույթն է՝ Ռուսաստանի գլխավոր թողության գիրը (ինդուլգենցիան)։

Այո՛, մենք իմպերիալիստներ ենք եւ սրիկաներ, բայց ունենք Պուշկին։ Այո՛, մենք չունենք զարգացած տնտեսություն եւ առաջատար բժշկություն, բայց ունենք Դոստոեւսկի։
Չկան ընտրություններ, եւ 20 տարուց ավելի իշխանությունն անհասկանալի մեկի ձեռքերում է, բայց ունենք Չայկովսկի։

Ռուսական մշակույթը վաղուց դարձել է մայիսի 9-ի ավելի զարգացած տարբերակը՝ սեփական աչքերում բարձրանալու եւ ամբողջ աշխարհին ռուսական վեհությունը ցույց տալու եւս մեկ միջոց:

Ռուսական մշակույթի մեծությունը ոչ ոք չի ժխտում, անգամ ամենամոլի ռուսաֆոբները, բայց միանգամայն ակնհայտ է, որ դրան չափազանց մեծ նշանակություն է տրվում, եւ հաճախ այն փաստարկ է զուտ քաղաքական վեճերում։

Ցանկացած ռուսամետ քաղաքական գործիչ, ինչպես նախկին ԽՍՀՄ տարածքում, այնպես էլ հեռավոր արտերկրում, խոսելով «Ռուսաստանի հետ երկխոսություն վարելու» անհրաժեշտության մասին, անշուշտ ինչ-որ բան կասի նրա մշակույթի մասին։
Անկեղծ ասած, եթե ես ռուս լինեի, կկաշկանդվեի այս անզուսպ պարծանքից. դա նույնն է, թե ամեն օր հիանաս հայելու առաջ եւ բոլորին ասես. «Դե տեսեք՝ ինչ գեղեցիկ եմ, մի՞թե չեք տեսնում»:

Երբ լսում ես ռուս քարոզիչներին, տպավորություն է ստեղծվում, որ բացի Ռուսաստանից՝ աշխարհում ոչ մի տեղ ընդհանրապես մշակույթ չկա, եւ հենց այդ պատճառով նրան պետք է իրավունք տրվի աշխարհի երեսից ազատորեն ջնջելու իրեն նյարդայնացնող երկրներին։ Մենք ունենք Պուշկին, Դոստոեւսկի, ուստի խնդրում ենք ընդունել մեր պայմանները։

Իրականում ռուսական մշակույթը նույն մասշտաբի երեւույթ է, ինչ, ասենք, գերմանականը, ֆրանսիականը, իտալականն ու ճապոնականը։ Ո՛չ ավելի լավն է, ո՛չ էլ ավելի վատը:
Բարձր մշակույթն ինքնին ոչինչ չի տալիս. ինչպես գիտեք, ռուս գրողները ոգեւորված չէին իրենց երկրով, եւ նրանցից շատերը կենդանության օրոք առանձնապես հարազատ իշխանությունների մեծարմանը չեն արժանացել:

Մեծ մշակույթը միանգամայն բնական գոյակցում է միջնադարյան բարբարոսության հետ, եւ երկիրը, որտեղ, ըստ գրողի (Դոստոեւսկի), ոչ մի ձեռքբերում չարժե երեխայի մի կաթիլ արցունքին, իրականում կարող է ապրել «դե զինվորներն ինչ են, կանայք էլի կծնեն» սկզբունքով։ Սրանում չկա որեւէ հակասություն։ Երբեք ո՛չ մշակույթը, ո՛չ էլ առավել եւս կրոնը չեն խանգարել անասուններին անասուն լինելու:

Այսօր ռուսական մշակույթը «Իսկանդերների» եւ «Գազպրոմի» հետ մեկ հարթության վրա է, եւ հենց դա է պատճառը, որ շատ երկրներ արդեն սկսում են խեթ նայել Ռուսաստանի եւ ռուսականի վրա:

Այսօր Պուշկինը հավատարմորեն ծառայում է Պուտինին, իսկ երեխայի արցունքների անընդունելիությունը վերաբերում է միայն իրենց երեխաներին եւ ոչ ինչ-որ ուկրաինացի երեխաների։

Մի օր Ռուսաստանում կսկսվի դենացիֆիկացման գործընթացը, եւ մնացած ամեն ինչին զուգահեռ այդ ճանապարհով պետք է անցնի նաեւ ռուսական մշակույթը, որ դադարի հաշվեհարդարի զենք լինելուց եւ լինի պարզապես մշակույթ։

Թենգիզ Աբլոտիա Русская культура и денацификация
Թարգմանեց Կարինե Դավոյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը «շատ ավելի անվտա՞նգ»
հաջորդը
Անկարան Երեւանի հետ քայլերը համաձայնեցնում է Բաքվի հետ․ Ռուբինյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն